Ոչ ալկոհոլային հյութերի վաճառքը նվազել է

Nielsen-ի վերլուծաբանները հաշվել են, որ 2019 թվականի 2-րդ եռամսյակին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանոմ ոչ ալկոհոլային խմիչքների վաճառքը նվազել է՝ բնական արտահայտությամբ ավելի քան 3%: Իրենց հաշվարկներով, վերջին 2 տարիներում շուկան յուրաքանչյուր եռամսյակ աճում էր      5-6%-ով, իսկ 2018 թվականի 3-րդ եռամսյակում՝ ավելի քան 8%-ով:

Ամենից շատ նվազեց մրգային և գազավորված հյութերի վաճառքը՝ համապատասխանաբար 7% և 2%  Միայն 7% աճ ապահովեցին էներգետիկ խմիչքները, որը կապված է դիստրիբյուտորական ցանցի ավելացմամբ և վաճառքի խթանման համար իրականացվող ակցիաների շնորհիվ, կարծում է Nielsen Ռուսաստան ընկերության ալկահոլային և առաջին անհրաժեշտության ապրանքեր արտադրող ընկերությունների հետ աշխատող խմբի ղեկավար Յուլիա Մառույեվան:

(Ոչ ալկոհոլային)

Ոչ ալկահոլային խմիչքներ արտադրող ընկերությունների միության նախագահ Դմիտրի Պեըրովը Nielsen-ի ներկայացրած վերլուծության հետ համաձայն չէ: Նրա կարծիքով էներգետիկ խմիչքների շուկան նվազում է, բայց շատ դանդաղ, քան ոչ ալկահոլային խմիչքների շուկան՝ ընդհանուր առմամբ: Ներկայումս, սպառողի համար դա շատ քիչ հայտնի ապրանք է, դրա համար էլ այն ունի զարգացման մեծ պոտենցիալ, կարծում է Պետրովը:

2018 թվականի տվյալներով, ռոսստատի կարծիքով ոչ ալկահոլային խմիչքների արտադրության անկում տեղի չի ունեցել. ծառայությունը ֆիքսել է 4 տոկոսանոց աճ՝ քաղցր և գազավորված խմիչնքերի շուկայում, իսկ հոյւթերի արտադրությունը մնացել է 2017 թվականի տվյալների վրա: Իսկ արտադրողների տվայլները հաստատում են Nielsen կողմից ներկայացրած վերլուծությունները:

Ինչպես նշում են Nielsen-ի վերլուծաբանները, Coca-Cola և Coca-Cola Hellenic ընկերությունները 2019 թվականի 2-րդ եռամսյակում ռուսաստանյան շուկայում արձանագրել են՝ բնական արտահայտությամբ 1-3% վաճառնքերի նվազում՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: (Ոչ ալկոհոլային)

Ինչպես արտադրությունն, այնպես էլ վաճառքների ծավալները անկում են ապրում, նշում է «Վիսմա» («Արխիզ» բրենդ) ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Գեորգիեվը: 2019 թվականի 2-րդ եռամսյակում անկումը ևս կշարունակվի, որը կապված է սպառողական զամբյուղի նվազման հետ, կարծում է Գեորգիեվը: Ընդհանուր ապրանքների գների աճի ֆոնին, սպառողները հրաժարվում են ոչ ալկահոլային խմիչնքերից՝ ի օգուտ առաջին անհրաժեշտության ապրանքների: Nielsen-ի կարծիքով, ոչ ալկահոլային խմիչքները գները 2019 թվականի 2-րդ եռամսյակի տվյալներով միջինը աճել են 12%-ով, իսկ գազավորված խմիչքներինը՝ 14%:-ով: (Ոչ ալկոհոլային)

Բացի վերը նշված խնդիրներից, մասնագետները՝ սպառման ծավալների պատճառները, տեսնում են բնակչության առողջ ապրելակերպի հակվածությամբ և ցանկությամբ՝ գնելու ոչ ալկահոլային խմիչքները միայն տարբեր ակցիաների դեպքում: