SWIFT բանկային համակարգի ստեղծման նպատակները և զարգացման հիմնական փուլերը

1950-ական թվականների վերջին միջազգային առևտրի աճին զուգընթաց տեղի ունեցավ բանկային գործընթացների քանակի աճ: Բանկերի միջև կապերի ավանդական ձևերով այլևս հնարավոր չէր աշխատել մեծածավալ բանկային տեղեկատվության հետ: Հսկայական ժամանակ էր ծախսվում տարբեր բանկերում բանկային գործընթացների իրականացման տարբերությունների հետևանքով փաստաթղթերում առաջացող թերությունների, միջբանկային գործընթացների իրականացման ընթացքում առաջացող սխալների վերացման և անհրաժեշտ բազմակի ստուգումների վրա:

ADS - A2

Տեղեկատվության ծավալների աճին զուգընթաց, թղթային կրիչների փոխարեն, պահանջ առաջացավ ավտոմատացման նկատմամբ: Աշխատանքների ավելի էֆեկտիվ միջոցների փնտրումը 1960 թվականների սկզբին հրահրեց 60 ամերիկյան և եվրոպական բանկերի հավաքվել քննարկման, որի նպատակը միջազգային բանկային գործում ստանդարտացման համակարգի ստեղծումն էր: Կայացվել էր որոշում, որի համաձայն պետք է վերջնական նպատակ հանդիսանար համակարգիչների, հեռահաղորդակցման միջոցների օգտագործումը, որոնք ապահովելու էին բանկային ինֆորմացիայի փոխանակման արագ և անվտանգ համակարգ:

Ծրագրի հիմքում դրվել էին հետևյալ պահանջները` վճարովի գործընթացները պետք է իրականացվեին առանց թղթերի մասնակցության և բանկերի միջև ինֆորմացիայի փոխանակումը հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ պետք է հնարավորինս արագ իրականացվեին տիպիկ բանկային ռիսկերը նվազագույնի հասցվեին:

ADS - A3

ADS - A4

Վերոնշյալ ծրագիրն իր պաշտոնական ձևակերպումը ստացավ 1972 թվականին: Նույն տարում հաշվարկվեցին ծախսերը, տրվեցին բանկային տեղեկավության փոխանակման շահութաբեր համակարգի ստեղծման հանձնարարականները: Դրանք բերվեցին հետևյալին. hամակարգը պետք է հիմնված լինի միջազգային ցանցի և ցանցային ծառայության ստեղծման, գործընթացների ստանդարտացման, ինչպես նաև հաղորդագրությունների ֆորմատի ստանդարտացման, բանկերի կապին միացման տեխնիկայի ու ձևերի ստանդարտացման վրա, մեկ հաղորդագրության ուղարկման 0.15 դոլլար արժողության դեպքում եկամտաբերության ապահովման համար համակարգը մեկ օրում պետք է ամենաքիչը 100 հազար հաղորդագրություն մշակի 70 բանկերի մասնակցությամբ, յուրաքանչյուր մասնակից երկրում համակարգը պետք է ներառի 2 անկախ ու միմյանցից կախյալ բաշխող կենտրոններ և կապի խտացուցիչներ:

1977 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ կապի պաշտոնական բացումը: Նույն տարվա վերջին անդամ բանկերի թիվը 586 էր «513-ի փոխարեն», որոնք ապահովում էին օրական 500 հազար հաղորդագրության ուղարկում: Ներկայումս SWIFT համակարգը միավորում է 4800 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ, որոնք տեղակայված են 155 երկրներում «դրանց մոտ հաշվարկվում է ավելի քան 20,000 տերմինալ»: Այդ բոլոր բանկերն անկախ իրենց աշխարհագրական դիրքից ունեն շուրջօրյա կապ պահպանելու հնարավորություն ողջ տարվա ընթացքում:

ADS - A5

Այսօր SWIFT համակարգով օրական 3.3 մլն ֆինանսական հաղորդագրություն է ուղարկվում: SWIFT-ը բաժնետիրական կազմակերպություն է, որի բաժնետերեր են հանդիսանում անդամ բանկերը: Կազմակերպությունը գրանցված է Բելգիայում /մշտական գործող մարմինները գտնվում են քաղաք Լա-Ուլպում` Բրյուսելից ոչ հեռու/ և գործում է բելգիական օրենքներին համաձայն: Բարձրագույն մարմինը անդամ բանկերի կամ ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է: Բոլոր որոշումները ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությանը համապատասխան` ելնելով այն սկզբունքից, որ մեկ բաժնետոմսը մեկ ձայն է: Տնօրենների խորհրդում գլխավոր դիրքը պատկանում է Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի բանկերի ներկայացուցիչներին: Բաժնետոմսերի քանակը որոշվում է ուղարկվող հաղորդագրությունների փաթեթին համապատասխանաբար: Բաժնետոմսերի ամենաշատ քանակ ունի ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: SWIFT-ի անդամ կարող է դառնալ ցանկացած բանկ, որը տեղական օրենսդրությանը համաձայն ունի միջազգային բանկային օպերացիաների իրականացման իրավունք:

Անդամ բանկերի կողքին կան նաև SWIFT համակարգն օգտագործողների ևս երկու այլ կատեգորիաներ` ասոցիացիոն անդամներ, մասնակիցներ: Առաջինի դերում հանդես են գալիս անդամ բանկերի մասնաճյուղերն ու բաժանմունքները: Դրանք բաժնետերեր չեն և զուրկ են կազմակերպության կառավարմաը մասնակցելու իրավունքից: SWIFT-ի մասնակիցները բոլոր հնարավոր ֆինանսական կազմակերպություններն են` բրոքերային և դիլերային գրասենյակները, քլիրինգային և ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, որոնք կապին միացել էին 1987 թվականից:

Մուտքը SWIFT բաղկացած է 2 փուլից` իրականացվում է բանկի ԲԸ անդամ դառնալու և որպես ԲԸ-ության աշխատող ցանցին միանալու նախապատրաստություն: Առաջին փուլում բանկը ձևակերպում և SWIFT է ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես` մուտք գործելու դիմում, բանկի պարտավորագիրը իրականացնելու SWIFT-ի կանոնադրությունը և փոխհատուցելու ծախսերը ԲԸ-ին, բանկի և այն անձանց հասցեները, ովքեր պատասխանատու են ԲԸ-ի հետ կապի համար, բանկի հաղորդագրությունների փաթեթի պատկերը: Թեկնածու բանկը ստանում է միաժամանակյա ներդրում կատարելու և մեկ բաժնետոմս ձեռք բերելու իրավունք: SWIFT մուտք գործելը շատ թանկ արժե: Միանգամյա ներդրումը կազմում է 400 հազար բելգիական ֆրանկ անդամ բանկերի և 200 հազար ասոցիացիոն անդամների համար: Բացի այդ անդամ բանկերը պետք է ձեռք բերեն 1 բաժնետոմս 55 հազար բելգիական ֆրանկ արժողությամբ: Երկրորդ փուլն անմիջականորեն կապված է բանկի ցանցին միացման հետ:

Հենց այս փուլում են լուծվում բոլոր տեխնիկական հարցերը, ձեռք բերվում կոմունիկացիոն սարքավորումները /որի արժեքը կարող է գերազանցել 1000-ավոր ԱՄՆ դոլարը/, անցկացվում է անձնակազմի ուսուցում: Ցանցին միացման ժամանակները ֆիքսված են մարտի, հունիսի, սեպտեմբերի և դեկտեմբերի առաջին երկուշաբթի օրերը: Ինչպես ցույց է տալիս փորձը, SWIFT համակարգի անդամակցության հետ կապված ծախսերը /հինականում արդի էլեկտրոնային սարքավորման տեղադրման հետ կապված/ սովորաբար հետ են գնվում 5 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր երկրում, որտեղ զարգանում է SWIFT-ը, ԲԸ-ը ստեղծում է իր ադմինիստրացիան /տեղական վարչակազմը/:

ADS - A6

Прокрутить вверх