6 ֆինանսական կանոններ, որոնք կիրառելի են յուրաքանչյուր օր

1. Հավելյալ բյուջե

50/30/20 կանոն, սա բյուջեի կազման հայտնի կանոն է: 50% — տան համար նախատեսված ծախսեր; 20% — ֆինանսական ծախսեր՝ պարտքերի մարում կամ խնայողությունների ավելացում; 30% — ընթացիկ կարիքների համար: Կա նաև 80/20 հարաբերակցության կանոնը՝ 20% — ֆինանսական կարիքների համար, իսկ 80% — այլ կարիքները հոգալու համար: Այս երկու կանոնը օգնում է կանոնավորել պարտավորությունները, նպատակները և մոտիվացիան:

[hfe_template id='2126']
2. Ավտոմեքենայի գնում

Կանոն 20/4/10: Վարկով ավտոմեքենա գնելիս՝ անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով. 20% — պետք է վճարել կանխավճար, վերցնել վարկը ոչ ավել, քան 4 տարով, և ստացած ընդհանուր բյուջեի 10%-ից ոչ ավելին պետք է ծախսել ավտոմեքենայի ծախքերի վրա: Այս կանոնը թույլ է տալիս չգնել այնպիսի ավտոմեքենա, որը դուք չեք կարող Ձեզ թուլ տալ:

3. Բնակարանի գնում

20% կանոն: Վարկով բնակարանի գնման պարագայում՝ անհրաժեշտ է վճարել 20% կանխավճար: Դա թույլ է տալիս չգնել այնպիսի բնակարան, որը դուք չեք կարող Ձեզ թույլ տալ, այդ թվում իջեցնում է ամենամսյա վճարումների ծավալը և տալիս է հնարավորություն վարկը ժամանակին մարել:

4. Թոշակ:

10% Կանոն: Սա ամենահայտնի կանոնն է: Խնայեք եկամտի 10%-ը ապագա թոշակի համար:

[hfe_template id='3055']
5. Ուսանողական վարկ:

Չի կարելի վերցնել այնպիսի ուսանողական վարկ, որը չես կարողանում մարել առաջին տարում: Սա թույլ է տալիս կառավարել ուսանողական տարիներում ստացած եկամուտները:

6. Խնայողություն և ներդրում:

6 ամսի կանոն: Անհրաժեշտ է ունենալ այնքան խնայողություն, որը թույլ կտա անհոգ ապրել 6 ամիս, եթե կորցրել եք աշխատանքը: Սա թույլ է տալիս չկայացնել այնպիսի որոշումներ, որոնք հետագայում կվնասեն Ձեզ:

[hfe_template id='2223']
Прокрутить вверх