Ինչպես ընտրել հաշվապահը

Իսկական պրոֆեսիոնալի 8 չափորոշիչներ

Բավականաչափ փոքր ձեռնարկություններ իրենց թույլ չեն կարող տալ ունենալու հաստիքային հաշվապահ, ուստի նրանք օգտվում են ֆրիլանսերների կամ աութսորսինգային ընկերությունների ծառայություններից: Համագործակցության փորձը միշտ չէ, որ արդյունավետ է ավարտվում: Սխալների ուղղումը միշտ իրենց վրա թանկ է նստում:

«Մենք ունեինքն մի դեպք: Մի ընկերություն, որը փոքր աշխատակիցներ ունենալով, ուներ դրամական միջոցների մեծածավալ շրջանառություն: Այդ ընկերության հաշվապահը հանդիսանում էր ընկերության ղեկավարի ինչ-որ բարեկամ, որը շատ անգամ աշխատանքը իրականացնում էր տանից և ինքն էր հարկային մարմիններին տրամադրում ընկերության հաշվապահական հաշվետվությունները: Երբ եկավ հարկային ստուգումների ժամանակը, պարզվեց, որ վճարված հարկերն անգամ մոտիկ չէին այն թվերից, որոնք ընկերությունը պետք էր վճարեր համաձայն օրենքի: Նշված ընկերությունը հրատապ կարգով պետք էրուղղեր հաշվապահական հաշվետվությունները, որի արդյունքում, նա մեր ծառայությունների համար վճարեց ավելի քան 2 մլն. ռուբլի», հիշում է /Ինկաունտ/ հաշվապահական ընկերության գլխավոր տնօրեն Դանիել Ուզկիխը:

Forbes-ը հաշվապահների և գործարարների շրջանակում իրականացրել է հարցում առ այն, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել հաշվապահ ֆրիլանսերի ընտրության ժամանակ, որ հետագայում չփոշմանեք Ձեր սեփական ընտրությունից: Մասնավորապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետյալ սկզբունքներին.

  1. Ոչ վաղ անցյալում վարձած հաշվապահը Ձեզ շաբաթներով չի անհանգստացնում: Մտածում եք, Ձեր բախտը բերել է: Հավանաբար, հենց հակառակը: Լավ հաշվապահին չպետք է մեկ լինի, թե ինչպես է ընկերությունում իրականացվում հաշվապահական հաշվառումը և ֆինասնական հաշվետվությունների կազմումը. Նա պետք է միշտ ինչ-որ բան հարցնի, պահանջի որևէ հավելյալ փաստաթղթեր և մշտական համագործակցի ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ: Եթե հաշվապահը ՛լռում է՛, դա նշանակում է, որ նա ՛նկարում է՛ հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունները՝ հիմք չընդունելով կազմակերպության իրական թվերը: Եվ դա նշանակում է, որ հարկային ստուգումների ժամանակ դուք կունենաք շատ լուրջ խնդիրներ:
  2. Լավ հաշվապահը պետք է պահպանի Ձեր ընկերության և նրա հետ համագործակցող ընկերությունների բոլոր ռեկվիզիտները /պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, հանձման ընդունման ակտեր և այլն/՝ չմոռանալով դրանք մուտքագրել հաշվապահական ծրագրեր /«1С: Հաշվապահություն»; ՀԾ և այլն/: Հարցերի դեպքում, թե որտեղից է առաջացել այս կամ այն հարկային պարտավորությունը, նա 5-10 ռոպեի ընթացքում պետք է պատասխանի Ձեզ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթային հիմնավորումները: Եթե նա չի կարողանում պաասխանել Ձեր հարցին, նշանակում է հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունները վարվում են ոչ ճիշտ և վաղ թե ուշ այն կհանգեցնի Ձեր ընկերության կործանմանը:
  3. «Իսկական պրոֆեսիոնալը գործը հապճեպ չի անի», ասում է խորհրդատվական ընկերության նախագահ Իննա Իվանովան: Նա առաջարկում է հետևյալ թեսթը. Կազմեք պայմանագիր, որտեղ առկա են բավականին շատ սխալներ /ստացողի կամ փոխանցողի հաշվեհամարում առկա է սխալ/ և պահանջեք հաշվապահից կատարել փոխանցում: Եթե հաշվապահը հապճեպ պատրաստի վճարման հանձնարարագիրը՝ նշելով սխալ ռեկվիզիտները և չստուգելով այն՝ մինչ փոխանցում անելը, նշանակում է նա ոչ շատ լավ հաշվապահ է: Ճիշտ հաշվապահն անպայման, մինչ փոխանցում անելը, կստուգի բոլոր թվերը:
  4. Հետաքրքրվեք հաշվապահի նախկին աշխատանքի վայրերով, հարցրեք նրան իր փորձի մասին: «Հաշվապահի աշխատանքի բարդության մակարդակները մենք բաժանում ենք երեք խմբի՝ 1. Շատ հեշտ – ծառայությունների ոլորտ; 2. Միջին բարդության – առևտուր; 3. Շատ բարդ – արտադրություն: Հաշվի առեք, եթե հաշվապահը աշխատել է արտադրության ոլորտում, բավականին հեշտ կաշխատի մյուս ոլորտներում ևս, իսկ հակառակի պարագայում՝ շատ դժվար», տեղեկացնում է Ուզկիխը:
  5. Փորձառու հաշվապահը կարողանում է ընդհանուր լեզու գտնել հարկային մարմինների հետ: Դա շատ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքի պարագայում, առավել ևս հարկային ստուգման ժամանակ: Եթե հաշվապահը յուրաքանչյուր օր բողոքում է հարկային տեսչությունից, դա վատ նշան է:
  6. «Լավ հաշվապահ հանդիսանում է ոչ նա, ով ժամանակին և ճիշտ է ներկայացնում հարկային հաշվետվությունները, այլ նա ով գիտի օրենքները և միշտ առաջարկում է ղեկավարին հարկային միջոցների օպտիմիզացման մեթոդներ: Գործունեության ընթացքում նա ինչ-որ բաներ է առաջարկում և տեսանելի է, որ դա օգնում է. Հարկերը նվազում են, իսկ հարկային տեսչությունը չի ընդիմանում դրան», ասում է սպառողական ապրանքերի արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավար Լիդիա Սեմիցինան:
  7. Սովորաբար անհատ հաշվապահն իրականացնում մի քանի ընկերությունների հաշվապահությունը: Եթե նա ունի հիմնական աշխատանք, և նա աշխատում է 45 ֆիրմաների համար, դժվար թե, նա Ձեր ընկերությանը տրամադրի բավականին շատ ժամանակ: Իսկական հաշվապահը զուգահեռ առավելագույնը կարող է սպասարկել 1 տասնյակից ոչ ավելի ընկերություն:
  8. Դանիել Ուզկիխը ասում է, որ պետք է զգուշորեն մոտենալ դեմպինգային գներով առաջարկված ծառայություններից: Անհատ հաշվապահների ծառայությունների ստանդարտ գները տատանվում է ամիսը 5.000 – 15.000 ռուբլու սահմանները, իսկ աութսորսային ընկերությունների պարագայում՝ 12.000 — 15.000 ռուբլի: