Իրավաբանական անձ, Ֆիզիկական անձ նշանակությունը

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

[hfe_template id='2126']

Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ՝ նրա հիմնադիրները այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:

Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները:

[hfe_template id='3055']

Իրավաբանական անձ — տեսակները

Իրավաբանակնա անձինք կարող են լինել իրենց գործունեուրյամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում թ աըն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

Իրավաբանական անձ — ստեղծումը

Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

[hfe_template id='2202']

Իրավաբանական անձի անվանումը

Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեուրյան բնույթի մասին: Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

Իրավաբանական անձի գտնվելու վայրը

Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

Իրավաբանական անձի պատասխանատվությունը

Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

Իրավաբանական անձի հիմնադիրը պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը՝ իր հիմնադրի պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Ներկայացուցչություններ և մասնաճյուղեր

Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:

Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը՝ ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն և գործում են իրավաբանական անձի հաստատած կանենադրությունների հիման վրա: Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:

Իրավաբանական անձի վերակազմակերպումը.

Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է նրա հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

Իրավահաջորդությունն իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում

Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձի՝ փոխանցման ակտին համապատասխան:

Իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները անցնում են վերջինիս:

Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

Փոխանցման ակտ և բաժանիչ հաշվեկշիռ

Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջոդության մասին:

Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար:

Իրավաբանական անձի լուծարումը

Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝

1) Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:

3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

Իրավաբանական անձի սնանկությունը

Իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները; Իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ չանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Ֆիզիկական անձ

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ։

Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում։

[hfe_template id='2223']
Прокрутить вверх