Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկ միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար:
Իր զարգացման ճանապարհին Համաշխարհային բանկը կրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ, այդ պատճառով էլ «Համաշխարհային բանկ» տերմինի տակ տարբեր փուլերում հասկացվել են տարբեր կազմակերպություններ:
Սկզբից Համաշխարհային բանկը նույնականացվում էր Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպային և Ճապոնիային: Ավելի ուշ՝ 1960 թվականին, ստեղծվեց Միջազգային զարգացման ասոցիացիա, որն իր վրա էր վերցնում այդ բանկի քաղաքականության հետ կապված գործառույթների մի մասը:
Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն.
- Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
- Զարգացման միջազգային ասոցիացիա:
Տարբեր ժամանակներում Համաշխարհային բանկի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն.
- Միջազգային ֆինանսական կորպորացիան
- Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը
- Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը
Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ: Առանձին դեպքերում «Համաշխարհային բանկե ասելով նախկինի պես նկատի են ունենում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, որը մինչ օրս Համաշխարհային բանկի գուծունեության հիմքն է կազմում:
1944 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած Բրետտոն-Բուդսկոյի կոնֆերանսի արդյունքում ստեղծված Համաշխարհային բանկը հանդիսանում է երկու խոշոր ֆինանսական կազմակերպություններից մեկը (Միջազգային արժույթային ֆոնդի հետ միասին):Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 44 երկրի պատվիրակներ՝ այդ թվում Խորհրդային Միության, քննարկում էին տնտեսության վերականգնման և կարգավորման հարցերը:
Խորհրդային Միությունը կոնֆերանսի ակտիվ մասնակիցներից մեկն էր հանդիսանում, սակայն արդյունքում հրաժարվեց Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային ֆոնդի մասնակցությունից, քանզի կանոնադրության համաձայն՝ որոշումների կայացման գործում դեր չուներ, ի տարբերություն ԱՄՆ-ի:
Իր գործունեության սկզբնական շրջանում՝ 1945-1968 թվականներին Համաշխարհային բանկը չէր իրականացնում ակտիվ վարկավորում փոխառուների նկատմամբ բարձր պահանջների արդյունքում: Առաջին նախագահ Ջոն ՄակԿոյլի ղեկավարությամբ, որպես առաջին վարկառու ընտրվեց Ֆրանսիան. նրան տրվեց վարկ 250 մլն. ԱՄՆ դոլլարի չափով:
Ընդ որում, Ֆրանսիային վարկի տրամադրման պայման էր կառավարությունում կոմունիստների կոալիցիային չմասնակցելը: Երկու այլ թեկնածուներ (Լեհաստանըև Չիլին) աջակցություն չստացան: Հետագայում Համաշխարհային բանկը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպայի երկրների վարկավորման գործում, որն ակտիվ վերականգնեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավերված տնտեսությունը, իրագործելով Մարշալի պլանը: Այս ծրագրի ֆինանսավորուման հիմնական մասը իրականացնում էր Համաշխարհային բանկը:
1968-1980 թվականներին Համաշխարհային բանկի գործունեությունը ուղղված էր զարգացող երկրների աջակցմանը: Ավելացվեցին տրամադրվող վարկերի ծավալները և կառուցվածքը, ընդգրկելով տնտեսագիտության տարբեր ճյուղեր՝ ենթակառուցվածքից մինչև հասարակական հարցերի լուծում: Այդ շրջանում Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Մակնամարան կառավարման տեխնոլոգիական ոճ բերեց նրա գործումեության մեջ, քանզի ղեկավարման փորձ ուներ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում և նախագահի փորձ Ֆորդ ընկերությունում: Մանկամարան ենթադրյալ վարկառու-պետությունների մասին տեղեկության տրամադրման նոր համակարգ մշակեց, որը հնարավորություն տվեց կրճատել վարկերի տրամադրման մասին որոշում կայացնելու ժամանակը:
1980 թվականին Համաշխարհային բանկի կառավարման պաշտոնում Մանկամարային փոխարինեց Կլաուզենը, այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանիառաջադրմամբ: Այդ ընթացքում վարկերը հիմնականում տրամադրվում էին երրորդ աշխարհի երկրներին: 1980-1989 թվականներին հատկանշական էր երրորդ աշխարհի տնտեսության զարգացմանն ուղղված վարկավորումը. որպեսզի նվազեցվեր իրենց վարկերից կախվածությունը: Այդպիսի քաղաքականությունը բերեց հասարակական խնդիրների լուծման համար տրվող վարկերի կրճատմանը:
1989 թվականից Համաշխարհային բանկի քաղաքականությունը էապես փոփոխոթյուններ կրեց տարբեր ոչ պետական կազմակերպությունների քննադատության ազդեցությամբ, մասնավորապես շրջապատող միջավայրի պահպանության հետ կապված: Արդյունքում տարբեր նպատակների համար տրամադրվող վարկերի սպեկտրն ընդլայնվեց:
Նպատակներ և խնդիրներ
Ներկայումս Հազարամյակի հռչակագրի համաձայն Համաշխարհային բանկի գործունեությունը կենտրոնացված է հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը: Երրորդ հազարամյակի անցումային ժամանակաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո ձևակերպվեցին ութ նպատակակետեր, որոնց նվաճմանն էլ պետք է ուղղվեն միջազգային կազմակերպությունների ջանքերը: Հազարամյակի զարգացման նշանակակետերը պետք է նվաճվեն 2015 թվականին և ներառում են հետևյակը.
- աղքատության և սովի վերացում
- համընդհանուր տարրական կրթության ապահովում
- տղամարդկանց և կանանց հավասարության խրախուսում և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում
- մանկական մահացության կրճատում
- մայրության պաշտպանության բարելավում
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ տարվող պայքար շրջակա միջավայրի կայուն զարգացման ապահովում
- զարգացման նպատակով գլոբալ գործընկերության ձևավորում:
Լուծելով մարդկության զարգացման գլոբալ խնդիրները, Համաշխարհային բանկը, գործածելով ԶՎՄԲ (Զարգացման և Վերակազմավորման Միջազգային Բանկ)-ի կրեդիտների տրամադրման մեխանիզմը վարկավորում է միջին եկամուտ ունեցող երկրներին՝ իրենց շուկաներին համապատասխանող տոկոսադրույքներով:Համաշխարհային բանկի մեկ այլ ֆինանսական կազմակերպություն՝ ԶՄԱ (Զարգացման Միջազգային Ասոցիացիա)-ն վարկավորում է ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ նվազագույն տոկոսադրույքներով կամ առանց տոկոսների:
Գործունեության տեսակներ և ուղղություններ
Համաշխարհային բանկի կազմում գտնվող երկու սերտորեն կապակցված կառույցները՝ Զարգացման և վերակազմավորման միջազգային բանկը (ԶՎՄԲ) և Զարգացման միջազգային ասոցիացիա (ԶՄԱ)-ն ցածր տոկոսադրույքներով, զրոյական տոկոսադրույքով կամ դրամաշնորհների տեսքով փոխատվություն են տրամադրում այն երկրներին, որոնց ընդհանրապես կամ շահավետ պայմաններով հասանելի չեն կապիտալի միջազգային շուկաները: Ի տարբերություն այլ ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկը շահույթ չի հետապնդում: ԶՎՄԲ-ն գործում է շուկայական հիմքերով, վայելում է կրեդիտային բարձր հեղինակություն, որը նրան թույլ է տալիս միջոցներ ձեռք բերել ցածր տոկոսներով, որպեսզի զարգացող երկրների շարքին դասվող իր հաճախորդներին ցածր տոկոսադրույքներով ապառիկներ տրամադրի: Այս գործունեության հետ կապ ունեցող գործառնական ծախսերը բանկը փակում է ինքնուրույն՝ այդ նպատակով չօգտագործելով արտաքին ֆինանսավորման աղբյուրները:
Յուրաքանչյուր երեք տարին մեկ Համաշխարհային բանկի խումբը մշակում է /Համաշխարհային բանկի Խմբի գործունեության ռազմավարությունը/ շրջանակային փաստաթուղթը, որը գործածվում է որպես երկրի հետ համագործակցության հիմք: /Ռազմավարությունն/ օգնում է համաձայնեցնել բանկի ծրագրերը յուրաքանչյուր փոխառու երկրի զարգացման կոնկրետ ծրագրերի հետ՝ ինչպես փոխառությունների տրամադրման, այնպես էլ վերլուծական և խորհրդատվական ծառայությունների հարցում: /Ռազմավարության/ մաս են կազմում նախագծեր և ծրագրեր, որոնք առավելագույն կերպով կարող են ազդեցություն ունենալ աղքատության հիմնախնդրի լուծման համար և նպաստել սոցիալ-տնտեսական դինամիկ զարգացմանը: Մինչ Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնելը, /Ռազմավարությունը/ քննարկվում է փոխառու երկրի կառավարության և այլ հետաքրքրված կառույցների հետ: