Ինչու՞ են ամերիկյան առևտրային ցանցերը հրաժարվում օգտագործել Apple Pay-ը

Ամերիկյան առևտրային ցանցերը հրաժարվում են օգտագործել Apple Pay-ը: Հրաժարվելու պատճառը սեփական վճարային համակարգի մշակումն է՝ CurrenC, ինչպես նաև խանութների չցանկանալը կորցնել տոկոսային եկամուտներ յուրաքանչյուր գործարքից: Միաժամանակ Apple Pay-ի հետ համագործակցելու հետաքրքրություն է ցույց տվել Alibaba-ի ղեկավար Ջեք Ման, իսկ   Apple-ի ներկայացուցիչները արդեն մտածում են չինական անալոգների հետ համակարգի փոխգործունեության մասին:

[hfe_template id='2126']

Apple Pay-ի հետ չեն համագործակցի ամերիկյան խոշոր մանրածախ առևտրի ցանցերը: Դրա մասին հայտարարել են ԱՄՆ-ի 50 խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները, որոնց թվում են WalMart-ը, Best Buy-ը, Kmart և 7-Eleven, ինչպես նաև  Rite Aid Corp և CVS HealthCorp դեղատները: Նրանք արդեն իրենց NFC-reader-ների վրա արգելափակել են  Apple Pay-ի աշխատանքը, ինչպես նաև  Google Wallet-ը և  SoftCard-ը:

Ոլորտի ներկայացուցիչների խոսքերով նման որոշման պատճառը սեփական վճարային համակարգ ստեղծելն է, որը կգործի առևտրային բոլոր ցանցերում: Նախատեսվում է, որ այն կկոչվի CurrentC և հնարավորություն կունենա տեղադրվել բոլոր բջջային սարքավորումների և սմարթֆոնների վրա որպես հավելված:   WalMart-ի ներկայացուցիչների հայտարարել են, որ ընկերությունը,իր գործըկերների հետ համագործակցելով, 2012 թվականից մշակում է  CurrentC և մոտ ապագայում նախատեսվում է տեխնոլոգիան ներկայացնել օգտատերերին: §Սեփական վճարային համակարգի օգտագործման օգուտը լրիվ ակնհայտ է:

Դրա ստեղծումը թույլ կտա խոշոր առևտրային ցանցերին խուսափել ֆինանսական կորուստներից, իսկ ապագայում նաև լրացուցիչ եկամուտներ ապահովել ¦,-ասում է Հիտեշ Շեթը ՝ Vectra Networks ֆիրմայի նախագահը, ով զբաղվում է տեխնոլոգիական անվտանգության մշակումներով: Ըստ նրա ՝ սեփական վճարային համակարգի ստեղծումը թույլ կտա խանութներին խուսափել յուրաքանչյուր գործարքի համար  Visa և MasterCard կողմից պահանջվող կոմիսիոն վճարների ծախսերից, որոնք այսօր կազմում են վճարվող գումարի 2-3%-ը:

[hfe_template id='3055']
  • Մենք հիասթափված ենք Rite, Aid CVS և այլ առևտրային ցանցերի որոշումից գնորդների զրկել այն վճարային համակարգից, որոնք նրանք նախընտրում են ¦,- հայտարարել է MasterCard-ի ներկայացուցիչ Ջիմ Իսակսոնը:

Apple-ի ներկայացուցիչները Bussiness Insider-ին հարցազրույց տալու ժամանակ հայտարարել են, որը ընկերությունը այժմ աշխատում է առավելագույն քանակով գործընկերներ ներգրավել և ստանում է բավական շատ դրական արձագանքներ   Apple Pay-ի գործունեության հետ կապված: Մասնավորապես տվյալ վճարային համակարգով ապահովված են ԱՄՆ-ի 200 հազ. խանութներ: Apple-ի ներկայացուցիչների խոսքերով  CurrentC այժմ անցնում է թեստավորում Մինեսոտա նահանգում և արդեն բողոքներ է առաջացրել կապված նրա հետ, որ համակարգին անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ սոցիալական ապահովագրության համարի և վարորդական իրավունքի համարի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի մուտքը հաճախորդների բանկային հաշիվ:

Բացի դրանից, անհարմարություն է ստեղծվում նաև  QR –կոդով վճարում կատարելու դեպքում, քանի որ դրանք անհրաժեշտ է նկարել սմարթֆոնի տեսախցիկով: Միևնույն ժամանակ WalMart-ի  մամուլի քարտուղար Ռենդի Հարգրոուվը հայտարարել է, որ ցանցը հետագայում չի պլանավորում համագործակցել Apple Pay-ի հետ:

Սեպտեմբերի սկզբում հայտարարված  Apple Pay վճարային համակարգը ԱՄՆ-ում հասանելի է դարձել հոկտեմբերի 20-ին և աջակցություն է ստացել շատ բանկերի, ինչպես նաև ռեստորանների ցանցերի և խանութների  կողմից: Apple-ը կոմիսիոն վճարներ գանձում է գնումների գումարի 0,15%-ը, իսկ ևս 2-3% փոխանցվում է Visa և MasterCard-ին:

Ավելի վաղ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը  WSJD Live կոնֆերանսի շրջանակներում հայտարարել է, որ համակարգի միացման առաջին 72 ժամում ակտիվացվել է ավելի քան 1 մլն բանկային քարտ:

[hfe_template id='2202']

Apple Pay-ին աջակցություն է հայտնել նաև Alibaba-ի ղեկավար Ջեք Ման.§Ես հույսով եմ մենք կարող ենք միասին ինչ-որ բան անել¦,-պատասխանելով Apple Pay-ի և չինական խոշորագույն վճարային համակարգի ՝Alipay-ի հնարավոր համագործակցության մասին հարցին: Միաժամանակ փորձագետները նշում են, որ  Apple-ի ղեկավարները Չինաստանը դիտարկում են որպես Apple Pay-ի օգտագործման առաջնահերթ շուկաներից մեկը: Չինական առևտրային ցանցերի և բանկերի հետ համակարգի գործարկման համաձայնագրեր կնքելու համար ամերիկյան ներկայացուցիչները մտադիր են մանրակրկիտ ուսումնասիրել ազգային վճարային համակարգը ՝ Union Pay-ը, ինչպես նաև շուկայում գտնել պոտենցիալ գործընկերներ, որոնցից մեկը կարող է լինել  Alibaba-ի կազմում գտնվող Alipay համակարգը:

[hfe_template id='2223']
Прокрутить вверх