Վերին և Ստորին Պանամա. Ֆեդերալ համայնքի 20 օֆֆշորները (offshore)

Forbes-ը հրապարակել է պատգամավորների ամենաընդհանուր ցանկը, որոնց կարող են կասկածել սեփական հակակոռուպցիոն օրենքի բոյկոտում (offshore): 2016 թվականի ապրիլ ամսին, Լրագրողների միջազգային կոնսորցումը (ICIJ) հրապարակեց ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների և չինովնիքների օֆֆշորային  (offshore) միջոցների հետաքննության արդյունքները: Ստուգվել են պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության ավելի քան 11.5 մլն. ներքին փաստաթղթերը:

[hfe_template id='2126']

Օֆֆշորային միջոցների սեփականատերերի ցուցակում առկա են 10 ռուսաստանյան չինովնիկների և քաղաքական գործիչների անուններ: Արխիվային տեղեկատվության հիման վրա, հետագայում՝ նույն թվականի մայիս ամսին, ևս հրապարակվեցին մի քանի տասնյակ ռեգիոնալ և ֆեդեռալ չինովնիկների և քաղաքական գործիչների անուններ:

2013 թվականի օգոստոս ամսից, Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է քաղաքացիների այդ կատեգորիային, տնօրինել և կամ սեփականատեր հանդիսանալ օտարերկրյա ընկերությունների բաժնետոմսերին: Միևնույն ժամանակ, օրենքը թույլ է տալիս լինել օֆֆշորային ընկերության իրական շահառու, բայց պարտադիր պետք է հայտարարագրվի այդպիսի ակտիվը և նրանից ստացած եկամուտը: Վերը նշված կետի խախտումը՝ իրենից ենթադրում է իրավասությունների դադարեցում և աշխատանքից ազատում:

ՌԴ Գլխավոր Դատախազ Յուրի Չայկան խոստացավ հետաքննել լրագրողների հրապարակած տվյալները և հրապարակել հետաքննության տվյալները:

[hfe_template id='3055']

Հետաքննության արդյունքերի հրապարակման սպասումով՝ Forbes-ը որոշեց ինքնակամ ուսումնասիրել տվյալների բազան և սկսել պատգամավորներից, որոնք 2013 թվականի աշնանն ինքնակամ՝ իրենց արգելեցին տնօրինել օֆֆշորային ակտիվներ:

Ներկայումս Offshore Leaks-ի բազայում պահպանվում է տեղեկատվություն 320.000 ընկերությունների վերաբերալ: Արխիվի առաջին մասը ձևավորվել է 2013 թվականին՝ Վիրջինյան կղզիներում գտնվող Commonwealth Trust Limited-ից տեղեկատվության արտահոսքի հետևանքով, իսկ մյուս մասը՝ Portcullis TrustNet ընկերության աղբյուրների արտահոսքի հետևանքն է:

Forbes-ը բացահայտեց, որ ռուսաստանյան 11.516 ընկերություններից 50-ը կապված է օֆֆշորային բիզնեսի հետ, որոնք կարող են կապ ունենալ 29 պատգամավորների հետ: Այդ ընկերություններից կեսը լուծարվել են կամ 2010 թավականից հետո նրանց ճակատագիրը պարզ չէ՝ օրենքի ընդունումից հետո, որը արգելում էր պատգամավորներին և պետական աշխատողներին սեփականության իրավունքով ունենալ արտասահմանյան երկրներում գտնվող ակտիվներ:

Վերջնական արդյունքով, ըստ Forbes-ի, ցուցակում ընդգրկված են 3 նահանգապետեր և 7 պատգամավորներ, որոնք կարող են չանցնել հակակոռուպցիոն ստուգումներ: Նրանց կամ նրանց հարազատների անունները համընկնում էին օֆֆշորային ընկերությունների հետ կապ ունեցող իրական շահառունների հետ:

[hfe_template id='2202']

Որոշները ֆորմալ առումով օրենքը չէին խախտում, քանզի օֆֆշորային ընկերությունները գրանցված էին իրենց չափահաս զավակների կամ ծնողների անունով, իսկ արգելքը վերաբերում էր միայն անչափահաս զավակներին և ամուսիններին: Բայց անուղղակիորեն կարելի է ասել, որ պատգամավորները շարունակում էր այդ ակտիվները տնօրինել կամ այդ ակտիվներից շահույթ ստանալ:

Ստորև ներկայացնում ենք Forbes-ի կողմից հրապարակած այն չինովնիկների անուններն ու սեփկանության մասին տվյալները, որոնք ներառված են պանամական դոսիեյում.

1. Ախմետ Պալանկոեվ. Ինգուշետի Հանրապետության նահանգապետ

Ակտիվները – Ակրոպոլ խմբի; Ակրոպոլ ԿԲ ՓԲԸ ընկերության; Դոնսկիյ Ուգոլ ՍՊԸ համասեփականատեր;

Եկամուտ – 2015 թվականին կազմել է 24.7 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 6 տուն, բնակարան, 12.000 քմ. հողատարածք Ռուսաստանում, 3.477 քմ. տարածք ունեցող վիլա Իսպանիայում:

Մեքենաններ – 6 լյուքսային մեքենա, որում ներառված է հոլանդական Spyker C8 Spider և Aston Martin Vanquish, մոտոցիկլ Harley-Davidson VRSCA

Օֆֆշորային ընկերություններ — Belgorni Limited; Logiteck Management S.A.; Pomoretan Limited

Կապերհամաձայն պանամական արխիվի Akhmet Palankoev, Musa Palankoev և Sergey Lepeshkin հանդիսանում են Belgorni Limited ըներության բաժնետերը, որն իր գործունեությունը դադարեցրել է 2015 թվականին: Իրական շահառուն այդ ընկերության հանդիսանում է Sergey Lepeshkin-ը, որը հանդիսանում է Ակրոպոլ խմբի և Ակրոպոլ բանկի սեփականատերը: Յուրաքանչյուր բաժնետիրոջ գրանցման հասցե  նշված է՝ Ակրոպոլ բանկի մոսկովյան օֆֆիսի հասցեն:

Musa Palankoev-ը հանդիսանում է Ախմետ Պալանկոյեվի եղբայրը, որը հանդիսանում է ոսկու արդյունահանմամբ զբաղվող Polyus Gold ընկերության 2.85% բաժնետոմսերի սեփականատերը: Belgorni Limited ընկերության մյուս բաժնետերը հանդիսանում է Sefton Management Ltd, որին է պատկանում Ակրոպոլ Խումբ ՍՊԸ 99% բաժնետոմսերը, որն իր հերթին վերահսկվում է Պալանկոեվի կողմից:

3. Ալեկսեյ Ալեկսանդրով. Կալուգայի տարածաշրջանի նահանգապետ

Картинки по запросу Алексей александровԵկամուտ2015 թվականին կազմել է 14.7 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 3 տուն, 5 բնակարան, 11.000 քմ. հողատարածք Ռուսաստանում;

Մեքենաններ – Mercedes S5004M, կնոջ անունով գրանցված է BMW 320;

Օֆֆշորային ընկերություններ — Telscombe Investments Limited

Կապեր – նշված ընկերության բաժնետերը հանդիսանում է նահանգապետի կինը՝ Սեռաֆիմա Ալեկսանդրովան, որն Սանկտ Պետերբուրգում աշխատում է որպես դատապաշտպան: Նա հանդիսանում է ռիելտորական ընկերության սեփականատեր և տնօրինում է ԱՆ Նեոսկիյ Պրոսպեկտ ԲԲԸ 50% բաժնետոմսերը: Իրենց տղան որոշակի ժամանակ աշխատել է Ազգային անվտանգությունում՝ որպես քննիչ, ներկայումս աշխատում է Մարսային հողակտոր իրավաբանական գրասենյակում:

  1. Անդրեյ Գոլուշկո: Օմսկի շրջանի նահանգապետ

Եկամուտ2015 թվականին կազմել է 20.1 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 2 տուն, 1 բնակարան, 25.000 քմ. հողատարածք Ռուսաստանում; 7.800 քմ վիլա Նիցայում

Մեքենաններ – Porsche Cayenne, կնոջ անունով գրանցված է Land Rover Range Rover;

Օֆֆշորային ընկերություններ — Vitafin Limited

Կապեր – Ընկերության իրական շահառուն հանդիսանում է նահանգապետի աղջիկը: Մարիյան ծնվել է 1988 թվականի ապրիլի մեկին, ավարտել է Շվեյցարիայի մասնավոր դպրոցներից մեկը, հետո Ժնևի համալսարանը: Սոց. ցանցերի տեղեկատվության հիման վրա՝ ներկայումս Մարիան բնակվում է Մոսկվայում և 2013 թվականին բացել է Կուտոզովյան կամրջի վրա գտնվող Herve Ledger բուտիկը:

4. Իգոր Անանսկիխ: Պատգամավոր՝ ԼԴՊՌ կուսակցությունից

Картинки по запросу игорь ананскихԵկամուտ2015 թվականին կազմել է 4.7 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 1 տուն, 1 բնակարան, 78.000 քմ. հողատարածք Ռուսաստանում;

Օֆֆշորային ընկերություններ — Westquality Inc

ԿապերMossack Fonseca-ի տվյալներով՝ Igor Ananskikh անուն ազգանվամբ անձը հանդիսանում է Westquality Inc ընկերության միակ բաժնետերը և իրական շահառուն: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Ոեստլվոլիտի ինկ ընկերության հիմնական բաժնետերը հանդիսանում է Ոմեբեր ՓԲԸ և ԿՍ-Պրինտ ՍՊԸ, որոնք բաժնետեր էին հանդիսանում մինչ 2015 թվականի հոկտեմբեր: Սկզբում երկու ընկերությունները ղեկավարում է Իգոր Անանսկիխը, իսկ ներկայումս ընկերությունների միակ բաժնետեր և գլխավոր տնօրեն հանդիսանում է պատգամավորի եղբայր Ալեկսանդր Անանսկիխը:

5. Ալեկսանդր Բաբակով: Պատգամավոր՝ Միասնական Ռուսաստան կուսակցությունից

Картинки по запросу александр бабаковԵկամուտ2015 թվականին կազմել է 4.7 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 1 բնակարան;

Օֆֆշորային ընկերություններ — AED International Limited

Կապեր: Mossack Fonseca տվյալներով մինչ 2011 թվականը Ալեկսանդր Բաբակովն էր հանդիսանում ընկերության բաժնետերը, իսկ դրանից հետ բաժնետոմսերի սեփականությունը փոխանցել է 23 տարեկան աղջկան՝ Օլգան Բաբակովային: Որպես գրանցման վայր՝ Օլգան նշել է Լոնդոնյան հեղինակավոր թաղամասերից մեկը:

6. Սերգեյ Վայնշտեյն: Պատգամավոր ԼԴՊՌ կուսակցությունից:

Եկամուտ2015 թվականին կազմել է 20.7 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 2 տուն, 4 բնակարան, 27.000 քմ հողատարածք Ռուսաստանում

Մեքենաններ – BMW X5, Porsche Cayenne, կվադրացիկլ և 2 ձյունագնաց;

Օֆֆշորային ընկերություններ — Elmex Holdings S.A.

Կապեր: Պանամական դոսիեյում նշված է, որ Elmex Holdings S.A. ընկերության բաժնետերը հանդիսանում է պատգամավորի հայրը: 2011 թվականին՝ իր նախնընտրական ծրագրում, Սերգեյ Վայնշտեյնը նշել է, որ հանդիսանում է Nortoholme Investments Ltd 100% բաժնետերը, որը տնօրինում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող հյուրանոցների ցանցին և մի քանի ռուսական ընկերությունների բաժնետոմսերին: Համաձայն Offshore leaks տվալների՝ 2013 թվականի տվյալներըով, Վայնխտեյնը հանդիսանում է Nortoholme Investments Ltd. և Brosworth Ltd ընկերությունների բաժնետեր:

7. Դենիս Վորոնենկով: Պատգամավոր ԿՊՌՖ կուսակցությունից:

Картинки по запросу денис вороненковԵկամուտ2015 թվականին կազմել է 11.5 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 2 բնակարան

Մեքենաններ – Mercedes-Benz S350;

Օֆֆշորային ընկերություններ — Kaul Engineering Ltd և Tarrington Real Estates S.A.,

Կապեր: Համաձայն պանամական դոսիեյի Denis Voronenkov և Anatoly Tkachuk հանդիսնաում են Kaul Engineering Ltd ընկերության բաժնետերը: Tarrington Real Estates S.A ընկերության բաժնետեր հանդիսանում են Denis Voronenkov և Alexander Plotnikov: Tarrington Real Estates S.A. ընկերության սեփականատեր հանդիսանում է նաև Evrodec Ltd, որի բաժնետեր հանդիսանում է փախուսի մեջ գտնվող բանկիր Բորիս Դավլետյարովը: Այս երկու օֆֆշորային ընկերությունները հանդիսանում են նաև Seabrook Property Holdings Inc ընկերության բաժնետերը:

8. Վիկտոր Զվագելիսկիյ: Միասնական Ռուսաստան կուսակցություն

Картинки по запросу виктор звагельскийԵկամուտ2015 թվականին կազմել է 5.9 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 6.500 քմ հողատարածք

Մեքենաններ – BMW 730LD;

Օֆֆշորային ընկերություններ — Bariton Consultants LTD;

Կապեր: Վիկտոր Զվագելիսկին 2007-2014 թթ հանդիսանում էր Bariton Consultants LTD ընկերության սեփականատեր, իսկ 2011 թվականից տնօրինում է պանամական Delcroft Real Estate Inc ըկերության 100 տոկոս բաժնետոմսերը:

9. Անդրեյ Սկոչ: Միասնական Ռուսաստան կուսակցություն

Картинки по запросу андрей скочԵկամուտ2015 թվականին կազմել է 276.3 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 2 տուն, բնակարան, 3.100 քմ հողատարածք

Մեքենաններ – Mercedes-Benz S500;

Օֆֆշորային ընկերություններ — Cerdale Trading Limited, DST USA II Limited, Greenan Holdings Limited, Hovigton Enterprises Limited, USM Capital Group Limited, USM Finance Limited, БВО, USM Telecom Holdings Limited, USM Monaco Ltd:

Կապեր: Հանդիսնաում է Ալիշեր Ուսմանովի երկարատև բիզնես գործընկերը: Նրա հայրը հանդիսանում է USM Holdings-ի և Վնուկովա օդանավակայանի 30% բաժնետերը: Անդրեյ Սկոտչի կարողությունը կազմում է 5.3 մլրդ. դոլլար: Սկոտչի հայրը, պանամական դոսիեյում նշված է որպես 8 ընկերությունների համասեփականատեր:

10. Միխայիլ Սլիպենչուկ: Միասնական Ռուսաստան կուսակցություն

Картинки по запросу михаил слипенчукԵկամուտ2015 թվականին կազմել է 294.4 մլն. ռուբլի;

Անշարժ գույք – 2 տուն Ֆրանսիայում, 7.5 մլն քմ. հողատարածք

Մեքենաններ – Mercedes-Benz S600, ձյունագնաց;

Օֆֆշորային ընկերություններ — Euroimpex Group Corp:

Կապեր: 2015 թվականի տվյալներով Միխայիլ Սլիպենչուկը հանդիսանում է Euroimpex Group Corp ընկերության իրական շահառուն, այն պարագայում, որ ֆորմալ բաժնետեր հանդիսանում է Շեյշելյան կղզու բնակչուհի Դժինա Սանդրա Կիլիդոն: Mossack Fonseca տվյալներով Euroimpex Group Corp են պատկանում Գամբիտ սեկյուրիթիզ ԲԿ 90.9% բաժնետոմսերը:

[hfe_template id='2223']
Прокрутить вверх