Աուդիտ — բիզնեսի փրկություն թե …

Թե ինչպես կարելի է հաղթել աուդիտի օգնությամբ: Աուդիտի ճիշտ ընտրությունը կարող է փրկել Ձեր բիզնեսը

Աուդիտը, դա հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության անկախ ստուգման գործընթացն է: Բացի այդ, այն նաև անկախ ձեռնարկատիրական գործունեության տեսակ է: Աուդիտորը, պետք է ներկայացնի կազմակերպության հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների օբյեկտիվ պատկերը և նրանց համապատսխանությունը երկրի գործող օրենքներին: Աուդիտորի ճիշտ ընտրությունից է կախված կազմակերպության ֆինանսական կայունությունը, իսկ երբեմն նաև ձեռնարկատիրոջ ազատությունը: Աուդիտորի ընտրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պետք է իմանանք, հատուկ /Իզվեստիայի/ համար ներկայացնում է «Իրավունք» ամսագրի խմբագիր Իրինա Դոռոցկիխը: (աուդիտ)

Ինչու է ինչ-որ մեկին անհրաժեշտ աուդիտ (աուդիտ)

Օրենսդրությունը պարտադրում է պարտադիր իրականացնել արտաքին աուդիտ Փակ բաժնետիրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների համար, ինչպես նաև բորսաներում և ներդրումային ֆոնդերում, ներառյալ որոշ այլ ընկերություններում: Այդպիսի պահանջ առկա է նաև այն ընկերությունների համար, որոնց տարեկան շահույթն առանց Ավելացված արժեքի հարկի գերազանցում է 50 մլն. ռուբլին: Աուդիտորական եզրակացությունը պարտադիր կերպով կցվում է հիփոթեքային պայմանագրին, օգտագործվում է նաև հավատարմագրային կառավարիչների կողմից՝ պարտատուի գույքի հաշվառման նպատակով:

Աուդիտորի ծառայություննրեին կարելի է դիմել սեփական նախաձեռնությամբ: Գործարար մարդուն՝ բիզնեսի ընդլայնման նպատակով, անհրաժեշտ է տնտեսական և ֆինանսական խորհրդատվություն, գույքի և ձեռնարկատիրական ռիսկի գնահատման մակարդակների իմացություն, մարկետինքային հետազոտության արդյունքների առկայություն, ներդրումային նախագծերի մշակում և վերլուծություն, ինչպես նաև նոր բիզնես պլանների կազմում: Այս ամենը կարող է առաջարկել աուդիտորը: Աուդիտորը կարող է նաև օգնել հարկային մարմինների հետ տարաձայնությունների առաջանալու դեպքում, ինչպես օրինակ արտահանաման պարագայում Ավելացված արժեքի վերադարցման դեպքում խնդիրների ի հայտ գալու դեպքում:

Պայմանագրային հարաբերություններ և պարտավորություններ

Մինչ աուդիտորի հետ պայմանագրի կնքելն, անհրաժեշտ է համոզվել, որ նա ունի համապատասկան որակավորման վկայական: Պարտադիր ուդիտ իրականացվում է միայն աուդիտորական ընկերության կողմից, որը պարտադիր պետք է ունենա համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիա: Պետք է գիտակցել, որ աուդիտորական ընկերությունը չի կարող հանդես գալ որպես բաց բաժնետիրական ընկերություն և այտեղ պետք է աշխատեն նվազագույնը հինգ աուդիտոր:

Աուդիտորը պետք է պատասխանատվություն կրի, եթե իր կողմից խախտվել է պայմանագրի որևէ կողմ և պարտադիր կերպով պետք է պահպանի իր կողմից աուդիտ անցկացվող ընկերության բոլոր առևտրային գաղտնիքները: Աուդիտորն ինքն է իրավասու որոշելու իր աշխատանքի ձևերն ու մեթոդները, ամբողջականությամբ ստուգել աուդիտ անցկացվող ընկերության ֆինանսական փաստաթղթաշրջանառությունն, ինչպես նաև իրենից ստանալ բացատրություններ այս կամ այն հարցի շուրջ:

Աուդիտորը կարող է մերժել կամ իր կարծիքն արտահայտել աուդիտորական ստուգման անցկացուման շուրջ, եթե իրեն չի տրամադրվել իր կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերը, կամ եթե բացահայտվել են պարտավորություններ, որոնք զգալիորեն ազդում են իր կարծիքի ձևավորման վրա՝ աուդիտ անցկացվող ընկերության հաշվետվությունների իրական լինելու մասով:

Աուդիտորի աշխատավարձը ֆիքսվում է պայմանագրում: Նրա վճարի չափը չպետք է կախված լինի նրա կողմից ներկայացրած եզրակացությունից:

Աուդիտորական եզրակացություն (աուդիտ)

Ստուգման արդյունքում պարտադիր կազմվում է եզրակացություն: Այն համարվում է պաշտոնական փաստաթուղթ: Նրա ձևը, կառուցվածքը և բովանդակությունը հաստատվում է կառավարության կողմից: Աուդիտորական ընկերությունը հաստատում է նաև սեփական կանոնները, որոնք չպետք է հակասեն երկրի օրենսդրությանը:

Եզրակացությունը տրամադրվում է ընկերությանը՝ համաձայն պայմանագրում ֆիկսված ժամանակի: Եզրակացության օբյեկտիվության երաշխիքը հանդիսանում է օրենսդրությամբ նախատեսված աուդիտորի անկախությունը: Օրինակ աուդիտ իրավունք չունի իրականացնել հիմնադրի մտերիմ բարեկամը կամ ընկերության գլխավոր հաշվապահը: (աուդիտ)

Պայամանագրի կետերի խախտման դեպքում՝ աուդիտորը կրում է քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն, իսկ պարտավորությունների չարաշահման դեպքում՝ քրեական պատասխանատվություն: Աուդիտորի ընտրության դեպքում՝ ավելորդ չէ իմանալ, թե նշված ընկերությունն ինչքան ժամանակ է աշխատում շուկայում, և ովքեր են հանդիսացել նրա հաճախորդները: Աուդիտորական ծառայությունների համար դիտավորյալ ցածր գներ առաջարկելու պարագայում՝ կազմակերպության մոտ պետք է մտահոգություններ առաջացնի: