A1 Գովազդ
A1 Գովազդ
A1 Գովազդ

Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ կամ ՏՀՆՏ Տեղեկատվության և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները և IT Information Technology համար), խմբավորում են այն մեթոդները, որոնք օգտագործվում են հատկապես ինֆորմատիկայի, ինտերնետի և հեռահաղորդակցման տեղեկատվությունը մշակելու և փոխանցելու նպատակով։

ADs 2

Տարածվելով՝ նրանք ցույց են տալիս իրենց տնտեսական գործունեության մասնաբաժինը։ (Տեղեկատվական տեխնոլոգիաներ)

Պատմական ակնարկ

Ձեռագրերի ստեղծումից հետո, առաջին քայլերը դեպի տեղեկատվական հասարակություն, հատկանշվեցին էլեկտրական հեռագրի, այնուհետև հեռախոսի և ռադիոհեռախոսի միջոցով, մինչդեռ հեռուստատեսությունը, Ինտերնետը, ավելի ուշ բջջային հեռահաղորդակցոմը և GPS-ը ասոցացրեցին պատկերը տեքստի և «առանց լար» բառերի հետ։

Այսօր Ինտերնետը և հեռուստատեսությունը դարձել են հասանելի բջջային հեռախոսի վրա. վերջինս ծառայում է նաև որպես ֆոտոխցիկ։

XX դարի վերջին տասնամյակում ինֆորմատիկայի և հեռահաղորդակցման մոտեցումը նպաստում են բաղադրիչների փոքրացմանը, որոնք թույլ են տալիս 2000 թվականից սկսած արտադրել «բազմաֆունկցիոնալ» սարքեր՝ մատչելի գներով։ (Տեղեկատվական տեխնոլոգիաներ)

ADs 3
ADs 4

ՏՀՏ-ների օգտագործումը չի դադարում տարածվել հատկապես հարուստ երկրներում, բայց միշտ կա վտանգ՝ շեշտադրելու սոցիալական և թվային բեկումը, ինչպես նաև սերունդների միջև անջրպետը։ Մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից ու անտառային տնտեսության կառավարումից (անտառների ուրվագծում՝ անօրինական ծառահատման դեմ պայքարելու համար) մինչև տիեզերական միջավայրի համալիր դիտարկում (մոնիթորինգ) կամ կենսական բազմազանություն, ակտիվ ժողովրդավարություն, առևտրի, հեռաբժշկության, տեղեկատվության, տվյալների բազայի կառավարում, ցանցի, մեքենայացման և ռազմական բնագավառներ, աջակցություն հաշմանդամներին (կույրերը օգտագործում են զարգացած ձայնային համադրիչներ, ինչպես նաև հատուկ գրությամբ սկավառակներ) և այլն, ՏՀՏ-ն նպատակ ունի հատուկ տեղ գրավել մարդկային կյանքում և հասարակությունների գործունեության մեջ։ Ոմանք էլ վախենում են կորցնել իրենց սեփական ազատությունը (Big Brother-ի էֆեկտ, անցանկալի և նշանառված գովազդի աճող ինքնակոչություն…).

Բազմաթիվ հետազոտողները կարծում են, որ ՏՀՏ-ները պետք է զարգանային և հիմքը հանդիսանային նոր քաղաքակրթական հարացույցի։

ADs 5

Եզրաբանության աճը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ)

Համացանցի և, մասնավորապես, համաշխարհային սարդոստայնի երևան գալը, որպես զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև բլոգների, վիքիների, կամ Peer to Peer տեխնոլոգիաների հաջողությունը ՏՀՏ-ներին հասարակայնության չափեր են հաղորդում։ ժերար Այաշն իր «Մեծ շփոթմունքում» խոսում է «հիպերտեղեկատվության» մասին՝ ընդգծելու համար նոր տեխնոլոգիաների մարդաբանական բախումը։ Ինտերնետի բազմաթիվ օգտագործողներ դիտարկում են այն որպես հարաբերման տեխնոլոգիա (ՀՏ)։ ժոել դը Ռոսնեյը նորից օգտագործեց այս արտահայտությունը Պրոլետարիատի ապստամբությունում. զանգվածային լրատվական միջոցների փոխարեն զանգվածային լրատվամիջոցներ։

ADs 6
ADs 8
ADs 8
Բրենդեր
Հարցում
Մարքեթինգ
Պաշտոնական
Տեխնոլոգիաներ
ADs 7
ADs 7
ADs 7