Ֆինանսներ տերմինի մասին

Ֆինանսներ ՝ դրամական միջոցներ, գիտական գրականության մեջ սահմանվում է որպես տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնք ծագում են դրամական միջոցների կենտրոնացված և ապակենտրոնացված ֆոնդերի ձևավորման, բաշխման և օգտագործման ընթացքում։

ՖինանսներՍովորաբար խոսքը գնում է պետության կամ տնային տնտեսությունների նպատակային ֆոնդերի մասին։ Ֆինանսների բնագավառում կարևորագույն հասկացություն է «բյուջեն»։

Արևմտյան գիտական գրականության մեջ ֆինանսների ընդհանուր սահմանումներ չեն տրվում, ֆինանսները սահմանվում են բավականին ընդլայնված կերպով։ Սովորաբար որոշակիացվում է, թե որ ֆինանսների մասին է գնում խոսքը. հանրային, մասնավոր կամ անձնական ֆինանսեր։

Հանրային ֆինանսերը ասելով՝ հասկանում են պետական ռեսուրսների, եկամուտների հաշվեկշռի և ծախսեի ձևավորման և օգտագործման գործընթացն ու մեխանիզմը, ինչպես նաև ղեկավարման համապատասխան մեթոդները։

Մասնավոր ֆինանսների հասկացության տակ հասկանում են «փողերի կառավարումը» կամ «փողերի կառավարման արվեստն ու գիտությունը»։ Այդկերպ «ֆինանսական մենեջմենթ», «կառավարման ֆինանսներ», «մասնավոր ֆինանսները» և «բիզնես ֆինանսներ» հասկացությունները գործնականում համազոր են և փոխկապակցված են։

Ֆինանսների տեսությունը ուսումնասիրում է գնագոյացման տեսությունը, կապիտալի ձևավորումը, պորտֆելների տեսությունը, ֆինանսական ակտիվների, օպցիոնների գնագոյացման տեսությունը և մի շարք այլ տեսություններ, որոնք հիմնվել են Գ. Մարկովիցի, Ու. Շարպի, Ռ. Մերտոնի, Ֆ. Մոդիլյանիի, Մ. Միլերի, Ջ. Թոբինի, Ա. Բլեքի և այլոց կողմից։

«Ֆինանսների» հասկացության տակ հասկանում են նաև տնտեսագիտական գիտությունն ո հայեցակարգը, որ ուսումնասիրում է տնտեսագիտական հարաբերությունների համապատասխան ոլորտը։

«Ֆինանսններ» բառը հաճախ գործածվում է կենցաղում՝ մատնանշելու փողը։

«Ֆինանսավորում» եզրը նշանակում է «ապահովում դրամական միջոցներով»։