Բիզնես գործընթաց

Բիզնես գործընթացը տարբեր տեսակի փոխկապակցված, համակարգված աշխատանքների ամբողջություն է, որի շրջանակներում «մուտքի» ժամանակ օգտագործվում են մեկ կամ մեկից ավելի տեսակի ռեսուրսներ, իսկ արդյունքում՝ «ելքում», ստեղծվում է սպառողի համար արժեք ներկայացնող արդյունք։ Այն հաճախ կարող է վիզուալացվել գործընթացային հոսքերի դիագրամների միջոցով՝ որպես աշխատանքների հաջորդականություն, որոնք ընդմիջվում են որոշումների կայացման կետերով։ (Բիզնես գործընթաց)

Նկարագիր (Բիզնես գործընթաց)

Առանձնացնում են բիզնես գործընթացների 4 հիմնական խումբ.

  • հիմնական գործընթացներ, որոնց համար արտաքին հաճախորդը պատրաստ է վճարել (օր.՝ արտադրանքի թողարկում),
  • սպասարկող գործընթացներ, որոնք ապահովում են կազմակերպության ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը (օր.՝ տարածքի անվտանգության ապահովումը)
  • կառավարման գործընթացներ, որոնց հիմնական նպատակն է կազմակերպության գործունեության կառավարումը (օր.՝ անձնակազմի կառավարում),
  • զարգացման գործընթացներ, որոնց նպատակն է կազմակերպության գործունեության կատարելագործումը և զարգացումը (օր.՝ նախագծերը)։

Գոյություն ունեն բիզնես գործընթացների դասակարգման այլ մոտեցումներ ևս, ինչպիսիք են, օրինակ, BAAN, Օրաքլ, Շերի, Պորտերի, Համերի մոդելները։

Բիզնես գործընթացները ընկած են բիզնեսի գործընթացային կառավարման հիմքում։ Բիզնես գործընթացը սկսվում է նպատակի սահմանումից և վերջանում է այդ նպատակին հասնելով։ Գործընթացը կարող է բաժանվել ենթագործընթացների, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները, բայց նպաստում են վերադաս գործընթացի նպատակին հասնելուն։ Բիզնես գործընթացների վերլուծությունը սովորաբար ենթադրում է այդ գործընթացների և դրանց ենթագործընթացների քարտեզագրում։ (Բիզնես գործընթաց)

Բիզնես գործընթացները կարող են մոդելավորվել մի շարք մեթոդներով։ Մոդելավորումը ենթադրում է գործընթացների հորիզոնական և ուղղահայաց նկարագրություն։ Բիզնես գործընթացների նկարագրությունն իր մեջ ներառում է մի քանի փուլ.

  1. Բիզնես գործընթացի շրջակայքի նկարագրություն — BPA սխեմա,
  2. Գործընթացի հոսքերի դիագրամների կառուցում — DFD սխեմա,
  3. Բիզնես գործընթացների ալգորիթմների դիագրամների կառուցում — WFD սխեմա։

. .