Apple Pay-ը ապահովում է փոխգործակցություն 3 հիմնական կրեդիտային և դեբետային քարտերի վճարային համակարգերի հետ՝ American Express, MasterCard и Visa, որոնք թողարկվում են ամենաճանաչված բանկերի կողմից, այդ թվում ՝ Bank of America, Capital One Bank, Chase, Citi և Wells Fargo, որոնք տնօրինում են ԱՄՆ-ում կրեդիտային քարտերով գնումների ամբողջ ծավալի 83%-ը:
Բացի Apple-ի 258 մանրածախ խանութներից, ԱՄՆ-ում Apple Pay կօգտագործեն նաև մի քանի խոշոր մանրածախ խանութների ցանցեր, ինչպիսիք են Bloomingdale’s, Disney Store и Walt Disney World Resort, Duane Reade, Macy’s, McDonald’s, Sephora, Staples, Subway, Walgreens և Whole Foods Market:
Apple Watch-ով գնումներ կատարել հնարավոր կլինի ԱՄՆ-ի 220000 խանութներում, որոնք հագեցած կլինեն անշփում (бесконтактный) վճարային համակարգերով: Apple Pay-ը հնարավորություն է տալիս գնումների համար վճարումներ կատարել նաև App Store ծրագիրն օգտագործողներին:
Apple Pay-ի հիմքում ընկած է անվտանգությունը և գաղտնիությունը:
Երբ դուք օգտագործում եք Apple Pay-ը խանութում, ռեստորանում կամ այլ վաճառքի կետերում, գանձապահները այլևս չեն տեսնում ձեր անունը, կրեդիտ քարտի համարը կամ անվտանգության կոդը, որը նվազեցնում է խարդախության հնարավորությունը,- ասում է Էդդի Կյուն՝ Apple ընկերության ինտերնետ ծառայությունների և ծրագրային ապահովության ավագ փոխնախագահը,- Apple-ը չի հավաքագրում ձեր գնումների պատմության տվյալները, այդ իսկ պատճառով մենք չգիտենք որտեղ և երբ եք գնումներ կատարել և ինչքան եք դրա համար վճարել¦:
Apple Pay-ը կփոխի ձեր մոտեցումները վճարումների հանդեպ: Երբ դուք ավելացնում եք կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ում, քարտի համարը չի պահպանվում ո՛չ հեռախոսում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը սարքավորման հաշվի համար տրվում է յուրհատուկ համար, որը կոդավորվում է և ապահով պահվում է ձեր iPhone-ի կամ Apple Watch –ի §Անվտանգ էլեմենտ¦ չիպում: Յուրաքանչյուր գործարք վավերացվում է յուրահատուկ եզակի թվի շնորհիվ: Միաժամանակ չի օգտագործվում անվտանգության կոդը, որը նշված է ձեր քարտի հետևի մասում: Փոխարենը Apple Pay-ը ստեղծում է անվտանգության դինամիկ կոդ յուրաքանչյուր գործարքի արժանահավատության ստուգման համար:
JPMorgan Chase բանկը հաճույքով մասնակցել է Apple Pay-ի ստեղծման համատեղ աշխատանքներին բարելավված, ավելի արագ և անվտանգ վճարային համակարգ ստեղծելու նպատակով, որը հաճախորդների հետաքրքրությունները դնում է առաջին տեղում ՝ հնարավորություն ընձեռելով հասնել սպասարկման բացառիկ որակի: Դրանից շահում են բոլորը,- ասում է Ջեյմի Դայմոնը ՝ JPMorgan Chase & Co բանկի գործադիր տնօրենը:
Մենք մեր հաճախորդներին ներկայացնում ենք գործիքներ, որը կատարելագործում է անձնական ֆիանսների կառավարման փորձը: Դա վերաբերում է նաև մեր 30 միլիոն հաճախորդներին, որոնք օգտագործում են օնլայն բանկինգը,- ասում է Bank of America բանկի գրոծադիր տնօրեն Բրայան Մոնյան,- նրանց համար § ավելի լավ ¦ նշանակում է հեշտ և հարմար: Apple Pay-ը այդ ուղղությամբ ևս մեկ քայլ է:
Apple Pay-ը նորամուծության հենց այն տեսակն է, որը առցանց և արտացանցային առևտրի ոլորտները ավելի է մոտեցնում միմյանց,- ասում է American Express-ի գործադիր տնօրեն Քեն Շենոն,- մենք շատ ուրախ ենք աշխատել Apple հետ, որպեսզի հնարավորություն ունենանք մեր քարտեր ունեցողներին և առևտրային ներկայացուցիչներին առաջարկել խանութներում և ծրագրերում գնումներ իրականացնելու հասարակ և անվտանգ միջոց:
iPhone-ով ծրագրերում առցանց գնումներ կատարելը դճվար չէ: Միայն անհրաճեշտ է դիպչել էկրանին: Touch ID-ի միջոցով վճարումներ կատարել ապրանքների և ծառայությունների համար, այդ թվում հագուստ, էլեկտրոնային սարքեր,գեղեցկության և առողջության ապրանքներ, տոմսեր և այլն: Պատվերի ձևակերպումը և վճարումը կատարվում է մեկ հպումով: Այդ իսկ պատճառով այլևս չկա անհրաժեշտություն ձեռքով լրացնել բազմաթիվ հաշվապահական փաստաթղթեր կամ կրկին ներկայացնել առաքման տվյալներ: Միաժամանակ վճարային քարտի տվյալները չեն բացահայտվում և ինտերնետ-խանութին չեն փոխանցվում:
Հոկտեմբերից ԱՄՆ-ում Apple Pay-ը հասանելի է iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի օգտագործողներին ՝ որպես անվճար թարմացում iOS 8-ի համար: Խանութներում Apple Pay- հասանելի կլինի iPhone 6, iPhone 6 Plus և Apple Watch-ի միջոցով: