Ֆիկտիվ բիզնես

 Ֆիկտիվ բիզնես: Ինչպես մինչ վաճառքը «ուռճացնել» ընկերությանը և չդառնալ այդպիս զեղծարարության զոհ

Օրեցօր մրցակցության ավելացման պայմաններում և ընկերության շահույթի նվազման և տնտեսական աճի դանդաղման ֆոնին՝ ընկերության սեփականատերերը թոփ մենեջերների առջև դնում են ամբիցիոզ խնդիրներ, շատ անգամ անիրկանալի:
Նշված խնդիրների լուծման ընթացում՝ թոփ մենեջերները կարող են գնալ խաբեության, քանզի շատ անգամ արդյունքի հասնելու համար և առավելագույն չափով բոնուս ստանալու հնարավորությունն իսպառ բացակայում է:

Առկա են կորպորատիվ խաբեության 3 հիմնական տեսակ.

  1. ֆինանսական տեղեկատվության և հաշվեովթյունների սխալ ներկայացում;
  2. ակտիվների գողություն
  3. կոռուպցիա

Իրականությունն այն է, որ շատ հաճախ ընկերությունները պոտենցիալ ներդրողների ներգրավելու կամ բանկերից վարկային միջոցներ ստանալու համար, շատ անգամ «ուռճացնում» են բիզնեսի ծավալները և տրամադրում եմ ֆիկտիվ ֆինանսական հաշվետվություններ:

Որպես օրինակ, արհեստականորեն «ուռճացվում» է շահույթի մակարդակը և մուտքագրվող միջոցների ծավալը:

Գործնականաում տեղի է ունեցել նման դեպք:

«Պրոդակշն» ընկերթյան արտադրության կրճատման զուգահեռ նվազում էր նաև շահույթը, չնայած նրան, որ մրցակից ընկերությունների մոտ, որոնք օգտագործում էին ժամանակակից տեխնոլոգիաններ, հակառակը՝ այն աճում էր: «Պրոդակշն» ընկերությունում բացակայում էին կայուն դրամական միջոցների մուտքը և այն դժվարանում էր մարել իր վարկատուների վարկերը, որի հետևանքով ընկերությունը հայտնվեց սննկացման եզրին:

Տեսնելով այդ ամենը՝ ընկերության սեփականատերերը թոփ մենեջմենթի առաջ խնդիր դրեցին՝ ամեն գնով շահավետ պայամններով ներգրավել ֆինանսական միջոցներ, իսկ ավելի լավ կլիներ գտնել արտասահամանյան ռազմավարական ներդրողի: Մենեջմենթի հաջողության դեպքում՝ բաժնետերերի կողմից առաջարկվեց կլորիկ բոնուս: Հակառակ դեպքում՝ բաժնետերերը սպառնացին փակել ընկերությունը:

Թոփ մենջմենթը ավելի քան կես տարի վարում էր անիմաստ բանակցություններ՝ ռուսական արտասահամանյան բանկերի և ներդրումային ֆոնդերի հետ: Պոտենցիալ ներդրողները չէին ցանկանում ռիսկի գնալ և գնել սննանկության եզրին գտնվող ընկերությանը, իսկ բանկերը չէին ցանկանում տրամադրել վարկ՝ դրությունը փրկելու համար:

Ժամկետները սուղ էին և մենեջմենթը որոշեց գնալ ծայրահեղ միջոցների: Որոշում կայացվեց «ուռճացնել» ընկերությանը՝ ֆիկտիվ գործարքների հաշվին արհեստականորեն ավելացնելով բիզնեսի ծավալները:

Կարճ ժամանակահատվածում «Պրոդակշն» ընկերությունը ստեղծեց մոտավորապես 60 ընկերություն, որոնցից շատերի հետ կնքեց իր կողմից արտադրված արտադրանքի գնման պայմանագրեր, իսկ մյուսների հետ՝ հումքի գնման պայմանագրեր:

Ադմինիստրատիվ ծախսերը ևս «ուռճացված» էին՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, որ ընկերությունը տիրապետում է խոշորածավալ բիզնեսին: Բացի այդ, բաժնետերերի կողմից տրամադրված էր խոշոր միջոցներ, որոնք բաժանված էին մասերի և որոնք սկզբից ֆիկտիվ հաճախորդներից փոխանցվում էին «Պրոդակշն» ընկերությանը «ապրանքի գնման նպատակով», իսկ դրանից հետո փոխանցվում էր ֆիկտիվ առաքիչներին՝ հումքի վերջնահաշվարկի համար:

Դրամական միջոցները երբեք չէին մնում ընկերության հաշվեհամարին. երբ միջոցները ստացվում էին ֆիկտիվ գնորդներից, անմիջապես փոխանցում էին ֆիկտիվ առաքիչներին:

Ֆիկտիվ հաշվետվությունների կազմումից հետո, որը ենթադրում էր «Պրոդակշն» ընկերության ֆինանսական բարեկեցության մասին, սկսվեց բանակցություններ վարվել «Ինթերնեշոնալ Լիմիթեդ» ընկերության հետ: Այդ ֆոնդը մտադիր էր ներդրում կատարել տարբեր ռուսական ընկերություններում:

Նրա ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին գնել «Պրոդակշն» ընկերության 51 տոկոսը՝ հետագայում մեկ տարվա ընթացքում պարտավորվում էին գնել նաև մյուս 49 տոկոսը: «Պրոդակշն» ընկերության սեփականատերերը արագ որոշեցին վաճառել ընկերությունը:

Գնումից առաջ «Ինթերնեշոնալ Լիմիթեդ» ընկերությունը ներգրավեց հեղինակավոր աուդիտորների՝ «Պրոդակշն» ընկերությունում աուդիտի իրականացման համար: Աուդիտի ընթացքում պարզվեց, որ ավելի քան 50 կոնտրագենտները ունեն նմանատիպ անվանում:

Նրանցից շատերի սեփականատերերը հանդիսանում էին կամ «Պրոդակշն» ընկերության աշխատակիցները, կամ նրանց հարազատները: Բացի այդ մի ընկերության գնման գինը 100 տոկոս համնընկնում էր երկրորդ ընկերության վաճառքի գնի հետ:

Պահեստի մանրամասն ստուգման ընթացքում, բացահայտվեց, որ պահեստում առկա ապրանքների և ներկայացված հաշետվությունների մեջ առկա է ավելի քան կրկնակի շեղում՝ պակասուրդի տեսքով: Այդպես բացահայտվեց զեղծարարության սխեման:

Անհրաժեշտ է նշել, որ ֆիկտիվ գնումների սխեմաները շատ անգամ ի հայտ են գալիս միջոցների ներգրավման, միաձուլումների, վարկերի ստացման կամ ռեստրուկտիզացիայի ժամանակ: Շատ անգամ այդ սխեմաները օգտագործվում են սեփականատերերի կողմից՝ նպատակային ֆինանսական ցուցանիշների հասնելու նպատակով:

Նշված զեղծարարության զոհ չդառնալու նպատակով՝ անհրաժեշտ է իրականացնել ստուգումներ՝ կոնտրագենտների միջև փոխկապակցվածության բացահայտման նպատակով: Կան տարատեսակ ծրագրեր, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում մշակել մեծածավալ տեղեկատվություն և օգնում են բացահայտել կասկածելի գործարքները: