Քաղաքականություն

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

[hfe_template id='2126']
  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  • «Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար։

Քաղաքականություն — Պատմություն

Քաղաքականություն — Քաղաքական մարդաբանություն

Ըստ Ջորջ Բալանդիերի, քաղաքական մարդաբանությունը ձգտում է գտնել գիտություն քաղաքականության մասին՝ մարդուն դիտարկելով հոմո պիլիտիկուսի շրջանակում:

Մարդաբանները առանձնացնում են քաղաքական համակարգի չորս պարզ տեսակներ, որոնք դուրս են մնում պետական համակարգի տրամաբանությունից․

  1. Քոչվոր որսորդների խումբ։ Նրանց կարճահասակության և շարժունակության պատճառով այս խումբը կարիք չի զգում հիմնելու մշտական քաղաքական իշխանություններ։
  2. Տոհմային հասարակություն։ Իր աշխատության մեջ Էվանս Պրիչարը նկարագրում է տվյալ հասարակությանը։ Քաղաքական այս համակարգը ներառում է բազմաթիվ ընտանեկան խմբեր, որոնց ներսում մեծահասակները օժտված են առանձնահատուկ լեգիտիմությամբ, որը նրանց հնարավորություն է տալիս լուծել առաջացած կոնֆլիկտները։
  3. Խարիզմատիզմով օժտված հասարակություններ։ Այստեղ իշխանությունը համարվում է որոշակի թվով մարդկանց առանձնահատկություն, որոնք օժտված են բարոյական մի շարք որակներով։ Սակայն իշխանության ներկայացման այս տեսակում այն ժառանգական չէ։
  4. Ղեկավարների հասարակություն։ Այստեղ մի քանի անհատներ իրականացնում են իրենց անհերքելի և ժառանգական իշխանությունը։ Սակայն այնուամենայնիվ շրջանակները մնում են փոփոխվող։

Հասարակության գոյությունը առանց պետության այնուամենայնիվ վստահելի չէ։

[hfe_template id='3055']

Մերձավորարևելյան պետություն

Դեռևս օբեիդյան դարաշրջանում Միջագետքում (մ․թ․ա․ 6500-3750թթ․) առաջացան երկու կարևոր փաստեր։

Տնտեսության ձևավորման ֆենոմենի նախաձեռնությունը նեոլիթյան դարաշրջանում հասցրեց մի ճգննաժամային աստիճանի, որը հանգեցրեց նոր սոցիոլոգիական տարրի անհրաժեշտությանը։ Խոսքը քաղաքի մասին է։ Գրերի հայտնագործությունը նպաստեց ռացիոնալ վարչարարության արդյունավետ գործունեությունը։ Գրերը թույլ տվեցին ավելի հեռու տեղափոխել հաղորդագրությունը, հաշիվներ կազմել և պահպանել դրանք։

Մ․թ․ա․ 3000թ․ սկսած քաղաք-պետությունները, որոնք առաջացան Միջագետքում, առավել արտոնյալ քաղաքական համակարգեր էին թվում սահմանադրական միապետությունների հանդեպ, և մոտ էին հանրապետությանը։ Սամուել Նոահ Կրամերի կողմից ուսուսմնասիրված շումերական պոեմում նշվում է, որ տվյալ ժամանակաշրջանում Ուրուկում գոյություն են ունեցել երկու տեսակ պառլամենտներ՝ հին պառլամենտ, որը առավել նման է եղել սենատին և ժողովրդական պառլամետ։ Ուրուկի թագավորի լեգիտիմությունը անմիջականորեն կախված էր այդ երկու պառլամենտներից։ Օրինակ, նա չէր կարող պատերազմ հայտարարել Քիշ քաղաքի նկատմամբ, առանց ժողովրդական պառլամենտի օժանդակության։ Ավելին, թագավորական իշխանությունը շատ հազվադեպ էր ժառանգական լինում։

Աստիճանաբար միապետական իշխանությունը ավելի հզորացավ նախ և առաջ իշխանության (թագադրման մի շարք արարողություններ, որոնք ներառում էին աստվածային իրավունքներ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում) և շրջանակների նեղացման (մեծ և հզոր կայսրությունները կլանեցին քաղաք-պետությունները) շնորհիվ[7]։ Դեմոկրատական և հանրապետական ինստիտուտները, ինչպես նշում է Կրամերը, տվյալ ժամանակահատվածում մոռացության մատնվեցին։ Միապետական իշխանության ամրապնդումը նպաստեց (մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջում) վարչարարական կարգավորումների գլուխ բարձրացմանը, որը զարգացավ Ուր Նամուի (մ․թ․ա․ 2100թ․), Լիպիդ Իշտարի (մ․թ․ա․ 1930թ․), Համմուրաբիի (մ․թ․ա․ 1750թ․) և Լոիս Էշուննայի (մ․թ․ա․ 1760թ․) կոդերի շնորհիվ։

[hfe_template id='2202']

Այսպիսով, Մերձավոր Արևելքում հասարակության իրավիճակը բավական բարդ էր, քանի որ սովորույթները հստակ էին, իսկ փոփոխությունները՝ չհամակարգված։

Մեծ պետությունների ամրապնդումը կենտրոնացրեց և ռացիոնալ դարձրեց միջազգային հարաբերությունները։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի ավարտից մինչև մ․թ․ա․ 1100թ․ Եգիպտոսում էլամական, իսկ Արաբիայում Հիթիթների կայսրության դարաշրջանն էր, որը նշանավորվեց դիվանագիտական համակարգի (Արմանայի համակարգ) մշակմամբ և զարգացմամբ։ Ստեղծվելով որպես չորս կամ հինգ մեծ իշխանությունների միջև հարաբերական հավասարակշռման գործիք, այս համակարգը ունի սեփական գործիքակազմը և պարզ արձանագրությունը։ Ի վերջո, այս ողջ ընթացքը վերջ դրեց մշակվող քաղաքականության կառուցմանը։ (Քաղաքականություն)

Թվում է, թե մերձավորարևելյան պետությունները մուտք են գործել կիսատոտալիտար համակարգ։ Մերձավոր Արևելքի տղամարդիկ նախ և առաջ անհանգստանում են քաղաքականությամբ, վարչարարական գործերի կառավարմամբ և միասին վերցված պետության ներսում կարգուկանոնի հաստատամբ, քանի որ կարգուկանոնը ներառված է աստվածային կարգուկանոնի մեջ և երբեք չի կարող վիճարկվել կամ քննարկվել։

[hfe_template id='2223']
Прокрутить вверх