Ինչպես են ամերիկյան ընկերությունները խաբում պետությանն ու ներդրողներին

Չնայաց ԱՄՆ արժեթղթերի Կոմիտեի (SEC) կողմից գործադրվող ջանքերի՝ ընկերությունների թոփ մենեջմենթի անդամները գտնում են նոր սխեմաներ՝ զեղծարարությունների և ֆինանսական հաշվետվությունները կեղծելու նպատակով:

Enron. Qwest. Adelphia. Sunbeam. WorldCom. HealthSouth…. Դեռ 10 տարի առաջ ներդրողները գիտեին, թե ինչն է միավորում նշված ընկերություններին. Թոփ մենեջերները, որոնք ընդունակ էին հաշվապահական փաստաթղթերում իրականացնել տարբեր զեղծարարություններ: Այն բանից հետո, երբ նրանց զեղծարարական սխեմաները բացահայտվում են, նրանցից շատերը հայտնվում են բանտում, իսկ միլիարդավոր բաժնետիրական սեփականություն հանդիսացող դոլլարները հոդս են ցնդում:

SEC-ը դժգոհություն չունի աշխատանքի բացակայության մասով: 2011 վականի բյուջետային տարում՝ Կոմիտեն, իրականացրել է 735 հարկադիր ակտ: Այդ գործերից 89-ը վերաբերում էր հաշվապահական զեղծարարություններին: Վերջին տարիների համեմատ, դա ամենափոքր թիվն է:

Եվ ինչ էր պատահել: Դա կարելի է կոչել Բեռնի Մեդոֆֆի էֆեկտ: SEC-ը 65 միլիարդ դոլլրանոց զեղծարարության բուրգի սխեման ուսումնասիրելու փոխարեն՝ վերաձևափոխեց իր հաշվապահական հաշվետվություններում զեղծարարություններ բացահայտող խմբի աշխատանքը՝ ավելացնելով այնտեղ ստորաբաժանում, որը հետևում էր ներդրումային ընկերությունների գործունեությանը, շուկայական զեղծարարությունների բացահայտմանը և հակակոռուպցիոն օրենքի /Foreign Corrupt Practices Act/ կետերի խախտման բացահայտմանը: Դրանից հետո, այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Pfizer, Oracle, Aon, Johnson&Johnson և Tyson Foods վճարեցին տուգանքներ, որ հարթեն մեղադրանքները՝ կապված արտասահմանյան երկրներոմ կաշառքի վճարման հետ:

Այս ամենն իհարկե լավ է: Բայց անհրաժեշտ է հիշել նրա մասին, որ ընկերության կապիտալի վրա նվազագույն էֆեկտ է ունենում՝ արտասահմանյան շուկաներում կաշառակերության մեղադրանքների մասին լուրերը: Իսկ սև հաշվապահությունն իրենից վտանգ է ներկայացնում շուկայի համար: Վերջին տարիներին Groupon, Zynga և Green Mountain Coffee Roasters բաժնետոմսերի գները ոչ պակաս քան 75% ընկել են՝ հաշվապահական զեղծարարությունների մեջ կասկածի հետևանքով:

Ի՞նչ է SEC-ը հաշվապահական զեղծարարությունների կողքով է անցնում: Forbes-ին տված հարցազրույցում, Կոմիտեի գլխավոր տնօրեն Ռոբերտ Կուզմանը նշե է, որ օպերատիվ խմբի գործունեությունն այլևս անհրաժեշտ չէ, քանզի SEC-ի բոլոր աշխատակիցները օժտված են հաշվապահական զեղծարարությունների բացահայտման իրավասություններով:

Սերբեյսի-Օկսլի օրենքը ստեղծվել է այն նպատակով, որ հաշվապահությունում նվազեցվի զեղծարարության դեպքերը, այդ թվում համաձայն այդ օրենքի՝ ընկերության ղեկավարը պարտավորվում է ստորագրել ֆինանսական հաշվեըվությունները՝ վերահսկողության նպատակով, կամ եթե նա ներգրաված է զեղծարարություններում՝ ադմինիստրատիվ կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու նպատակով: Բացի այդ, արտաքին աուդիտորները ևս պետք է անհապաղ տեղեկացնեին տարատեսակ զեղծարարությունների մասին:

Բայց իրականում ինչպես է աշխատում այա օրենքը: Որևէ աուդիտոր չտեղկացրեց այն մասին, որ 2008 թվականին Lehman Brothers ընկերությունը գտնվում էր կոլապսի մեջ, չնայած այն հանգամանքին, որ ներդրումային այս բանկը սննկացավ այն պատճառով, որ ֆինանսական հաշվետվություններում զեղծարարություններ էր իրականացրել: Նշված չէր, նաև, որ Citigroup-ը ծածկել է այն տեղեկատվությունը, որ նա ներդրում է կատարել ռիսկային հիպոթեքային բաժնետոմսերում: Դրա հետևանքով Citigroup-ը, SEC-ին վճարեց 75 մլն. դոլլար տուգանք: Դրա փոխարեն ընկերություններն և աուդիտորները ուշադրություն են դարձնում լուրջ թերություններին, երբ արդեն տեղի է ունենում շահույթի վերաբաշխումը: Թարմ օրինակ JPMorgan է, որտեղ անցկացրած ուսումնասիրությունների հիման վրա բացահայտվեց, որ թրեյդեր Բրունո Իկսիլայի մեղքով, ընկերության վնասը իրականում 459 մլն. դոլլար ավել է, քան նշված էր առաջին հաշվետվությունում:

Հավելենք, որ Սերբեյսի-Օկսլի օրենքը, ապրիորե, բերում է ավելի քիչ բացահայտումների՝ հաշվապահական զեղծարարությունների բացահայտման նպատակով: Այն ենթադրում է, որ գլխավոր տնօրենների աշխատավարձները և բոնուսները կարող են վերադարձվել ընկերությանը, եթե նրանք ստորագրել են այն ֆինանսականա հաշվետվությունը, որտեղ հետագայում պարզվել է, որ առկա է թերություններ: Այդպես, գլխավոր տնօրեններն ունեն որոշակի խթան՝ լուծելու բացահայտված խնդիրներն առանց ավելորդ շշուկների. Կամ ներքին ռեսուրսներով, կամ շահույթի մակարդակի վերանայմամբ՝ վերահշվարկի փոխարեն:  Audit Analytics-ի տվյալներով՝ 2004 թվականին ընկերությունների շահույթի մակարդակի վերանայման ենթարկվեցին 727 դեպքերից 57%, իսկ 2005 թվականին, այն կազմեց 33%:

Duke and Emory ընկերության կողմից կատարված հարցման հետևանքով, պարզ է դառնում, որ 18% ընկերությունների ֆինանսական տնօրեննրը ներկայացնում են ոչ ճիշտ ֆինանսական հաշվետվություններ, որը հիմնականում ունի 10% շեղում իրական հաշվետվություններից՝ բարձրացնելու բաժնետոմսերի գները կամ բոնուսներ ստանալու նպատակով: Այդպիսի շատ զեղծարարություններ մնում են աննկատ: