Աուդիտի պատմությունը

Աուդիտ — ֆինանսական վերահսկողության ձևերից մեկը, որի անհրաժեշտությունը առաջացել է դրամական հարաբերությունների և ապրանքափոխանակման առաջացման և զարգացմանը միաժամանակ։

[hfe_template id='2126']

Առաջին երկիրը, որը ստեղծեց ֆինանսական վերահսկողության համակարգ, Չինաստանն էր մ.թ.ա մոտավորապես 700 թվականին։

Աուդիտի զարգացումը սերտորեն կապված էր առանձին պետությունների ֆինանսաարդյունաբերական պատմության առանձնահատկությունների հետ և որոշվում էր նախ և առաջ կապիտալի շուկայի զարգացման բնույթով։

[hfe_template id='3055']

Եվրոպայում աուդիտը հայտնի էր արդեն Միջնադարում, սակայն որպես գիտություն և տնտեսական գործունեության տեսակ ակտիվորեն զարգացել է սկսած դարից։ Միջնադարում կոնտրագեն-առևտրականների (որպես կանոն այլ առևտրականներին կամ բանկային ինստիտուտներին) աուդիտորները ստուգում էին 19-րդ առևտրականների հաշվապահական գրքերը և վկայակոչում էին իրենց ճիշտ լինելը։

19-րդ դարում աուդիտի հիմնական պատվիրատուները դարձան վարկատուներից բացի նաև ձեռնարկության սեփականատերերը, ինչը կապված էր բաժնետիրական և սահմանափակ ընկերությունների ակտիվ զարգացման հետ, որտեղ սեփականատերերը չէին զբաղվում ընթացիկ կառավարմամբ և համապատասխանաբար կարիք ունեին վարձակալված կառավարիչների նկատմամբ մշտական ստուգման։

Տնտեսության գլոբալացումը, վերազգային կազմակերպություննրի ստեղծումը բազմաթիվ ենթաճյուղերով, որոնք ցրված են ամբողջ երկրով, նույնիսկ՝ ամբողջ աշխարհով, զգալիորեն ուժեղացրեցին վերստուգողների նկատմաբ բիզնեսի պահանջը։ Բացի այդ, զուգընթաց տնտեսությանը պետական միջամտության աճին և հարկադրության համակարգի բարդացմանը, ձեռնարկությունները անկախ մասնագետների անհրաժեշտություն զգացին, որոնք կարող էին ստուգել ընկերության հաշվապահական և հարկային հաշվետվությունները՝ սխալենրի և հաշվետության անհամապատասխանությունների բացահայտման և պետական մարմինների կողմից սանկցիաների կանխման նպատակով։ 20-րդ դարում կապված ֆոնդային շուկայի ակտիվ զարգացման հետ ի հայտ եկան աուդիտով հետաքրքրված նոր կատեգորիայի դեմքեր՝ ներդրողներ։

Որպես կանոն, սկանդալենրի յուրաքանչյուր ալիք, որը կապված է ձեռնարկությունների սնանկացման հետ, որոնց բաժնետոմսերը կամ պարտատոմսերը ունեն բորսայական լիստինգ և ակտիվորեն շրջանառվում են, որոնք շրջվում են աուդիտորների նկատմամբ դատական հետապնդումներով և աուդիտորների ու նրանց կողմից կատարվող ստուգումների նկատմամբ պահանջների խստացումներով։

[hfe_template id='2202']

Բազմաքանակության հաշվին ներդրողները դարձան աուդիտորական ծառայությունների ամենաակտիվ և պահանջարկ վայելով սպառողները։ 20 դարի կեսերից աուդիտորները լայնացրեսին իրենց հետաքրքրությունների ոլորտը և սկսեցին իրականացնել գործունեություն ոչ միայն հաշվապահական հաշվետվության հաստատման գծով, այլև իրենք ևս սկսեցին վարել հաշվապահական հաշվառում կողմնակի կազմակերպությունների համար՝ հանդես գալով կոլեգիալ կորպորատիվ հաշվապահի և իրավաբանի, ինչպես նաև ներդրումային խորհրդատուի և իր հաճախորդների համար հավատարմագրված կառավարչի դերում։

Բացի այդ, գիտատեխնիկական հեղափոխությունը ստիպեց աուդիտորական ընկերություններին յուրացնել կազմակերպության կառավարման, հաշվառման ավտոմատացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև որակի և այլ խառը աշխատանքների վերահսկողության համակարգերի ներդրման ֆունկցիաներ։

Ռուսաստանում (ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում հաշվապահական հաշվետվության աուդիտը ի հայտ եկավ 1980-ական թվականների վերջից (չհաշված նախահեղափոխական ժամանակաշրջանը) և սերտորեն կապված էր կրկին ստեղծված համատեղ ձեռնարկությունների գործունեության հետ։ Մինչև 20-րդ դարի 90-ական թվակաների կեսերը շուկան կազմվում էր տարերայնորեն, չնայած որ Նախագահի կողմից 1993 թվականին ընդունված աուդիտորական գործունեության Ժամանակավոր կանոնները որոշակի կարգ ու կանոն մցրեցին։ Այդ ժամանակաշրջանի բնութագրիչ գիծը այն էր, որ մասնագիտությունը ձևավորվեց նախկին խորհրդային վերստուգողներից և հաշվապահներից։ 1994 թվականի վերջից ներդրվեց աուդիտորների պարտադիր ատեստավորում, իսկ սկսած 1995 թվականից՝ աուդիտորական կազմակերպությունների և մասնավոր աուդիտորների լիցենզավորում։

[hfe_template id='2223']
Прокрутить вверх