Տնտեսագետ

Մրցանականեր Հայէկոնոմբանկը հյուրընկալել է Raiffeisen Bank International AG-ի գործընկերներին 07.10.2026

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Կարևորելով միջազգային գործընկերային կապերի հետևողական զարգացումը՝ Հայէկոնոմբանկը հյուրընկալել է Raiffeisen Bank-ի պատվիրակությանը:

Ս.թ. հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման ընթացքում Raiffeisen Bank-ի ներկայացուցիչներն իրենց գնահատանքն են հայտնել երկարամյա հուսալի գործընկերության կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կողմերի միջև 25-ամյա ռազմավարական արդյունավետ համագործակցությանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ արտարժութային SWIFT փոխանցումների բարձր որակի, գործառնական կատարելության և միջազգային թղթակցային հարաբերություններում երկարամյա արդյունավետ համագործակցության համար Հայէկոնոմբանկն արժանացել է «Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնլ ԱԳ»-ի «Միջազգային փոխանցումների որակի գերազանցություն» (“Quality Excellence Award for International Transfers”) հատուկ մրցանակին:

 

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top