ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ – ԲԻԶՆԵՍԻ 4 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Ֆորբս ամսագրի տվյալներով՝ ներկայումս Դոնալդ Թրամփի կարողությունը կազմում է ավելի քան 2.9 մլրդ դոլլար: Ներկայումս Թրամփին են պատկանում մեծ քանակի անշարժ գույք. առևտրային կենտրոններ, կազինոներ, վիլաներ, գոլֆ ակումբներ և անձնական նստավայր՝ /Թրամփ թաուերը/, որի արժեքը գնահատվում է 50 մլն. դոլլար: Շատ անգամ շինարարական ընկերությունները վճարում են Թրամփին այն բանի համար, որ նա վաճառի իրենց կողմից կառուցած անշարժ գույքը, քանզի նոր կառուցած շենքի վրա մեծ տառերով նշված Trump անվանումը, շատ լավ գովազդ է, որի արդյունքում գնորդները ցանկանան գնել այդ շենքի բնակարաններից որևէ մեկը:

Թրամփն իր /Առաջնորդ/ գրքում ներկայացնում է իր հաջողության գաղտնիքները.

Եղեք կարճ և կարողացեք ադապտացվել

Մի անգամ Թրամփի մոտ աշխատանքի էր ընդունվել կրթված, մեծ հույսեր տվող և էներգիայով լեցուն մի երիտասարդ: Երիտասարդն ուներ բոլոր տվյալները, որ Թրամփի թիմում լիներ ամենահաջողակը, բայց այդ ամենը չիրականացավ: Աշխատանքում՝ ի պատասխան հարցերի, երիտասարդն այնքան երկար և մոնոտոն էր պատասխանում, որ եկավ մի ժամանակ, որ Թրամփը չէր ցանկանում շփվել նրա հետ: Չնայած նրան, որ երիտասարդը բարձր պրոֆեսիոնալ էր, բայց, նրա աշխատանքի ռիթմը չէր համապատասխանում այն աշխատանքային ռիթմի հետ, որը ցանկանում էր տեսնել Թրամփը:

Կարողանալ ադապտացվել – գործարարի համար ամենակարևոր որակներից մեկն է: Դրա համար Թրամփը խորհուրդ է տալիս պլանավորել ժամանակը և աշխատաել այդ ժամանակային շրջանակից դուրս չգալ; Որպես օրինակ՝ նա պրեզենտացիոն նյութի ներկայացման վրա ծախսում էր 5 րոպե, իսկ իր մասին պատմելիս՝ տեղավորվում է 3 րոպեի մեջ: Թրամփի հաջողության գաղտնիքը բանակցություններ վարելիս կայանում է նրանում, որ նա միշտ խոսում էր կարճ և ներկայացնում է հարցի բուն իմաստը:

 Կյանքից մի դրվագ. Ռիկարդո Բելինին ուներ ընդամենը 3 րոպե, որ Թրամփին ներկայացներ իր բիզնես պլանը: Այդ օրը Թրամփի տրամադրությունը բարձր չէր, դրա համար նա Ռիկարդոյին տվեց ընդամենը 3 րոպե՝ ներկայացնելու համար պրեզենտացիոն նյութը, քանզի կարծում էր, որ նա այդքան սուղ ժամանակում չէր կարող տեղավորվել: Բայց Ռիկարդոն ոչ միայն կարողացավ ներկայացնել նյութն ամբողջությամբ, այլև կնքեց բիզնես պայամանագիր Թրամփի հետ:

 Պոզիտիվ մտածելակերպ միշտ և ամենուր

Անկախ նրանից, թե ինչպես է ընթանում գործերը՝ համընկնում է կանխատեսումներին, թե ոչ, անհրաժեշտ է գտնել շրջապատում պոզիտիվ նոտաներ: Ինչպես նշում է Թրամփը, եթե Ձեր ճանապարհը շեղվում է պլանավորվածից, բայց դուք պատրաստ եք հաղթահարել առկա խնդիրները, արդյուքնում ամեն ինչ շատ ավելի լավ կլնի, քան դուք պլանավորել էիք:

 Կյանքից մի դրվագ. Մի անգամ Նյու Յորքում Թրամփը պլանավորել էր մի քանի ժամով գնալ նավի վրա կազմակերպվող խնջույքին և հեռանալ այնտեղից այն ժամանակ, երբ նավը ճանապաչհորդության կմեկներ: Բայց, երբ Թրամփը ցանկանում էր հեռանալ, պարզվեց որ նավն արդեն շարժվել էր: Իհարկե կարելի էր կանգնեցնել նավը, բայց Թրամփը որոշեց ուղևորվել ճանապարհորդության: Ինչպես նշել է հետագայում նա, այդ ճանապարհորդության ընթացքում նա կարողացել է շվփվել բազում մարդկանց հետ և ունենալով բավականին ազատ ժամանակ՝ մտածել նոր բիզնես նախագծերի մասին:

 Միշտ պատրաստ եղեք դժվարություններին

Ցանկացած անհաջողություն կարելի է շրջել ի օգուտ քեզ՝ գլխավորը չկնճվելն է և չկորցնել նպատակասլացությունը ու չփոխել սկզբունքները:

 Կյանքից մի դրվագ. Մի մարդ շատ էր սիրում գազավորված խմիչքներ: Դրա համար որոշեց բիզնես հիմնել և ստեղծեց 3-UP արդադրանքը, բայց հաջողություն չունեցավ: Հետագայում նա որոշեց ստեղծել 4-UP; 5-UP և 6-UP գազավորված խմիչքները, բայց նորից ապարդյուն: Եվ այդ մարդը հանձնվեց: Բայց 7-UP անվանմամբ գազավորված խմիչքը ունեցավ մեծ հաջողություն: միգուցե այդ գործարարը ժամանակից շուտ հանձնվեց?

 Մի վախեցեք

Վախերից կեսը չմտածված են: Եր մարդը սկսում է ներքուստ մտածել վախի մասին, նա սկսում է չկառավարել իրավիճակը: Դրա համար մոռացեք վախի մասին և իրականացրեք այն ամենն, ինչ պլանավորե էիք: Հիշեք, տարակուսանքը թույլ չի տալիս Ձեզ գործել և կանգնեցնում է այն նպատակը, որին դուք պանավորել էիք հասնել: