2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:
Բանկի առաքելությունն է լինել առաջին ընտրության բանկ հաճախորդների համար՝ որպես լավագույն նորարար բանկ: Բանկը ձգտում է դառնալ առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում`հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։
Բանկը հանդիսանում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Հայ-Գերմանական Հիմնադրամի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքետինգի աջակցության կազմակերպության, Միջազգային միգրացիոն կազմակերպության, Համաշխարհային Բանկի միջազգային վարկային ծրագրերի մասնակից:
Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի միության, SWIFT համակարգի անդամ, «ԱրՔա» ՓԲԸ բաժնետեր, Mastercard եւ Visa համակարգերի անդամ:
Բանկն ունի 14 մասնաճյուղ, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Աբովյանում, Գավառում, Էջմիածնում, Սեւանում եւ Վանաձորում:
Բանկի բաժնետերերն են՝ Fistoco ընկերությունը (Վարդան Դիլանյան)՝ 60% եւ Credit Bank-ը (Tarek J. Khalefe)`40%:
2017 թ. դեկտեմբերի 31 դրությամբ՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 46,806,107 հազ. դրամ, ակտիվները՝ 131,931,343 հազ. դրամ, պարտավորությունները՝ 85,125,236 հազ. դրամ:
Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար | Ռուբեն Մելիքյան |
Հասցե | 0010, Երեւան, Վարդանանց 13 |
Հեռախոսահամար | (010) 59 33 33, (060) 27 33 33 |
Ֆաքս | (010) 59 33 10 |
Էլ. հասցե | info@idbank.am |
Վեբկայք | http://www.idbank.am |
<! — SEO metatags –>
<! — SEO metatags –>