Մենք այստեղ ենք բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների համար, որոնք դինամիկ լուծումներ են որոնում, սիրում են ստեղծագործական այլըտնրանքներ ունենալ և իրենց հաջողությունն են կառուցում:
Մենք ուրախ ենք Ձեր հարցերի, Ձեր առանձնահատուկ թեմաների և Ձեզ հետ համագործակցելու համար:
Թրիգոն – Ո՞վ ենք մենք
Մենք մասնագիտորեն հմուտ և մարդկայնորեն բանիմաց խորհրդատուներ ենք՝ Ավստրիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից: Մենք ուղեկցում ենք ղեկավարներին ու թիմերին նոր ռազմավարությունների զարգացման գործում, փոփոխությունների կառավարման գործընթացներում, անապահով ու ապահով ժամանակներում: Մեր խնդիրն է մարդկանց ու կազմակերպություններին մասնագիտորեն աջակցել՝ որպեսզի միասին օպտիմալ լուծումներ գտնենք:
Ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր աշխատանքը
Խորհրդատվության կենտրոնում մեզ համար առկա են մարդիկ՝ իրենց գաղափարներով ու իրենց ստեղծարար ներուժով: Ձեռնարկություններն ու կազմակերպությունները կազմված են մարդկանցից և փոփոխական են, նրանք ՛՛կենսունակ՛՛ են և զարգանում ու փոփոխվում են ըստ առանձնահատուկ օրինակների:
Մենք խորհրդատվություն ենք առաջարկում և ուղեկցում ենք մարդկանց ու կազմակերպություններին՝ հաղթահարելու իրենց առկա հրամայականները: Դրա համար հաճախ բավարար են նույնիսկ փոքր քայլերը, սակայն հաճախ անհրաժեշտ է լինում խոշոր կոմպլեքսային փոփոխություններ ու զարգացումներ:
Ի՞նչն է մեզ համար կարևոր
- Մենք աջակցում ենք նորարարությանը և ընթանում ենք նաև ոչ-ֆորմալ ուղիներով:
- Մեր առաջարկներն ու ռազմավարությունները թափանցիկ են ու ըմբռնելի:
- Մենք զգում ենք մեզ պարտավորված կայուն և պատասխանատու լուծումների համար:
- Մենք ձգտում ենք մեր աշխատանքում հավասարակշռության և համակողմանիության:
- Մենք շարունակաբար հետամուտ ենք զարգացնելու մեր սեփական մասնագիտական և ստեղծագործական կարողությունները:
Ավելի քան 25 տարի է, Թրիգոն ընկերությունը աշխատում է հաջողությամբ արդյունաբերության ոլորտի, կառավարության, հետազոտական և ոչ առևտրային կազմակերպությունների հետ.
- Արդյունաբերություն, արտադրություն,
- Ծառայություն, մանրածախ առևտուր,
- Տուրիզմ և հյուրանոցային ծառայություններ,
- Ֆինանսական ծառայություններ,
- Բժշկական կենտրոններ,
- Սոցիալական առևտրային կազմակերպություններ,
- Վարչական / քաղաքական / լոբբինգ իրականացնող մարմիններ,
- Համալսարաններ / հետազոտական կենտրոններ:
«Թրիգոն» զարգացման խորհրդատվական ընկերության համահիմնադիր պարոն Ֆրիդրիխ Գլազլը համահեղինակել է Բերնարդ Լիվեհուդի (1970-ակաների տնտեսական ճգնաժամին ոտքի է կանգնեցրել “Philips” ընկերությանը) հետ «Կազմակերպությունների դինամիկ զարգացում» գիրքը:
«Թրիգոն» ընկերությունը ունի 30 տարվա փորձառություն և շուրջ 40 զարգացման խորհրդատուններ (այդ թվում ազգությամբ հայ, ՀՀ-ում բնակվող, ձեռնարկատեր` Էդուարդ Սարոյանը):
Թրիգոն ընկերությունը իր գործունեությունը ծավալում է հիմնականում Ավստրիայում, Գերմանիայում, Շվեցարիայում` ձեռք բերելով երկարաժամկետ արդյունք ապահովող խորհրդատվական ընկերության համբավ իր հաճախորդների համար. BMW, Porsche, Audi, Bosch, Roche, WELEDA, KPMG, Swiss Airline, Deutsche Bank, UBS-Bank Schweiz, Raiffeisen International Bank, և այլն: