Ինչպես ապահովագրվել խնդիրներից, գնելով գործող բիզնես

Ես պլանավորում եմ գնել գործող բիզնես: Ինչպես ապահովագրվել խնդիրներից: Ամենաառաջնայինը, մանրակրկիտ ստուգեք ընկերության հիմնադիր փաստաթղթերը, կանոնադրական կապիտալի վճարման ձևը և ֆիզիկական և իրավաբանական անձանցից նրա վճարման հաստատման մասին փաստաթղթերը:

[hfe_template id='2126']

Ստուգեք բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել են նախկին ղեկավարության օրոք: Անհրաժեշտության դեպքում իրականացրեք ֆինանսական աուդիտ՝ հնարավոր ռիսկերի և սխալների բացահայտման նպատակով:

Ընկերության պարտքերի բացահայտման ամենաօպտիմալ տարբերակը դա հաշվապահական հաշվետվությունների ստուգումն է:

Համաձայն գործող օրենսդրության, եթե ընկերությունը վաճառվում է, այն պետք է պարտադիր կերպով գույքի և պարտավորությունների ինվենտիրիզացիա իրականացնի, որոնց ընթացքում ստուգվում և հաստատվում են նրանց առկայությունը, ինչպես նաև կազմն ու կառուցվածքը՝ նպատակ ունենալով համոզվելու հաշվապահական հաշվետվությունների ու հաշվապահական փաստաթղթերի ամբողջական և իրական լինելու մեջ:

[hfe_template id='3055']

Ընկերության բոլոր ծախսերը պետք է արտացոլվեն նրա հաշվապահական հաշվետվություններում, ինչպես օրինակ վարկային պայմանագրի առկայությունը: Ընկերության մասին տեղեկություններ իմանալու համար բանկին դիմել աննպատակահարմար է, քանզի տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է բանկային գաղտնիք և լինելով կոնֆիդենցալ, որևէ երրորդ անձի չի տրամադրվում:

Ընկերության առուվաճառքի պայմանագրում պարտադիր կերպով նշեք մասնակիցների պատասխանատվության մասին կետը, եթե նրանք մասնաբաժնի մասին սխալ տեղեկատվություն են ներկայացնում, մասնավորապես, որ իրենց մասնաբաժինները կալանքի տակ չէ, կամ փոխկապակցված չէ ինչ-որ 3-րդ անձի հետ և այնդպես շարունակ:

Նշեք նաև, որ դուք իրավասու եք խզել առուվաճառքի պայամանգիրը և պահանջել ամբողջական միջոցների վերադարձ, եթե ընկերությունն ունի պարտքեր, որոնց մասին վաճառողը Ձեզ տեղյակ չի պահել, անկախ նրանից, թե դուք գիտեիք այդ պարտքերի մասին, թե ոչ:
Ղեկավարը, որը դուրս է գալիս աշխատանքից, պարտադիր կերպով պարտավոր է ներկայացնել բաժնետերերին հաշվետվություն, տրամադրել կազմակերպության կնիքը, ինչպես նաև հանձման-ընդունման ակտի հիման վրա տրամադրել բոլոր իրավական փաստաթղթերը /պայմանագրեր, հաշվետովյուններ, բանկային փաստաթղթեր, դատական վեճերի մասին տեղեկատվություն և այլն/

[hfe_template id='2223']
Прокрутить вверх