8 սովորություն, որոնցից պետք է զերծազատվի գործարարը «Not-to-do-list»

Գործարար և ՙԻնչպես աշխատել շաբաթական 4 ժամ և չանցկացնել ամբողջ օրը գրասենյակում, ապրել որտեղ ցանկանում ես և հարստանալ՚ (Как работать по 4 часа в неделю и при этом не торчать в офисе, жить где угодно и богатеть) գրքի հեղինակ Թիմ Ֆերրիսը առաջարկում է այն անիմաստ գործերի ցուցակը, որոնցից անհրաժեշտ է կամաց կամաց զերծազատվել, որոնք կոգնեն ավելացնել արտադրողականությունը:

  1. Մի ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստն առավոտ շուտ և քնելուց առաջ: Էլեկտրոնային փոստի առավոտյան ընթերցումը կարող է փչացնել ողջ օրը, իսկ երեկոյան ժամերին կարդալը կարող է բերել անքնության: Թիմ Ֆերրիսը կարծում է, որ էլեկտրոնային փոստի ընթերցումը կարող է սպասել մինչ առավոտյան ժամը 10-ը, կամ մինչ այն ժամանակը, երբ դուք կկատարեք Ձեր պլանավորված աշխատանքներից գոնե մեկը:
  2. Մի համաձայնվեք մասնակցել այնպիսի հանդիպումների կամ այնպիսի հեռախոսային բանակցություններ վարել, որոնք չունեն կոնկրետ օրակարգ և տևողության ժամանակահատված: Եթե ցանկալի արդյունքը պարզ է և հարցերի շրջանակը ևս, ուրեմն ոչ մի զանգ կամ հանդիպում չպետք է ձգձգվի 30 րոպեից ոչ ավելի:
  3. Մի թույլ տվեք մարդկանց շեղել Ձեզ ոչ գործին վերաբերող թեմաներով: Խիստ է հնչում, բայց ՙկարճատև խոսակցությունները բավականին ժամանակ են խլում՚:
  4. Չի կարելի անդադար ստուգել էլեկտրոնային փոստը: Անդադար փոստի ստուգումը հավասարազոր է թմրանյութի կախվածության հետ: Մի դարձեք թմրամոլ: Ֆերրիսը խորհուրդ է տալիս սոտւգել կոնկրետ ժամերին: Ինքը օրինակ էլեկտրոնային փոստը ստուգում է օրը երկու անգամ:
  5. Մի ծախսեք Ձեր ժամանակւ այն հաճախորդների վրա, որոնք քիչ եկամուտ են բերում, բայց շատ ժամանակ են ծախսում: Ձեր հաճախորդների բազան դասավորեք 80/20 հարաբերակցությամբ՝ այն 20 տոկոս հաճախորդները, որոնք բերում են 80 տոկոս եկամուտ, և այն 20 տոկոս հաճախորդները, որոնք ծախսում են Ձեր 80 տոկոս ժամանակը:
  6. Մի չարաշահեք Ձեր ժամանակը, որ ձերբազատվեք մշտական զբաղվածությունից. Միշտ զբաղված լինելը, դեռ չի նշանակում շատ աշխատել, այնպես որ հիվանդագին մի աշխատեք, եթե հոգնածություն եք զգում: Լավագույնն այս պարագայում աշխատանքային գրաֆիկը նորմավորելն է:
  7. Մի պահեք ՙԹվային շնաթոկ՚ 24/7 ռեժիմով: Գոնե շաբաթը մեկ օր թողեք Ձեր հեռախոսը այլ վայրում, որտեղ Ձեզ դժվար կլնի հասնել:
  8. Մի սպասեք այն պահին, մինչ աշխատանքը կդառնա Ձեր կյանքի իմաստը: ՙԱշխատանքը դեռ կյանքի իմաստը չէ:՚

 

ԻՍԿ ՈՐՔԱՆ ԵՍ ԴՈՒ ՀԵՏԵՎՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ԱՅՍ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ…