Ներկայիս հայաստանյան շուկայում բավական մեծ տարածում ունի սոշըլ մեդիա մարքեթինգը (SMM – Social Media Marketing), ինչի գլխավոր տարերից մեկը կոնտենտն է հաճախորդի հետ կամ կապի հաստատումը:
Սոցիալական հարթակում հաճախորդի հետ կապ կարելի է հաստատել հիմնականում վաճառող տեքստերի միջոցով. մասնավորապես անգլերենում Copywriting տերմինն է, որը հայերեն ձևակերպվել է «վաճառող տեքստ» անվամբ: Նրա հիմնական նպատակն է գրավել հաճախորդի ուշադրությունը, որևէ տեքստի միջոցով, իսկ սոցիալական ցանցերում այն ավելի արդյունավետ դարձնելու համար խորհուրդ է տրվում ավելացնել նաև հետաքրքիր ու գրավիչ նկար կամ եթե տեքստը կարճ է՝ այն ավելացնել նկարի վրա:
Որպեսզի Ձեր վաճառող տեքստը արդյունավետ լինի, գրելուց առաջ նախ ծանոթացեք Ձեր հաջախորդի հետ: Ուղղեք դեպի Ձեր պոտենցիալ հաճախորդին և առաջարկեք նրան այն լուծումը, որը նա փնտրում է: Մարդիկ գնում են ոչ թե ապրանք, այլ իրենց խնդիրների լուծումը:
Վաճառող տեքստերի կարևորագույն մասն է կազմում նաև կապի ստեղծումը հաճախորդի հետ «կոնտենտ մարքեթինգ»: Ցավոք Հայաստանում այս մասնագետների մեծ պակաս կա, ինչը խոչընդոտ է դարձել արդյունավետ սոշըլ մեդիա մարքեթինգի համար:
Ուսումնասիրելով տվյալ խնդիրը պարզ դարձավ, որ նույնիսկ ղեկավարները չգիտեն թե կոնկրետ, որն է իրենց թիրախային խումբը կամ չգիտեն ինչպես ներկայացնեն ապրանքը, իսկ կոնտենտ մենեջերները չունեն բավարար գիտելիքներ ապրանքի մասին:
Սա առաջնային խնդիր է, քանի որ եթե չգիտես թե ով է քո հաճախորդը, որտեղ է նա գտնվում, ապա դու չես կարող վաճառք իրականացնել և ապրանքը ճիշտ ներկայացնելու համար՝ պետք է լիարժեք տեղեկացված լինել ապրանքի մասին: Պետք է հասկանալ թե Ձեր թիրախային խմբում ինչպիսի մարդիկ են ներգրաված և ըստ դրա ընտրել կոնտենտի ոճը` պաշտոնական, հումորային, խոսակցական և այլն:
Եթե չգիտեք թե որ տարբերակն է ճիշտ` հետևեք Ձեր բնույթի այլ կազմակերպությունների օրինակներին կամ միջազգային կազմակերպություններին:
Կարևոր է նաև տվյալ ոճի պահպանումը, քանի որ այն դառնում է Ձեր կազմակերպության իմիջի մի մասնիկը: Կոնտենտի միջոցնեը բազմազան են և պետք է ընտրել այն կոնտենտի տեսակը, որից օգտվում է Ձեր լսարանը: Օրինա, եթե Ձեր լսարանը չի կարդում երկար հոդվածները կամ հակված չէ կարդալու, ստեղծեք աուդիո տարբերակներ, որոնք ավելի լայն տարածում կունենան:
Սակայն ինֆորմացիան, որը Դուք փորձում եք փոխանցել Ձեր հաճախորդին չպետք է լինի թերի, միևնույն ժամանակ չպետք է լինի և ծավալուն: Ինչպես մնացած գործիքները` վաճառող տեքստերը և կոնտենտը, համապատասխանեցրեք Ձեր մարքեթինգային ռազմավարությանը և կապ ստեղծեք SEO-ի (Search engine optimization) հետ, որպեսզի այն չկորի ինտերներտի հորձանուտներում: Ընտրեք բանալի բառերը, որոնք կօգնեն Ձեր հաճախորդներին ավելի հեշտ գտնել Ձեզ համացանցում:
Մի քանի խորհրուրդ արդյունավետ վաճառող տեքստ գրելու համար.
- Ուշադրություն գրավող վերնագիր և նախաբան. եթե այն լինի գրավիչ, ապա կստիպի Ձեր հաճախորդին կարդալ շարունակությունը:
- Հետաքրքրող. հաճախորդին գրավելու ամենալավ միջոցը նրան իր խնդրի լուծումը ներկայացնելն է, ինչպես նաև ցույց տալ, որ հենց Ձեր ապրանքն է նրա համար ամենաօգտակարը:
- Ցանկություն առաջացնող. շարունակությունը պետք է այնպիսին լինի, որ հաճախորդի մոտ ցանկություն առաջանա գնելու: Այստեղ կարող եք նկարագրել, թե ինչ առավելություն ունի Ձեր ապրանքը:
- Գործողության կոչ. այտեղ կարող է լինել Ձեր վեբ կայքի հասցեն կամ հեռախոսահամարը, որպեսզի հաճախորդի անմիջապես կապնվի Ձեզ հետ:
Եվ չմոռանաք այս ամենին կցել նաև կոնտենտը:
Հեղինակ