Տնտեսագետ

ՀՊՏՀ-ում ամփոփվեց EYONEDIP-ի վերապատրաստման առաջին փուլը

Հունվարի 8-14-ը ՀՊՏՀ-ում անցկացվեց «Արևելյան հարևանության երիտասարդական կազմակերպությունների հզորացում՝ թվային ներառվածության և խաղաղության կառուցման համար» (Empowering Youth Organizations in Neighborhood East for Digital Inclusion and Peacebuilding ERASMUS-YOUTH-2025-CB-NE (EYONEDIP)) նախագծի Training of Trainers (TOT) վերապատրաստման առաջին փուլը, որին մասնակցեց 20 երիտասարդ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից և Իսպանիայից։

TOT ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Հայաստանում իրականացված առաջին փուլը ներառեց թեմաներ թվային գրագիտության, արհեստական բանականության, խաղաղության և հակամարտությունների փոխակերպման սկզբունքների, արդյունավետ հաղորդակցության, ինչպես նաև դասընթացավարի հմտությունների զարգացման վերաբերյալ։

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կիրականացնեն փոքր պիլոտային սեմինարներ՝ նպատակ ունենալով ձեռք բերած գիտելիքն ու փորձը կիրառել երիտասարդների հետ աշխատելիս։ Ափոփմանը մշակվեցին առաջիկա պիլոտային սեմինարների պլանները և ներկայացվեցին ծրագրի երկրորդ փուլի հիմնական ուղղությունները։

Ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի Վրաստանում․ նախատեսվում է խորացված ուսուցում՝ առաջնորդության, միջմշակութային համագործակցության և թվային խաղաղաշինական գործիքների կիրառման ուղղությամբ։

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Էրազմուս+»-ի կողմից՝ ներառելով ճանապարհածախսը, կեցությունը, սնունդը և ուսումնական նյութերը։

«Արևելյան հարևանության երիտասարդական կազմակերպությունների հզորացում՝ թվային ներառվածության և խաղաղության կառուցման համար» (Empowering Youth Organizations in Neighborhood East for Digital Inclusion and Peacebuilding ERASMUS-YOUTH-2025-CB-NE” (EYONEDIP))(Հղում՝ 101245244 — EYONEDIP — ERASMUS-YOUTH-2025-CB) նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Սակայն արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են միայն հեղինակ(ներ)ին, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ EACEA-ն պատասխանատվություն չեն կրում դրանց համար:

Scroll to Top