Տնտեսագետ

Մինհոյի համալսարանի պրոֆեսորը՝ ՀՊՏՀ–ում

Սույն թվականի հունվարի 12–16-ը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալել է Պորտուգալիայի Մինհոյի համալսարանի արտադրության և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր Կարինա Պիմենտելին։

Այցի ընթացքում պրոֆեսոր Պիմենտելը հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ միջազգայնացման, զարգացման և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Լուսինե Դանիելյանի, ինչպես նաև միջազգային կապերի, ֆոնդահայթայթման, մասնագիտական զարգացման և նորարարությունների բաժինների աշխատակիցների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ակադեմիական և ծրագրային համագործակցությունների զարգացման հնարավորություններ, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարներ։

Այցի կարևոր բաղադրիչներից էին Կարինա Պիմենտելի կողմից անցկացված դասախոսությունները ՀՊՏՀ միջազգային ուսանողների համար, որոնք անցան ակտիվ քննարկումների, հարցադրումների և փորձի փոխանակման մթնոլորտում։

Ընդհանուր առմամբ, այցը արդյունավետ էր․ ՀՊՏՀ աշխատակիցների հետ իրականացված քննարկումների արդյունքում ձևավորվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ, նախանշվեցին համատեղ նախաձեռնություններ, իսկ ծրագրային համագործակցությունները դրվեցին շարունակական հիմքերի վրա՝ ամրապնդելով ՀՊՏՀ–Մինհոյի համալսարան գործընկերությունը։

Scroll to Top