Մեծամորի ատոմակայանը վերսկսել է աշխատանքը

6 ամսվա դադարից հետո Մեծամորի ատոմակայանը վերսկսել է աշխատանքը։ Նորացված տուրբինային գեներատորից մեկով այստեղ նախատեսում են է՛լ ավելի մեծ հզորությամբ աշխատել ու է՛լ ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։

ADS - A2

Ոլորտի ղեկավար Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ, 2019-ի համար արտադրության ծավալները 200 միլիոն կիլովատտ-ժամով (կՎտժ) ավելի կլինեն, ինչը կազդի մեծածախ շուկայում սակագնի ձևավորման վրա, հետևաբար կանդրադառնա նաև սպառողների վրա․ — «Ընդհանուր կայանը եթե սովորաբար աշխատել է, 2,4 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա է տվել, ընդհանուր վերազինման արդյունքում մենք հուսով ենք, որ առնվազն 2,9 միլիարդի կհասնենք»:

Նախնական կանխատեսում անել 2019-ի համար Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը դեռ չի շտապում՝ ասելով, որ դա պետք է որոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

ADS - A3

ADS - A4

Բնակիչների համար սակագնի ձևավորման հիմքում միայն ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան չէ։ «Այստեղ գործոնները շատ են», — նշում է Բաղրամյանը։ — «Համակարգում կան չորս խոշոր մասնավոր ընկերություններ և երեք պետական ընկերություններ: Պետական ընկերությունների մասով մենք ձեզ միանշանակ ցույց կտանք, որ էներգահամակարգում խնայվել է, և ինչքան գումար․․․ մոտ մեկ ամսվա ընթացքում կասենք»:

Ատոմակայանի վերազինման համար Հայաստանին աջակցել էր դաշնակից Ռուսաստանը՝ տրամադրելով 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ։ Վարկի սպասարկման գումարները արդեն իսկ ներառված են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, իսկ 2019-ից նախատեսվում էր, որ պետք է սկսվեր նաև մայր գումարի մարումը։ Սակայն նախարարի պաշտոնակատարն այսօր տեղեկացրեց, որ իրենք դիմել են ռուսական կողմին, որ մարման ժամկետը երկարաձգվի մոտ երկու տարով։

ADS - A5

Ըստ նրա՝ այդ ժամանակ արդեն ատոմակայանն արդեն կաշխատի ամբողջ հզորությամբ և ֆինանսական բեռը չի ծանրանա բնակիչների վրա․ — «Նորոգումից դուրս գալուց հետո, բնականաբար, վարկի մարումները պետք է տեղափոխենք էդ ժամանակ: Եվ այն ավել արդյունքը, որ ունենալու ենք էներգահամակարգում, կուղղվի նաև վարկի մարմանը»:

Ատոմակայանի շրջայցին այսօր մասնակցում էր նաև Հայաստանում ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ազատությունը» դեսպանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության կապակցությամբ։ Հիշեցնեմ, վերջերս հանդիպելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ, Լուկաշենկոն քննարկել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի ընտրության հարցը և նշել, որ ռոտացիոն կարգով հաջորդը Բելառուսի հերթն է, իսկ ինքն արդեն երեք թեկնածու է քննարկում թափուր պաշտոնի համար:

Դեսպանն ասաց, թե հարցը մեկնաբանել չի կարող, բայց Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հստակ է․ — «ՀԱՊԿ-ի գործընկերության շրջանակում ծագած բոլոր հարցերը պետք է լուծվեն և կլուծվեն կոնսենսուսի հիման վրա, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որ կազմակերպությունը աշխատի և մեր ընդհանուր անվտանգության ապահովման հարցում ունենա այն ներդրումը, որը նրանից սպասում են»: (Մեծամորի ատոմակայանը)

«Ազատության» ճշտող հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը, դեսպանն արձագանքեց․ — «Եկեք այդ թեման թողնենք պետությունների ղեկավարներին: Ես լիազորված չեն նրանց փոխարեն խոսելու: Այդ ամենը քննարկվում է, և ես վստահ եմ, որ հարցը կլուծվի այնպես, որ կազմակերպությունը, այսպես ասենք, այս իրավիճակից դուրս գա էլ ավելի՛ ամրապնդված»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո։

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրները այդպես էլ նոր գլխավոր քարտուղարի հարցում ընդհանուր հայտարարի չեկան և որոշեցին քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք հանդիպման ընթացքում։

ADS - A6

Прокрутить вверх