Մարքեթինգի անհավանական պատմություններ

Տղամարդկանց պիջակների վաճառքով զբաղվող խանութներիի սեփականատերը ցանկանում էր բարձրացնել վաճառքների ծավալը: (Մարքետինգ: Անհավանական պատմություններ)

[hfe_template id='2126']

Նա պատվիրեց հազար հատ մետաղադրամ, որոնք հիշեցնում էին տարատեսակ երկրների մետաղադրամները: Այդ մետաղադրամները ծածկված էին պլատինով, ոսկով և արծաթով և նրանք վերաբաշխվեցին բոլոր խանութներով:

Վաճառողները, մինչ փաթեթավորում էին հագուստը, այդ մետաղադրամներից մեկ հատ աննկատ տեղավորում էին այդ պիջակի գրպանը: Ենթադրվում էր, որ գնոդը հետագայում կգտներ առաջին հայացքից թվացող այդ թանկարժեք մետաղադրամը, ցույց կտար իր բարեկամներին, ծանոթներին, գործընկերներին և իհարկե կհիշատակեր խանութը, որտեղ նա կատարել էր իր գնումը և գտել այդ մետաղադրամը:

Առաջին ամսում վաճառքների ծավալը չփոփխվեց, բայց արդեն հաջորդ ամսին այն ավելացավ 3.5 անգամ:

[hfe_template id='3055']
ԱՄՆ-ում գտնվող ռեստորանային ցանցի սեփականատերը բավականին քիչ գումար էր ծախսում մարկեթինգի վրա:

Չնայաց դրան, իր ռեստորաններում միշտ մարդաշատ էր: Ինչպես էր դա նրան հաջողվում:

Ամեն անգամ, երբ նա բացում էր նոր ռեստորան, նա կազմակերպում էր ճոխ ընդունելություն և հրավիրում էր այդ քաղաքի բոլոր վարսավիրներին: Նրանք զվարճանում և համեղ սնվում էին սեփականատիրոջ հաշվին, իսկ մյուս օրը բարձր տրամադրությամբ նրանք դուրս էին գալիս աշխատանքի:

Իսկ ինչպես են աշխատում վարսավիրները: Այո նրանք յուրաքանչյուր օր շփվում են հաճախորդների հետ: Եվ մի քանի շաբաթվա ընթացքում այն ռեստորանի մասին լուրերը տարածվում էին քաղաքով մեկ, որտեղ կարող էին քաղաքացիները հիասքանչ ժամանակ անցկացնել և համեղ սնվել:

Դեռ 20-րդ դարի սկզբին ռուս գործարար Նիկոլայ Շուստովը աշխատանքի էի ընդունել մեծ քանակով ուսանողների, որոնք պետք է շրջեին մոսկովյան ռեստորաններով և պահանջեին «Շուստովյան» կոնյակը:

Չգտնելով ռեստորաններում  «Շուստովյան» կոնյակը, ուսանողները զայրանում և կռիվ էին սարքում: Նման դեպքերի մասին սկսեցին գրել տեղական թերթերը, իսկ Մոսկվան իմացավ նոր կոնյակի մասին:

[hfe_template id='2202']
[hfe_template id='2223']
Прокрутить вверх