Տնտեսագետ

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Համագործակցության նպատակն է յուրաքանչյուր բիզնեսի կարիքներին համապատասխան տրանսպորտային լուծում առաջարկել՝ փոքր բեռնատարներից մինչև ծանր տեխնիկա։ Այս նախաձեռնությունը նաև տրանսպորտային ծախսերը նվազեցնելու նոր հնարավորություն կընձեռի:

«Այսօր մենք ևս մեկ լավ համագործակցության հիմք դրեցինք և ակնկալում ենք, որ այն կավելացնի մեր հաճախորդների գոհունակությունը։ Ի տարբերություն այլ ֆինանսական գործիքների, լիզինգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բացի լիզինգատուից և լիզինգառուից, գործարքին մասնակցում է նաև մատակարարը, իսկ լավ, հուսալի մատակարար ունենալը շատ կարևոր է լիզինգի գործարքի պարագայում»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Ակբա Լիզինգի հետ երկարաժամկետ գործընկերություն ունենք, և  հատկանշական է, որ մեր առաջին պատվիրատուն եղել է հենց Ակբա Լիզինգը՝ 2018 թվականին։ Մեր փորձը, հմտությունները, համադրում ենք Ակբա Լիզինգի ճկուն ֆինանսական լուծումների հետ, և 2027 թվականից սկսած՝ շուկայում նոր խոսքով, նոր որակով և շատ ավելի մատչելի գներով առաջարկ կներկայացնենք գրեթե բոլոր բիզնեսներին»,- նշել է Ucar ընկերության հիմնադիր տնօրեն Նորայր Դումոյանը։

Ակբա Լիզինգի հետ համագործակցությունը UCargo-ի համար նաև շուկան ընդլայնելու հնարավորություն է։ Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ներկայացնել էլեկտրական բեռնատարների տարբեր մոդելներ։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top