Ներդրումային J.P.Morgan բանկի աշխատակցուհի Յաել Զոֆին կարծում էր, որ իրեն կազատեն աշխատանքից: Այս բարեհամբույր, մտերիմ, ընկերասեր և շփվող աշխատակցուհու ղեկավարը իր հակապատկերն էր:
Նա ղեկավարում էր այն բաժինը, որը զբաղվում էր ընկերության ներսում լիդերների փնտրտուքով և նրանց առաջխաղացմամբ: Զոֆին իր ղեկավարին գրում էր երկար և միապաղաղ նամակներ, իսկ ղեկավարը պատասխանում էր կարճ և կոնրետ: «Ես ցանկանում էի նրան նկարագրել մոտեցումները, հենց գործընթացը և ժամանակը, որը կծախսվի նախագծի իրականացման վրա», հիշում էր Զոֆին: Իսկ ղեկավարը պատասխանում էր «Այո»: Ես ընդիմանում էի. «Ի՞նչու Այո»:
Ցանկության բացակայությամբ էր Զոֆը շփվում ղեկավարի հետ: «Ես խելագարվում էի, մինչ հասկացա, թե ինչ է իրականում ուզում ղեկավարը, այն է՝ իրեն ներկայացնել ամենագլխավորը և կետերով», ասում էր Զոֆը: Նա սկսեց հանել ավելորդ դետալները և ղեկավարին ուղարկված նամակը լինում էր շատ կարճ և կոնկրետ:
Մի քանի շաբաթ անց, Զոֆը ընկերուհու հետ գնաց արձակուրդի: «Իմ և ղեկավարի հարաբերություններն այնքան վատն էին, որ ես հոգեբանորեն տրամադրվում էի, որ վերադառնալիս, ինձ կազատեն աշխատանքից», խոստովանում էր Զոֆը: Իսկ վերադարձի ժամանակ, ազատման փոխարեն, նրան նշանակեցին ընկերության փոխնախագահ:
Այս պատմությունը տեղի է ունեցել 1900-ականաններին: Այն ժամանակ Զոֆը չէր գիտակցում, որ օգտագործում է այնպիսի տեխնիկա, որը օգնում է շատ աշխատակիցներին լավացնել իրենց հարաբերությունները անմիջական ղեկավարների հետ:
Այդ տեխնիկան կոչվում էր «Հարմարեցում»: Այլ խոսքերով ասած, նա գնայատեց ղեկավարի թուլությունը, ուշադրություն դարձրեց նրա ղեկավարման ոճին և շփմանը ու մտածեց իր վարվելակերպի սեփական ռազմավարությունը:
1998 թվականին Զոֆը դուրս եկավ J.P.Morgan բանկից և հիմնեց իր սեփական AIM Strategies խորհրդատվական ընկերությունը: 2008 թվականին նա հրատարակեց ղեկավարի հետ հարաբերությունների բարելավմանը վերաբերող գիրքը: Ղեկավարի հետ շփման ժամանակ՝ օգտագործելով ղեկավարի խաղի կանոնները, հանդիսանում էին իր խորհրդատվական ընկերության հիմնաքարը: «Դուք պետք է ղեկավարի հետ ունեցած փոխհարաբերություններին ամենայն լրջությամբ մոտենա», խորհուրդ էր տալիս Զոֆը: «Մտածեք ղեկավարի մասին ոչ թե որպես ղեկավար, այլ որպես հաճախորդ: Շփվեք ղեկավարարի հետ իր լեզվով»: Զոֆը տարանջատում է ղեկավարների մի քանի տեսակ: Իհարկե խոստովանելով, որ մադկանց մեծամասնությունն ունեն բարդ բնավորություն: Հենց կհասկանաք Ձեր ղեկավարի ոճը, կարող եք մտածել Ձեր մոտեցման ռազմավարության մասին:
Օրինակ Ձեր ղեկվարը պերֆեկցիոնիստ է:
Նա տանել չի կարող քաոսը՝ նրա դրսևորման բոլոր ձևերով, և սպասում է, որ իր ենթակաները կլինեն իրենց գործի գիտակ: Այդպիսի պարագայում Ձեզ անհրաժեշտ է իրականացնել նախնական հետազոտություն, մինչ նախագծի շուրջ գործը սկսելը՝ հարցեր տալ, նրան տրամադրել բավականին շատ տեղեկատվություն և կատարած աշատանքի մասով ներկայացնել հաշվետվություններ:
Իսկ ինչ անել, եթե Ձեր ղեկավարը կոմպոտենտ չէ:
Զոֆի հաճախորդներից մեկն աշխատում էր բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունում և հաշվետվություններ էր ներկայացնում սեփականատիրոջ աղջկան: Ընկերությունը պատրաստում էր մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիկ սարքեր, որոնց դետալները ներկրում էր Հնդկաստանից, Չինաստանից և Իսրայելից: Շատ կոնտրագետնտների առկայությունը, ստիպում էր ղեկավարին մոռանալ հանգստի մասին, որի հետևանքով նա հարցակոխ էր անում ենթականերին, անգամ նրանց կտրում էր հանդիպումներից և բանակացություններից:
/Իմ հաճախորդին այդ իրավիճակը շատ էր նյարդանացնում/, հիշում էր Զոֆին: Նա խորհուրդ տվեց հաճախորդին վերլուծել էքսցենտրիկ ղեկավարին և մտածել, թե ինչպես կարելի է նրան հանգստացնել: Ղեկավարի հետ ուղղակի բախման փոխարեն, Զոֆի հաճախորդը դիմեց ընկերության արտասահմանյան գործընկերներին: Արդյուքնքում նա կազմեց էլեկտրոնային աղյուսակ, որտեղ ֆիկսված էր ցանկացած դետալի կարգավիճակը և նրանց ներկրման ժամկետները: Նա հոգ տարավ ղեկավարի հանգստության մասին: Ռազմավարությունն աշխատեց: Ի հավելում դրան, նա նաև բարի դրացիական հարաբերություններ հաստատեց արտասահմանյան գործընկերների հետ, որըն օգնեց ապագայում զերծ մնալ խնդիրներից: /Նա չի սիրում իր ղեկավարին, բայց նա մինչ այժմ աշխատանք ունի, որը նա շատ լավ է կատարում/, նշում է Զոֆին:
Եվ այսպես, ինչպես կառավարել /վնասակար/ ղեկավարին:
- Մոտեցեք ղեկավարին՝ որպես հաճախորդի;
- Բնորոշեք Ձեր ղեկավարի աշխատանքային ոճը;
- Մշակեք գործողությունների պլան՝ ինչպես կոմպենսացնել Ձեր ղեկավարի թուլությունները;
- Վերլուծեք Ձեր ղեկավարի շփման ոճը և առաջնորդվեք դրանով;
- Մտածեք, թե ինչպես է Ձեր ղեկավարը որոշումներ կայացնում և առաջնորդվեք դրանով: