Ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը

Ինչպես ԱՄՆ ունի դոլլար, Մեծ Բրիտանիան ֆունտ ստերլինգ, Չինաստանը յուան, Հայաստանը դրամ, հիմնա նույն կերպ ինտերնետը ունի իր արժույթը ՝ բիթքոինը:Ոչ մեկ մարդկանց չի ստիպել և հարկադրել օգտագործել բիթքոինը, բայց շնորհիվ նրան որ այս նոր արժույթը ունի առանձնահատուկ և օգտակար հատկություններ, մարդիկ  կամավոր սկսեցին օգտագործել բիթքոինը, որպեսզի վճարեն ապրանքների և ծառայությունների համար և նաև որպեսզի պահեն փողերը:Փաստացի բիթքոինը սահմանված կաննոների  (արձանագրությունների )  ամբողջություն է, որոնցով համակարգչային ծրագրերը կարող են փոխանակվել վիրտուալ փողերով: Որպեսզի կարողանաք օգտվել այս արժութից,  անհրաժետ է տեղադրել անվճար դրամապանակ- ծրագրերից որևէ մեկը:

Ով է ստեղծել Բիթքոինը

Բիթքոինը ստեղծվել է Սատոշի նակամոտո անոնով հաքերի կողմից: Սատոշի գրել է առաջին դրամապանակ- ծրագրի ելակետային կոդը և այդ կոդը տեղադրել է ազատ հասանելիությամբ: Այլ հաքերներ կարդացել են ելակետային կոդը և սկսել են լրացնել այն օգտակար ֆունկցիաներով: Քանի որ նախագիծը բաց էր յուրաքանչյուր ցանկացող կարող էր և մինչև հիմա էլ կարող է համոզվել նրանում, որ ծրագիրը անում է այն ինչ խոստացել է, մասնավորապես պահում է ձեր փողերը և հնարավորություն է տալիս փողերը փոխանցել այլ դրամապանակներ: Դրամապանակ –ծրագիրը չի վերահսկվում ոչ մի ընկերության և պետության կողմից, և յուրաքանչոյուրը կարող է ստեղծել ծրագրի իր տարբերակը:

Ինչով է Բիթքոինը առավել Яндекс.Денег, Webmoney կամQIWI

Բոլոր թվարկվածները հանդիսանում են վճարային համակարգեր, և ոչ թե արժութներ: Այս վճարային համակարգերի յուրաքանչյուր միավորը կապված է որևէ ազգային արժութի հետ: Բացի դրանից այս համակարգերը վերահսկվում են այն ընկերությունների կողմից, որոնք փոխանցումների համար կոմիսիոն վճար են գանձում , և այս կամ այն պատճառով կարող են փակել ձեր հաշիվը: Բիթքոինը չի վերահսկվում ոչ մեկի կողմից և կապված չէ որևէ արժութի հետ(նրա փոխարժեքը ազատ տատանվում է մյուս արժույթների նկատմամբ կապված առաջարկից և պահանջարկից): Ավելի լավ է բիթքոինի մասին մտածել, որպես թվային ոսկի ՝ ոչ մեկ չի վերահսկում ոսկին և կարելի է ոսկի ունենալ կամ արդյուանհանել, բայց չի կարելի ոսկի տպել կամ ինչ-որ մի ձևով  փոխել նրա հատկությունները :

Ինչ պատճառներով է անհրաժեշտ կիրառել բիթքոինը

Իհարկե, հարց է առաջանում ՝ ինչու է ինչ որ մեկին անհրաժեշտ  դրամապանակ անհասկանալի վիրտուալ փողերով, եթե այժմ ցանկացած ժամանակակից ինտերնետ բանկում կարելի է փողերը փոխանցել մի հաշվից մյուսը: Կան բիթքոինի գոյության մի քանի պատճառներ.

  1. Բիթքոինը չի ենթարկվում ինֆլյացիայի, իսկ եթե ավելի կոնկրետ դրամական զանգվածի ավելացումը կանխատեսելի է և ամբողջությամբ վերաբերում է ապագայի որոշակի պահի: Եվ դա դատարկ խոստում չէ:Դա օրենք է,որը ծրագրավորված է յուրաքանչյուր դրամապանակ-ծրագրում և որը կարող է փոփոխվել միայն եթե դրամապանակների սեփականատերերի 99 տոկոսը համաձայն լինեն փոփոխությունների հետ:Բիթքոինի համար ինֆլյացիան կանխատեսելի է  և վերահսկվում է ծրագրի ելակետային կոդով: Այժմ կա տպված 11 միլիոն բիթքոին, իսկ մոտավորապես մինչև 2040  թվականը կլինի 21 միլիոն բիթքոին, որից հետո նրանց տպումը ամբողջությամբ կկասեցվի: Չնայած այժմ բիթքոինների տպումը շարունակվում է, այնուամենայնիվ նոր բիթքոիններ հայտնվում են  չնչին քանակով, միևնույն ժամանակ նրանց պահանջարկը աճում է: Դա բիթքոինի փոխարժեքի աճի պատճառներից մեկն է:
  2. Բիթքոինը ապակենտրոնացված համակարգ է: Ինֆորմացիայի փոխանակումը (այս դեպքում փողերի ) տեղի է ունենում 2 և ավելի դրամապանակ–ծրագրերի միջև: Մարդկանց մոտ տեղադրված բոլոր դրամապանակ-ծրագրերը հանդիսանում են բիթքոին ցանց:Ոչ բանկերը, ոչ էլ որևէ կառույց չեն կարող վերահսկել դրամապանակների միջև տեղի ունեցող ռեսուրսների փոխանակումը: Նաև անհրաժեշտ չէ երկար ժամանակ սպասել մինչև փողերը մի դրամապանակից կանցնեն մյուսը . դա տեղի է ունենում ակնթարթորեն:Ոչ ոք չի կարող սառեցնել բիթքոին հաշիվ, որովհետև դա պատկանում է միայն սեփականատիրոջը:
  3. Բիթքոինը համեմատաբար անանուն է: Որպեսզի համակարգում հաշիվ բացել, անհրաժեշտ չէ ներկայացնել անձնագրի տվյալները կամ էլ էլեկտրոնային հասցեն: Այն ամենը ինչը անհրաժեշտ է ՝ համակարգչում ներբեռնել դրամապանակ –ծրագրերից որևէ մեկը  և  այն գործի դնել: Յուրաքանչյուր դրամապանակ    առաջացնում  է հասցեներ, որտեղ և մյուս մարդիկ կարող են փողեր փոխանցել: Հասցեների մասին կարելի է մտածել որպես մականուններ: Ենթադրենք, ինչ որ մեկը ունի շատ էլեկտրոնային հասցեներ, բայց այդ հասցեների բոլոր նամակները հայտնվում են հիմնական էլեկտրոնային հասցեում: Այդպիսի կապ կա նաև հասցեների և դրամապանակի միջև:Բիթքոին ցանցում սկզբնապես ոչ ոք չի իմանում, թե ում է պատկանում այս կամ այն հասցեն:Եթե օրինակ իմանում եք ինչ որ մի հասցե ում է պատկանում, դուք կարող եք տեսնել թե ուրիշ ինչ գործառնություններ է կատարվել այդ հասցեով: Բայց քանի որ դրամապանակ –ծրագիրը կարող է ստեղծել բազմաթիվ հասցեներ, առավել շահավետ է յուրաքանչյուր գործառնության համար օգտագործել մեկ հասցե: Բոլոր փողերը, որոնք ուղղարկվում են հասցեներին, վերջում հայտնվում են դրամապանակում, և ոչ մեկ չի իմանա թե դրամապանակը քանի հասցե ունի:
  4. Դուք կարող եք վճարել ում ցանկանաք, որտեղ ցանկանաք, ինչի համար որ ցանկանաք: Քանի որ բիթքոին ցանցում գործառնությունները հնարավոր չէ վերահսկել և հատկապես արգելել,  ապա դուք կարող եք կատարել փոխանցումներ յուրաքանչյուրին, ով ունի բիթքոին –դրամապանակ, գնել այն ինչ կցանկանք: Անկախ տեղից և փոխանցվող գումարի չափից, գործառնության արժեքը չի գերազանցում $0.01, բայց փոխանցում կարելի է կատարել անվճար ուղղակի անհրաժեշտ է մի փոքր ավել սպասել: Փոխանցման արժեքը ինչ որ մի կազմակերպություն չի գնում, այլ բաշխվում է մարդկանց միջև, ովքեր իրենց համակարգիչների միջոցով  օգնում են, որ այդ գործառնությունները տեղի ունենան (նրանց անվանում են մայներներ` հանքափոր, անգլերեն mine հանք բառից): Այն մարդը ում կատարում եք դրամական փոխանցումը, նույնիսկ անհրաժեշտ չէ, որ այդ պահին լինի ցանցում: Բիթքոին ցանցը կիմանա կատարված գործառնութայն մասին, և մարդը կստանա իր փողերը, երբ միացնի համակարգիչը, որում տեղադրված է դրամապանակը և մուտք գործի բիթքոին  ցանց:

Որտեղից են ստացվում բիթքոինները

Բիթքոինը, ինչպես արդեն նշվել է, ստեղծել է Սատոշին, և հետո ելակետային կոդը  ծրագրավորողները  սկեսել են   մշակել և զարգացնել:Սատոշին մոդելավորել է այս արժույթի հատկությունները այնպես, որ այն հիշեցնում է ոսկի.որպեսզի ստանալ բիթքոիններ, պետք է դրանք  արդյունահանել:Եթե ոսկին արդյունահանվում է երկրի ընդերքից ոսկի որոնող սարքով, ապա բիթքոինները,քանի որ դրանք թվային արժույթներ են, արդյունահանվում են նրանց կողմից, ովքեր պատրաստ են ծախսել էլեկտրաէներգիա և իրենց համակարգիչների հզորությունները: Այստեղ խորամանկությունը կայանում է նրանում, որ բիթքոին –մայներները ըստ էության բիթքոինների արդյունահանմամբ չեն զբաղվում, այլ հաստատում են համակարգում տեղի ունեցող բոլոր գործառնությունների հուսալիությունը:Շնորհիվ մայներների համակարգիչների հզորությունների ՝ համակարգի բոլոր օգտատերերը կարող են համոզված լինել, որ ոչ ոք միևնույն բիթքոինը 2 անգամ չի օգտագործել(դրանում համոզվելու համար անհրաժեշտ է կատարել դժվար հաշվարկեներ, որով և զբաղվում են մեյներների համակարգիչները): Որպես պարգև ՝ մայներնեը ստանում են նոր բիթքոիններ: Մայներների հիմնական նպատակը ոչ թե բիթքոինների արդյունահանումն է, այլ գործառնությունների պահովումը: նույնիսկ եթե բիթքոինների քանակը հասնում է իր սահմանաչափին ՝21 միլիոն, մայներները կանգ չեն առնում, բայց այս դեպքում նրանք վաստակում են գործառնությունների համար հատուկ սահմանված վճար, որը յուրաքանչյուր օգտագործողի համար շատ քիչ է:  Այնուամենայնիվ, դեռ մայներնեը  պարգևատրվում են և բիթքոիններով, և գործառնությունների համար վճարով:Ներկայումս բիթքոինները արդյունահանելը դարձել է անշահավետ զբաղմունք: Արդյունահանելը շահավետ էր 2009 և 2010 թվականներին: Այժմ շահավետ է բիթքոիններ գնել բորսայում ՝ հաշվի առնելով դրանց փոխարժեքի աննախադեպ աճը (2013 թ հունվարից մինչև 2013 թ ապրիլը բիթքոինի փոխարժեքը աճել է 1000 տոկոսով:)

Ինչպես գնել բիթքոիններ

Բիթքոիններ գնելու մի քանի միջոցներ կան: Դուք կարող եք գնել ծանոթ մարդուց, ում վստահում եք: Այս դեպքում դուք ռիսկի չեք դիմում: Դուք կարող եք նաև մտնել  localbitcoins.com կայքը և գտնել այնտեղ մարդկանց, որոնք վաճառում են բիթքոինները կանխիկ: Այս միջոցը մի փոքր ռիսկային է, բայց այնուամենայնիվ իրագործելի: եվ վերջապես կարող եք գնել բիթքոիններ բազմաթիվ մասնագիտացված բորսաներից որևէ մեկում:Բիթքոին բորսաները կայքեր են, որտեղ կարող են գրանցվել բոլոր ցանկացողները: Այդ կայքերը հնարավորություն են տալիս մարդկանց փոխանակել բիթքոինները այլ արժույթների հետ: Փոխարժեքը որոշվում է բացառապես առաջարկ և պահանջարկով և ոչ մեկի կողմից կանխամտածված չի որոշվում: