Սկսնակ գործարարների համար հաշվապահության 5 հիմնական կանոնները
Մանրուքներ, որոնք Ձեր վրա կարող են շատ թանկ նստել:
«Իմ գործ» ծրագրի շրջանակներում՝ մասնագետները գործարարներին տարեկան տրամադրել են ավելի քան 12.000 խորհրդատվություն: Ձևավորմել է փորձի մեծ պաշար՝ համաձայն որի ձևավորվել են բիզնեսի 5 օրենքները:
Հարկային հաշվետվություններիը միշտ ներկայացրեք ժամկետին, եթե անգամ դուք չեք կարող վճարել հարկերը:
Սովորաբար սկսնակ գործարարները չեն կարողանում ժամանակին վճարել հարկերը: Հիմնական պատճառը այն է, որ սկսնակ գործարարների մոտ առկա է որոշակի ֆինանսական խնդիրներ, որը սովորական երևույթ է բոլոր սկսնակների համար: Բացի այդ, առկա է նաև այն հանգամանքը, որ սկսնակ գործարարները ուղղակի մոռանում են հարկերի մասին, կամ չեն կարողանում ճիշտ հաշվարկել իրենց շահույթը: Դրա հետևանքով շատ գործարարներ ժամանակին չեն ներկայացնում հարկային հաշվետվությունները՝ մտածելով, որ նպատակահարմար է այն ներկայացնել հարկերի վճարմանը զուգահեռ: Նրանք շատ խիստ սխալվում են. Քանզի հարկային հաշվետվությունների ժամանակին չներկայացնելու դեպքում ի հայտ է գալիս հավելյալ տույժ և տուգանք՝ չվճարված հարկերի մոտ 30%-ի չափով:
Ուստի խորհուրդ է տրվում ժամանակին ներկայացնել հարկային հաշվետվությունները՝ անկախ նրանից, թե դուք հարկերը վճարել եք, թե ոչ:
Հաշվետովությունները ներկայացրեք էլեկտորանյին տարբերակով:
Շատ անգամ գործարարները, հարկային հաշվետվությունները թղթայի տարբերակով ներկայացնելիս, լսում են հարկային տեսուչի կողմից այնպիսի հավելյալ փաստաթղթերի մասին, որոնք առկա չեն օրենսդրությունում: Բայց ինչ արած, հաշվետվությունը պետք է ներկայացվի: Բացի այդ, շատ դեպքերում, հարկային մարմիններում լինում են հերթեր:
Այդ խնդրից զերծ մնալու նպատակով, անհրաժեշտ է հարկային հաշվետովւթյունները ներկայացնել ինտերնետի միջոցով: Այդ պարագայում մարդու հետ շփումը իսպառ բացակայում է: Փաստաթուղթը գնում է հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանում, և ձեզանից չեն պահանջում օրենքից դուրս որևէ այլ փաստաթուղթ:
Հարկերը վճարելիս, միշտ ստուգեք ստացողի ռեկվիզիտները
Հիշեք, հարկը համարվում է վճարված, երբ վճարման հանձնարարագրի բոլոր ռեկվիզիտները ճիշտ են լրացված: Քանզի սխալ լրացված վճարման հանձնարարագիրը կարող է բերել ֆինանսական կորուստների՝ հարկային մարմնի կողմից նշանակաված տուգանքների տեսքով: Շատ գործարարներ ուղակի բանկ-հաճախորդ համակարգում կրկնօրինակում են ստացողի ռեկվիզիտները՝ մոռանալով ստուգել դրանք:
Յուրաքանչյուր վճարման դեպքում՝ անհրաժեշտ է ստուգել 2 հանգամանք.
- Արդյոք փոփոխության չի ենթարկվել հարկի դրույքում
- Արդյոք փոփոխության չի ենթարկվել Ձեր հարկային մարմնի ռեկվիզիտներում
Երբեք մի գցեք հիմնադիր փաստաթղթերը
Ընկերութան գործունեությա ընթացքում հավաքվում են տարատեսակ փաստաթղեր, օրինակ վճարման հանձնարագրեր, պայմանագրեր, հանձման-ընդունման ակտեր, և այլն: Այս բոլոր փաստաթղթերը պետք է պահպանվեն, քանզի դրանք այն բանի հաստատումն են, որ բոլոր գործարքները իրականացվել են ժամանակին և ճիշտ:
Խնդիրներից զերծ մնալու նպատակով՝ անհրաժեշտ է հիշել հետևյալի մասին.
- Պահպանեք բոլոր փաստաթղթերը մինիմում 5 տարի և երբեք դեն մի գցեք դրանք;
- Բոլոր այն փաստատթղերը, որոնց վրա առկա է Ձեր ընկերության կնիքը, անհրաժեշտ է պահպանել Ձեզ մոտ; Անգամ եթե դուք տվել եք այն ստորագրության Ձեր գործընկերոջը, մի մոռացեք ետ պահանջել նրանից Ձեր օրինակը:
Խորհրդակցեք այն մարդկանց հետ, ովքեր իրականում պատասխանատու են իրենց ասած խոսքերի համար:
Հարցումները ցույց են տալիս, որ գործարարների 20%-ը կարծիք է հարցնում ինչ-որ ֆուրումների մասնակիցներից, բայց վերջում, ցավոք սրտի վճարում է տույժ տուգանքներ: Հիշեք, որ երբեք չի կարելի խորհուրդ հարցնել տարատեսակ ֆորումներում, անկախ նրանից, թե խորհուրդ տվողը մեծ հեղինակություն ունի, թե ոչ: Մարդիկ պատասխանատվություն չեն կրում ֆուրումներում խորհուրդ տալու համար: Եթե դուք աշխատում եք աութսորսինգային ընկերության հետ, անպայման պնդեք, որ պայմանագրում լինի կետ՝ հաշվապահական հաշվետվության իրականացման համար պատասխանատվության վերցնելու մասով: Պատասխանատվությունն իրենից ենթադրում է այն, որ եթե Ձեր խորհրդական ընկերության խորհրդի հետևանքով դուք տույժ և տուգանք եք վճարում, ապա նա ամբողջությամբ կրում է այդ պատասխանատվությունը՝ անկախ գումարի մեծությունից: