Տնտեսագետ

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 68 ՏՏ ընկերություններ՝ 85 միլիարդ դրամով.Modex

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

2026 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 68 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 85 միլիարդ դրամի եկամուտ:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը: Ցուցակը վերլուծել է Modex տնտեսական հարթակը։

68 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 12.6 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 59%-ը (7,385 միլիոն դրամ):

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 8-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես BostonGene և Arctera AM ընկերությունների դեպքում:

2025թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:

Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top