Օֆֆշոր հասկացության մասին

Օֆֆշոր (offshore-ծովեզերքից հեռու) հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1965 թվականին, երբ Անգլիայի Բանկը Բահամյան կղզիների (գտնվում է Բրտանական թագավորության ենթակայության տակ) համար մշակեց հատուկ կարգեր:

Այնտեղ գրանցված օֆֆշորային բանկերն իրավունք էին ունենում սպասարկել ոչ ռեզիդենտ հաճախորդներին օտարերկրյա արտարժույթով:

Հետագայում այդ փորձը սկսեցին կիրառել նաև նաև Արևմտյան Եվրոպայի երկրները և ԱՄՆ՝ իրենց ենթակայության տակ գտնվող կղզիներում կամ առանձին տարածքներում:

Ներկայումս աշխարհում գործում է ավելի քան 80 օֆֆշորային տարածք և 1000 օֆֆշորային բանկ. նրանց միջոցով իրականացվում է միջազգային ֆինանսական գործարքների կեսից ավելին:

Հայաստանի Հանրապետության պարագայում չի կարող խոսք գնալ օֆֆշորային գոտիների մասին` համապատասխան օրենսդրության բացակայության,բարենպաստ ներդրումային դաշտի բացակայության և այլ անհրաժեշտ նախադրյալների բացակայությանպայմաններում

Այնուամենայնիվ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հետ կապված: Հայաստանի Հանրապետությունում Ազատ տնտեսական գոտիների ստեղծման առաջին նախաձեռնությունը եղել է դեռեւս 2001թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության եւ «Կորպորացիոն Ամերիկա ՍԱ» ընկերության Կոնցեսիոնների միջեւ կնքված պայմանագրի շրջանակում:

Այնուհետեւ տարբեր տարիների մշակվել եւ ընդունվել են համապատասխան կարգավորող օրենսդրություններ (Լրացումներ եւ փոփոխություններ ՀՀ Մաքսային օրենսգրքում, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում եւ այլն): Սակայն այդ նախաձեռնության շրջանակում աշխատանքները դանդաղում են, քանի որ ի սկզբանե հստակ չեն սահմանվել Ազատ տնտեսական գոտիների ստեղծման, գործունեության կազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի ընդունումը կնպաստի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում, Գյումրի քաղաքում եւ «Մարս» ՓԲ ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար բարենպաստ օրենսդրական հիմքի ապահովմանը:

«ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերության տարածքում նախատեսվում է իրականացնել «Մալաթիա» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` «Սիտրոնիքս» ռուսական ընկերության կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մոտ 35 հազ. քմ տարածքում կառուցել համապատասխան ենթակառուցվածքներ` մաքսային պահեստներ, տեղեկատվական և լոգիստիկ կենտրոն, գրասենյակային տարածքներ և այլն: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ ընկերությունների հետ, օրինակ` նախատեսվում է GlaxoSmithKline ընկերության արտադրանքի պահեստավորում և հետագա իրացում, չինական ZTE ընկերության հեռահաղորդակցության և ցանցային համակարգերի արտադրություն:

Այդ արտադրանքների համար նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ $10 մլն-ի չափով և արդյունքում ստեղծել մոտ 170 աշխատատեղեր:

«ՌԱՕ Մարս» ընկերությունը ստեղծվել է 1995թ. SimonCarves, GEC (Մեծ Բրիտանիա), FelaPlanungs AG (Շվեյցարիա), Generalexport (Հարասլավիա) ընկերությունների մասնակցությամբ, որի սեփականության իրավունքը 2002թ. «գույք պարտքի» դիմաց սխեմայով Հայաստանի կառավարությունը փոխանցել է ՌԴ-ին: