Բանկերի կարգավորման ազգային մակարդակի կիրառման ժամանակ առանձնացվում է երկու հիմնական մոտեցում.
- Կապված ազգային ինստիտուտների հետ, որոնք օժտված են որոշակի օրենսդրական կարգավորման և վերահսկողական նորմերով: Այդպիսի մոտեցումով գործում են ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի երկրները:
- Կապված որոշակի նորմերի և կանոնների ինքանակամ կիրառմամբ, որոնք թույլ են տալիս կիրառել ավելի լայն նորմատիվային բազաներ: Այս մոտեցումը լայն կիրառություն ունի Անգլիայում, բայց ներկայումս Անգլիայի օրենսդրությունը գնալով փոփոխության է ենթարկվում դեպի առաջին մոտեցում, որը կապված է միասնական եվրոպական չափանիշների ներդրման և կիրառման հետ:
Համագործակցության ռեգիոնալ մակարդակը իր մեջ ներառում է պետության կողմից իրականացվող տարածաշրջանային տնտեսական քաղաքականության գործող սուբյեկտներին և ուղղված է ընդհանուր նպատակների նվաճմանը, որոնք առկա են ռեգիոնալ ինտեգրացիոն միավորման շրջանակներում, որին մասնակցում է տվյալ պետությունը:
Ռեգիոնալ վալյուտային կարգավորման գործընթացները տեղի է ունենում տարածաշրջանների տնտեսական միավորման շրջանակներում: Արդյունաբերական զարգացած երկրների համար տիպիկ օրինակ հանդիսանում է Եվրոմիությունը: Բայց Եվրոմիության շրջանակներում իրականացվող վալյուտային քաղաքականությունը խորը հետք է թողնում այն արտասահամանյան բանկերի վրա, որոնք գործում են Եվրոմիության անդամ պետություններում:
Եվրոմիության շրջանակներում ընդհանուր բանկային ռազմավարության իրականացման համար արգելք է հանդիսանում անդամ երկրներում գործող այն ուղղակի և անուղղակի սահմանափակումները, որոնք խանգարում են զարգացնել այդ երկրների ֆինանսական համակարգերը:
Նշված ուղղակի և անուղակի արգելքների հաղթահարումն էլ կբերի Եվրոմիության երկրներում ֆինանսական և բանկային կայուն համակարգի ձևավորմանը, որը կարող է դիմակայել ապագայում սպասվող ցանկացած տնտեսական և ֆինանսական ճգնաժամ:
Չնայած նրան, որ ինտեգրացիոն միավորումները ստիպում են խոսել ընդհանուր ֆինանսական հարթակների ստեղծման անհրաժեշտության մասին, բայց զարգացած ցանկացած երկրում բանկերի կարգավորումը անհրաժեշտ է հետևյալ նպատակներից ելնելով.
- Տնտեսական անվտանգության ապահովման և միասնական ֆինանսական համակարգի գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծման նպատակով;
- Ներքին ֆինանսական շուկա անբերեխիխճ ներդրողների ներթափանցման սահմանափակման նպատակով;
- Ազատ մրցակցային իրավիճակների ստեղծման և ցանկացած տեսակի ֆինանսական ծառայությունների մատուցման նպատակով;
- Ֆինանսական հաստատությունների գործունեւության կարգավորման նպատակով;
- Ազգային բանկերի կազմում արտասահմանյան ՙգործակալների՚ գործունեության սահմանափակման նպատակով;
- Տնտեսական ակտիվության մակարդակի վերահսկողության նպատակով:
Անկախ նրանից, թե երկիրը համաշխարհային տնտեսությանը ինչ մակարդակով է ինտեգրված՝ արտասահմանյան բանկերի գործունեությունը տվյալ երկրներում հիմնականում իրականացվում է միջպետական, եվրոպական և ազգային ստանդարտներով:
Ինչքան երկրի ֆինանսական համակարգը զարգացած է, այդքան երկրի ֆինանսական համակարգը ունի հին պատմություն և ինչքան շատ է պետությունը ուշադրություն դարձնում բանկերի կարգավորման գործընթացին՝ համաձայն միջազգային ստանդարտների, այնքան նրա ֆինանսական համակարգը համաշխարհային շուկայում ավելի մրցակցային է:
Միջպետական բանկային կարգավորման նպատակներն են. յուրաքանչյուր երկրի վալյուտաների նկատմամբ իրականացվող կարգավորման մեխանիզմների առկայություն, վալյուտային ճգնաժամերի հաղթահարմանն ուղղված համատեղ մեխանիզմների իրականացում, ընդհանուր վալյուտային քաղաքականության կիրառում:
Արդյունաբերական զարգացած երկրները բավականին ուշադրություն են դարձնում միջպետական կառավարմանը, որոնց անհրաժեշտությունը հիմնավորված է մի շարք պատճառներով.
Առաջին պատճառ — ազգային տնտեսությունների փոխկապակցվածություն՝ մասնավորապես վալյուտային, վարկային և ֆինանսական գործառույթների:
Երկրորդ պատճառ – շուկայական և պետական կարգավորման հարաբերակցությունների միջև փոփոխությունների առկայություն, որը տեղի է ունենում ի օգուտ շուկայականի:
Երրորդ պատճառ – միջազգային շուկաներում ուժերի վերաբաշխում, մասնավորապես ԱՄՆ-ի գերակայությունը փոխարինվում է երեք բևեռների համագործակցությամբ և գործընկերությամբª ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա և Ճապոնիա:
Չորրորդ պատճառ – համաշխարհային վալյուտաների, վարկային, ֆինանսական շուկաների անկայունության առկայությամբ, որոնք տեղի են ունենում վալյուտաների կուրսերի տատանմամբ, տոկոսադրույքների փոփոխմամբ, նավթային գների տատանմամբ, բորսաերի ճգնաժամերով և ալն: