Բաժնետերը Groupon ըներությանը դատի է տվել. նրան գցել են մոլորության մեջ

Աշխարի ամենախոշոր զեղչային Groupon ընկերության նկատամամբ բաժնետերերից մեկը դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով այն բանում, որ ընկերությունը ներդրողներին մոլորության մեջ է գցել ֆինանսական դրության մասով և գաղտնի է  պահել այն փաստը, որ ընկերության ներքին հսղողության համակարգը թեր զարգացած է:

Դատական հայցը տրված էր Չիկագո քաղաքի դատարան, քանզի Groupon ընկերթյան շտաբ կայանը գտնվում էր այնտեղ: Հայտարարության մեջ, բաժնետերը նշել էր, որ Groupon-ը արհեստականորեն «ուռճացրել» էր իր շահույթը՝ հրապարակելով ոչ բավարար տվյալներ, որոնք մոլորության մեջ են գցում բաժնետերերին, և թաքցնելով այն փաստը, որ ընկերության բիզնեսը աճում է ոչ այն մակարդակի և ոչ այնքան մրցունակ է, ինչպես հայտարարվել է:

Հայցորդը հայտատարում էր, որ փետրվարին 3.000 բաժնետոմսերի համար նա վճարել էր 61.800 դոլլար, իսկ մարտին արդնե կորցրել էր 9.000 դոլլար:

Դատական հայցի ներկայացման օրը, արժեթղթերի և բորսայի Կոմիտեն (SEC) հետաքննություն ծավալեց Groupon ընկերթյան նկատմամբ: Կոմիտեին հետաքրքրեց այն փաստը, որ Groupon ընկերթյունը բորսայում արժեթղթեր թողարկելուց հետո /IPO/, որոշեց վերանայել ֆինանսական հաշվետվությունը:

Ընկեորթյունը խոստովանեց, որ ունի ֆինանսական խնդիրներ՝ արդյունավետ ֆինանսական վերահսկման մեխանիզմի ստեղծման մասով: Հենց մենեջմենջի թերության հետևանքով էլ՝ Groupon ընկերությունը որոշեց վերանայել ֆինանսական արդյունքները: Շահույթը նախապես հայտարարվածից ավելի քիչ էր, քանզի չէին հաշվարկվել գործակալական վճարների մեծությունները, որը բերեց ընկերության 22.6 մլն. դոլլարի վնաս:

SEC-ի կողմից «հետաքրքրություն» ցուցաբերելու ֆոնին՝ ընկերության բաժնետոմսերի գինը 17 տոկոս ընկան՝ հասնելով 15.27 դոլլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար լինելով 20 դոլլար: Անգամ այն փաստը, որ ընկերության ղեկավարները պնդում էին, որ հաշվետովթյունը վերջին անգամ էր վերանայվում, չօգնեց բաժնետոմսերի գնի անկման դադարմանը:

Քննադատության հիմնական թիրախը հանդիսացավ ընկերության ֆինանսական տնօրեն Ջեյսոն Չայլդը: Մասնագետները վստահ էին, որ թոփ մենեջերն անմիջական պատասխանատվություն է կրում ստեղծված ֆինանսական վաթար իրավիճակի համար:

Վերանայված հաշվետվության մասով և ռիսկերի նվազման նպատակով՝ Groupon ընկերությունը վարձեց հավելյալ աուդիտորական KPMG ընկերությանը՝ ի հավելում Ernst & Young-ի:

Groupon ընկերության բաժնետեր հանդիսանում են ռուսական Mail.ru Group-ը և DST ֆոնդը, որը վերահսկվում է Ալիշեր ՈՒսմանովի և Յուրի Միլների կողմից