Պրոֆ. Դր. Դր. Ֆրիդրիխ Գլազլ. ծնվել է 1941թ.-ին Վիեննայում: Ուսումնասիրել է քաղաքագիտություն առարկան Վիեննայում:
Ուսման ընթացքում նա աշխատել է տպագրական արտադրությունում, քաղաքացիական միջազգային ծառայությունում (UNESCO) և քաղաքային կառավարման մարմնում: Խորհրդատու է Ցայսթ (Նիդերլանդներ) (Zeist (NL)) քաղաքի “Նիդերլանդների մանկավարժական ինստիտուտի” (NPI) կազմակերպությունների զարգացման ինստիտուտում:
1983թ.-ից “Վափերթալ համալսարանի” (University of Wuppertal) դոցենտ է Տնտեսագիտության և կազմակերպությունների զարգացման ֆակուլտետում:
1984թ.-ից “Թրիգոն” զարգացման խորհրդատվական ընկերության համահիմնադիր:
Մեդիատոր և մեդիացիայի թրեյներ, հրավիրյալ դասախոս Թիֆլիսի համալսարանում:
Հեղինակ է առաջնորդության, կազմակերպությունների և կոնֆլիկտների կառավարման թեմաներով բազմաթիվ հոդվածների:
Հեղինակ է հետևյալ գիտապրակտիկ գրքերի.
- «Կոնֆլիկտների կառավարում»,
- «Կոնֆրոնտացիոն հակամարտություն»
- «Դինամիկ կազմակերպական զարգացում»
- « Ապագայի ձեռնարկությունները»:
“Concadora Verlag, Stuttgart” ընկերության համահիմնադիր և սեփականատեր:
«Հեռանկարային մեդիացիա» ամսագրի խմբագրակազմի անդամ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա, ապրում է Զալցբուրգում:
Հանգստի գործունեությունը (հոբբիներ). գրում է պոեզիա, հեքիաթների և ռադիոպիեսների հեղինակ (Միջազգային ռադիոկայանի “Խաղ” մրցանակաբաշխության 1966թ.-ի հաղթող); խաղարկում է պարանի-տիկնիկային շոուներ կնոջ և որոշ ընկերների հետ միասին: (Ֆրիդրիխ Գլազլ)
Գործունեության ներկայիս ֆոկուսները.
- տարբեր տեսակի կազմակերպությունների համար դիագնոստիկա (օրինակ` ամբողջական դիագնոստիկա ներառելով կազմակերպության բոլոր մասերը, մշակութային դիագնոստիկա, շահագրգիռ կողմերի-կողմնորոշում, համեմատելով համակարգերը միաձուլումների ընթացքում և այլն),
- տեսլականի, առաքելության, սցենարների և MbO-համակարգերի զարգացում և իրականացում,
- արժեքի շղթայի, ինչպես նաև աջակցման և կառավարման գործընթացների բարելավում,
- մեծ խմբերով միջամտությունների (ապագա կոնֆերանսներ, սցենարային սեմինարներ, դիագնոստիկայի կոնֆերանսներ, թույլատրելի ուսուցման պարամետրեր) նախագծում և անցկացում,
- կազմակերպչական զարգացում խոշոր և կոմպլեքս կազմակերպությունների համար` զարգացնելով անհրաժեշտ արխիտեկտուրան,
- ծրագրերի իրականացում քաղաքային և կառավարական բարեփոխումների մասով Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում (քաղաքային, համայնքային, հանրապետական մակարդակներում), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համար,
- կոնֆլիկտների կառավարում և մեդիացիա քաղաքական համատեքստում, կազմակերպություններում, եկեղեցի կազմակերպությունում, հիվանդանոցներում, նախարարություններում, համալսարաններում, ինչպես նաև կառավարության և բիզնեսի միջև առաջացած խնդիրների, փոքրամասնությունների հակամարտությունների և քաղաքացիական պատերազմների ժամանակ,
- մեդիացիայի և կոնֆլիկտների կառավարման համար կրթական ֆիլմերի արտադրություն:
Փորձառության ոլորտները (թեմաներ և ծրագրեր) Ֆրիդրիխ Գլազլ
- արտաքին և ներքին որակավորման ծրագրերի նախագծում, առաջնորդում և իրագործում կազմակերպչական խորհրդատուների համար,
- արտաքին և ներքին որակավորման ծրագրերի նախագծում, առաջնորդում և իրագործում կոնֆլիկտների կառավման և մեդիացիայի համար,
- քոուչինգի իրականացում միջազգային կորպորացիաների բարձրաստիճան մենեջերների համար: