Վիճակագրություն ասածի մասին

Վիճակագրություն հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծել հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող ինֆորմացիա։

Վիճակագրություն

Հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուսոիմնական դիսցիպլին), որն ուսումնասիրում է մասսայական քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։

Առավել նեղ իմաստով՝ վիճակագրությունը դա, որևէ երևույթի կամ պրոցեսի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրությունը նշանակում է մասսայական երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։

Վիճակագրությունը որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը 17-րդ դարում ստեղծել են Ու․ Պետտին ( Մարքսի բնորոշմամբ՝ որոշ առումով վիճակագրության գյուտարարը) և Գրաունտը (Անգլիա)։ Այդ շրջանում վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ-տնտեսական ուս. գիտություններից։

Ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր ( Կոնրինգ, Գերմանիա), որը վիճակագրություն դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ 19-րդ դարի կեսին Կետլեն (Բելգիա) և նրա հետևորդները փորձում էին վիճակագրություն ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։

19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին վիճակագրություն զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական Վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ մաթեմատիկական վիճակագրություն։ Վիճակագրության տեսության ու պրակտիկայի մեջ մեծ ավանդ ունեն ռուս գիտնականները՝ ․ Լոմոնոսովը, Տատիշչևը, Արսենևը, Ժուրավսկին, Չեբիշևը, Չուպրովը, խորհրդային շրջանում՝ Նեմչինովը, Ստարովսկին, Ստրումիլինը, Վոլոդարսկին, Բոյարսկին և ուրիշներ։

Վիճակագրության պատմության նոր փուլ էր մարքսլենինյան Վիճակագրության առաջացումն ու զարգացումը։ Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը։