Տնտեսագետ

8 խորհուրդ StartUp-ներիին միջոցներ ներգրավելու համար

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Հաճախ StartUp-ներիին միջոցներ ներգրավելու համար ուղորդում են ոչ այդքան արդյունավետ ճանապարհներով, ինչի արդյունքում շատ հետաքրքիր ու գարևոր գաղափարներ  չեն իրականացվում: Մեր սեփական փարձից ներկայացնում ենք 8 պրակտիկ խորհուրդներ, որոնք կօգնեն այն Start-up-ներին, որոնք ցանկանում են ընկերության զարգացման համար ներգրավել ֆինանսական միջոցներ:

1. Բիզնես հրեշտակի դերը

Մինչ ներդրումային ֆոնդից ներգրավել միջոցներ՝ սկսեք փորձառու բիզնես գործընկերոջ /Բիզնես հրեշտակ/ փնտրտուքը:

Երկու տարի մենք հղկում էինք մեր ընկերության բիզնես գործընթացները՝ փորձելով ստեղծել գեղեցիկ մտքից՝ համակարգային աշխատող բիզնես ծրագիր: Հենց «Բիզնես հրեշտակի» վրա էր ներդրումների ներգրավման հիմնական աշխատանքը, որը թույլ տվեց մեզ չկորցնել բարձր տեմպը՝ համաձայն որի զարգանում էր մեր ընկերությունը: Ավելի փարձառու գործընկերոջ մասնակցությունը թույլ կտա զարգացնել ինչպես բիզնեսն, այնպես էլ նրա արժեքը՝ ապագա ներդրողների աչքերում:

2. Մարաֆոնային վազք

Տրամադրվեք մարաֆոնային վազքի, այլ ոչ սպրինտի:

Եթե դուք փնտրում եք մի քանի միլիոն դոլլար, ուրեմն իմացեք, որ դուք հավանաբար դրա վրա կծախսեք 6 ամիս և Ձեր գործառնական օրվա մեծ մասը: Միայն հանդիպումների վրա դուք կկորցնեք ոչ ավելին, քան շաբաթական 7 օր, բացի հանդիպումներից, դուք պետք է խմբագրեք պրեզենտացիոն նյութերը, մշակել ֆինանսական նոր մոդելները և պատասխանել շատ հարցերի: Եթե փորձեք այդ ամենը անել միայնակ, ուրեմն բիզնեսի կառավարման համար Ձեզ շատ քիչ ժամանակ կմնա:

3. Ֆինանսական մոդել

Ստեղծեք շատ արդյունավետ ֆինանսական մոդել:

Ֆինանսական մոդելավորման համար, ցանկալի է, ներգրավել մասնագետի, ով կիրականացնի դա այնպիսի տեսքով, որ հասկանալի կլինի ներդրողներին: Մեր ֆինանսական մոդելը առաջին հանդիպմանը կազմված էր էքսելի 10 թերթից, իսկ մարաֆոնի կեսին այն արդեն հաշվարկներով 18 թերթ էր կազմում: Դա թույլ կտա նաև տեսնել ձեր բիզնեսը ֆինանսական տեսանկյունից, դուք կտեսնեք ցուցանիշներ, որոնք շատ կարևոր են ձեր բիզնեսի համար:

4. Հանդիպել բոլորի հետ

Օգտագործեք բոլոր հնարավորությունները, երբեմն միջոցները թաքնված են լինում անհհավանական վայրերում:

Ճիշտ կլնի ներգրավել խորհրդականների: Իհարկե փաստ չէ, որ խորհրդականը կգտնի հենց Ձեր ներդրողին, բայց կկազմակերպի շատ հանդիպումներ, որտեղ դուք կհասկանաք, թե ինչպես ավելի լավ ներկայացնել Ձեր նախագիծը: Հանդիպեք բոլորի հետ, ովքեր անգամ շատ չնչին հետաքրքրություն են ցուցաբերում Ձեր նախագծի նկատմամաբ. Այդպիսի ցանկացած հանդիպման ժամանակ դուք կստանաք ինչպես նոր ֆիդբեք Ձեր բիզնեսի մասին, այնպես էլ Ձեր բիզսնեի զարգացման մասին փորձառու մարդկանց նորանոր խորհուրդներ: Եթե անգամ հանդիպումը դրական չի անցել, միևնույն է հանդիպման արդյունքերի մասին ուղարկեք համապատասխան նամակ Ձեր գործընկերոջը, քանզի շատ ֆոնդեր շփվում են միմյանց միջև և չի բացառվում, որ մի ֆոնդը մյուսին խորհուրդ տա դիտարկել Ձեր նախագիծը:

5. Վերլուծեք նպատակները

Վերլուծեք ներդրողների նպատակները:

Եթե Ձեր մոտ կա անգամ փոքրիկ կասկած, որ Ձեր և ներդրողի նպատակները չեն համնկնում, մի կորցրեք ավելորդ ժամանակ՝ բանակցությունները շարունակելու համար: Քաղաքավարի դադար տվեք բանակցություններին և քննարկեք այլ տարբերակներ: Դա հատուկ վերաբերվում ստրատեգների հետ բանակցությունների ժամամանակ, այլ ոչ ֆոնդերի պարագայում:

6. Առևտուր արեք

Առևտուր արեք բանակցություններ ժամանակ

Մի վախեցեք բանավիճել ներդրողի առաջին առաջարկի շուրջ: Բանակցություններում կարող են առաջանալ այնպիսի տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերին էլ: Ինչին պետք է հատուկ ուշադրություն դարձնել.

  1. Ներդրողին վաճառվող փային: Այն կարելի է իջեցնել, պայմանավորվելով բիզնեսի KPI շուրջ՝ որին հասնելու դեպքում բաժնետոմսերի մի մասը կանցնի ներդրողին: Կամ հակառակը, եթե բիզնեսը չհասնի պայմանավորված ցուցանիշներին:
  2. Ընկերության վերահսկումը: Հստակ նշեք այն հարցերը, որոնց շուրջ անհրաժեշտ է ներդրողի ձայնը և թույլ մի տվեք, որ այն փոփոխության ենթարկվի:
  3. Բիզնեսից դուրս գալը: Ով, ինչպես և ինչ պայմաններով է հետագայում կարող վաճառել իր բիզնեսը: Ինչ կլնի, եթե կհայտնվի մեկը, ով կցանկանա գնել բիզնեսն ամբողջությամբ: Ինչ կլնի, եթե ներդրողը ցանկություն կհայտնի վաճառել միայն իր մասը և այլն: Այդպիսի հարցերը պետք է հստակեցվեն և գրավոր ամրագրվեն: Այդպիսի հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք:

7. Բիզնեսի անվտանոգություն

Ներգրավեք լավ իրավաբանների, քանզի մեկ փոքրիկ սխալը պայամանագրում, Ձեր վրա շատ ՛՛թանկ՛՛ կնստի:

Կնքեք այնպիսի պաամանագիր, որը ապահովագրում է ապագայի, անգամ քիչ հավանական ռիսկերից: Դա երաշխիք կլնի, որ Ձեր իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված կլինեն: Երևի թե այս կետը մեկնաբանությունների կարիք չունի:

 

8. Ամենակարեվորը

ՄԻ ԽԱԲԵՔ, միշտ ասեք ճշմարտությունը

Սկզբնական շրջանում կարելի է ասել ոչ ամեն ինչ, բայց երբեք, ոչ մի պարագայում մի խաբեք Ձեր գործընկերներին: Վստահությունը հիանալի բիզնես գործընկերության կառուցման առաջնային գործոններից մեկն է:

Այն բանից հետո, երբ դուք կհանդիպեք ավելի քան 20 անձանց հետ, դուք կունենաք մի քանի լավ առաջարկ /ցանկալի է 3–ից ոչ պակաս/: Այդ պահից ներդրողների փնտրտուքը կարելի է համարել փակված և պետք է ինտենսիվ սկսել պայմանագրային հարաբերությունների կնքման փուլը: Դա կտևի 2-4 ամիս՝ կախված ֆոնդից: Պետք է հոգեբանորել լինել պատրաստ նրան, որ ֆոնդը, անգամ բանակցությունների ամենավերջին պահին կարող է Ձեզ մերժել, անգամ չբացահայտելով պատճառները: Ուստի ցանկալի է միշտ ունենալ պահեստային տարբերակներ:

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top