Աուդիտի տեսակները

Աուդիտ, աուդիտորարական ստուգում կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթացն է։

Ամենից հաճախ այս տերմինը հանդիպում է հաշվապահական գործունեությունում։ Տարբերում ենք աուդիտի օպերատիվ, տեխնիկական, էկոլոգիական և այլ տարատեսակներ։ Առանձին աուդիտի տեսակները իրենց նշանակությամբ մոտ են սերտիֆիկացմանը։

 Աուդիտի տեսակները

20-րդ դարում աուդիտը բաժանվեց 2 մեծ խմբերի.

  • ֆինանսական/ներդրումային աուդիտ
  • արդյունաբերական աուդիտ։

Ֆինանսական և ներդրումային աուդիտ

Ֆինանսականը հենց աուդիտն է դասական ընկալմամբ, այսինքն ֆինանսական հաշվետվության ստուգումը և դրա ճշգրտության վերաբերյալ կարծիքի հայտնումն է։.Նրան մոտ է կանգնած ներդրումային աուդիտը — ներդրումային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման մասին եզրակացություն և ներդրումային գործունեության պրոֆեսիոնալ մասնակիցների աուդիտ (բորսաների, ներդրումային և շինարարական ընկերությունների)։ Ինչպես նաև ֆինանսական աուդիտին մոտ է վերստուգման գործունեությունը և գույքագրման անցկացման գծով գործունեությունը։ Կախված այն հանգամանքից, թե ձեռնարկության հաշվետվության աուդիտը անցկացվում է անկախ աուդիտորների կամ սեփական աշխատակցի կողմից, ընդունված է տարբերակել անկախ (աուդիտ դասական ընկալմամբ) և ներքին աուդիտ։

Արդյունաբերական աուդիտ

Արդյունաբերական աուդիտը ավելի բարդ երևույթ է, քանի որ իր մեջ ներառում է ֆինանսական (արտադրանքների ինքնարժեքի ձևավորման, ծառայությունների սակագների հիմնավորվածության հաստատման մասով) և զուտ տեխնիկական աուդիտի տարրեր։

Տեխնիկական աուդիտ ասելով հասկանում ենք արտադրության կազմակերպման համակարգերի, որակի վերահսկողություն և կառավարման համակարգերի ստուգումը, որոնք օգտագործվում են տեխնիկական և տեխնոլոգիական որոշումներում, ինչպես նաև մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների, շենքերի և կառույցների, ինժեներական կապուղիների, համակարգերի և ցանցերի տեխնիկական վիճակի ստուգումը, նաև տեխնիկական և ծրագրային փաստաթղթերի ստուգումը՝ օգտագործվող տեխնիկական/տեխնոլոգիական լուծումների հիմնավորվածության նկատմամբ կարծիքի հայտնմամբ, արտադրության կառավարման մեթոդների և ինժեներական բարդ համակարգերի և սարքավորումների տեխնիկական վիճակի նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխանության ստուգումը անկախ մասնագետների կողմից։

Արդունաբերական աուդիտին մոտ է կանգնած տեսչական գործունեությունը, այսինքն տեխնիկական վերահսկողության (արտադրության, կառուցման, հավաքման пуском-наладкой նկատմամբ) գործունեությունը տեխնիկապես բարդ արտադրանքների նկտմամբ, որոնք ունեն, այսպես կոչված, թաքնված աշխատանքներ (աշխատանքներ, որոնք ապագայում անհնար է տեսնել և ընդունել ըստ որակի, օրինակ՝ ֆունդամենտալ աշխատանքները) և տնտեսապես բարդ արտադրանքների (նավերի, շարժիչների, տեխնոլոգիական համալիրների) անկախ ընդունման և ծրագրային պարամետրերին հասնելու հաստատման գործունեությունը, ինչպես նաև ապրանքների խմբաքանակների ընդունման գործունեությունը՝ իրենց հատկություննի, քանակի և որակի հաստատմամբ։ Արդյունաբերական աուդիտի տարատեսակներ են համարվում էկոլոգիական աուդիտը (բնական միջավայրի վրա ծանրաբեռնվածության հաստատում), էներգետիկ աուդիտը, շահագործման և սակագների հաստատման ծախսերի աուդիտը (օգտագործվում է հիմնականում բնական և այլ մենաշնորհների արտադրանքի գների հիմնավորման համար) և հատուկ աուդիտների այլ տեսակներ (օրինակ — ESD-աուդիտ).

Ֆինանսական աուդիտը ամենամեծ զարգացումն ունեցել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, այսինքն այն երկրներում, որտեղ ակտիվորեն զարգացած է ֆոնդային շուկան և հատկապես բաժնետոմսերի հատվածը։