ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հիմնադրվել է 1996 թվականին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 70 լիցենզիա։
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը American Express վճարային համակարգի էքսքլյուզիվ ներկայացուցիչն է Հայաստանում:
Բանկը թողարկում եւ սպասարկում է նաեւ VISA եւ MasterCard միջազգային, ինչպես նաեւ տեղական ArCa վճարային քարտերը:
ACBA Online համակարգի եւ ACBA Mobile հավելվածի միջոցով բանկն ընձեռում է հնարավորություն անվճար կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու:
Բանկում գործում են ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների՝ MoneyGram, Unistream, Ria Money Transfer, Xpress Money, Sigue Money Transfer եւ Converse Transfer համակարգերը:
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ունի 58 մասնաճյուղ (ներառյալ բանկի կենտրոնական գրասենյակը), որոնցից 17-ը՝ Երեւանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաեւ ավելի քան 170 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում:
Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցներ են. «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ՝ 72%, «Կրեդիտ Ագրիկոլ» բաժնետիրական ընկերություն`15,56% եւ «ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ» պարզ բաժնետիրական ընկերություն՝ 12,44%:
2017թ. դեկտեմբերի 31 դրությամբ, բանկն ունի 1354 աշխատակից:
2017թ. դեկտեմբերի 31 դրությամբ` բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 60,217,386 հազ. դրամ, ակտիվները՝ 311,023,448 հազ. դրամ, պարտավորությունները՝ 250,806,062 հազ. դրամ:
Գլխավոր գործադիր տնօրեն | Հակոբ Անդրեասյան |
Հասցե | 0002, Երևան, Արամի 82-84 |
Հեռախոսահամար | (010) 31 88 88, (010) 31 88 99, (010) 31 99 99 |
Ֆաքս | (010) 54 34 85 |
Էլ. հասցե | acba@acba.am |
Վեբկայք | https://www.acba.am |