Գովազդ A1
Գովազդ A1
Գովազդ A1

Հաշվապահություն, հաշվապահական հաշվառման իրականացում, հիմնարկ-ձեռնարկությունների կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում, որն իրականացնում է հաշվապահական հաշվառումը, ֆինանսական ու նախահաշվային կարգապահության պահպանման հսկողությունը, կազմում հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություն։

Գովազդ A2

Հաշվապահություն ը ղեկավարում է գլխավոր հաշվապահը։ Խոշոր ձեռնարկություններում այն բաժանվում է հաշվառման առանձին բնագավառներ վարող խմբերի (նյութերի, արտադրության ծախսերի հաշվառման, ինքնարժեքի կալկուլյացիայի ևն)։ Հաշվապահության աշխատանքն իրականացվում է հիմնարկի պետի հաստատած գրաֆիկով։

Նախարարություններում և գերատեսչություններում գործում են կենտրոնական հաշվապահություններ, որոնք վարում են հաշվառման և հաշվետվության ամբողջ աշխատանքը։ Որպես կարգ, կենտրոնական հաշվապահությունը ստորաբաժանվում է խմբերի (հաշվառման, հաշվետվության և այլն)։ Ստեղծված են հաշվային աշխատանքների ոչ մեծ ծավալ ունեցող համասեռ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների կենտրոնացված հաշվապահություններ։

ADs 3
ADs 4

Հաշվապահական հաշվառում առարկան հասկանալու և սահմանելու համար պետք է պարզել, թե ինչն է հանդիսանում հաշվառման օբյեկտը։ Հաշվառման օբյեկտ հանդիսանում են բիզնեսի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և դրանց գոյացման աղբյուրները։

Ցանկացած տիպի գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ներդրված կապիտալ (սեփական), որը աղբյուր է տնտեսական միջոցների (մեքենաներ, սարքավորումներ, գույք, նյութեր) ձեռք բերելու համար։ Սեփական կապիտալի անբավարարության դեպքում, բիզնեսի կազմակերպման համար օգտագործում են փոխառու (ներգրավված) աղբյուրներ (բանկի կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը, ստացված փոխառությունները և այլն)։

ADs 5

Տնտեսական գործունեության ընթացքում կազմակերպությունը ձեռք է բերում որոշակի պարտավորություններ մատակարարի նկատմամբ, խախտողների նկատմամբ և այլն։ Կազմակերպության տնտեսական միջոցները և դրանց գոյացման աղբյուրները տնտեսական գործառնությունների հետևանքով անընդհատ գտնվում են շարժի և փոփոխության մեջ։

Այսպիսով, հաշվապահական հաշվառման առարկան բիզնեսի կազմակերպման համար օգտագործվող տնտեսական միջոցներն են, դրանց գոյացման աղբյուրները, ինչպես նաև գործունեության ժամանակ տեղի ունեցող բոլոր տնտեսական գործառնությունները։

ADs 6
ADs 8
ADs 8
Բրենդեր
Հարցում
Մարքեթինգ
Պաշտոնական
Տեխնոլոգիաներ
ADs 7
ADs 7
ADs 7