2026 թվականի սեպտեմբերի 7-ին «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» (DIGITECH) ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալեց վերապատրաստման դասընթացների մասնակիցներին։
Միջոցառումը մեկնարկել է ՀՊՏՀ ակադեմիական գծով պրոռեկտոր Լուսինե Դանիելյանի, ծրագրի համակարգող, Օշի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ուրմատ Աթոքուրովի և Ղրղզա-գերմանական կիրառական ինֆորմատիկայի ինստիտուտի ռեկտոր Աիդա Տոլոգանովայի ողջույնի ելույթներով։
Օրվա ընթացքում մասնակիցների համար անցկացվեցին մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ տվյալների վերլուծության մեթոդների, արհեստական բանականության, բիզնես գործընթացների կառավարման և արհեստական բանականության կարգավորման մոտեցումների վերաբերյալ։ Դասընթացները վարեցին Մարիբորի համալսարանի և Համբուրգի կիրառական գիտությունների համալսարանի փորձագետները։
Միջոցառումը նաև հնարավորություն ընձեռեց մասնակիցներին և ծրագրի գործընկերներին շփվելու, փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորություններ քննարկելու համար։ Օրն ամփոփվեց գործընկերների համատեղ հետադարձ կապի և փակման նիստով։
DIGITECH ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառումը կարևոր հարթակ էր նորարարական տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում գիտելիքի փոխանակման և մասնագիտական համագործակցության խթանման համար։



