Տնտեսագետ

COP17-ին ընդառաջ՝ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը 21, օգոստոսի 2026

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։

Հանդիպման առանցքում եղել է հիմնադրամի «Վայոց Ձորի հրաբխային լանդշաֆտում գետային էկոհամակարգերի և անտառների վերականգնումը» ծրագիրը, մասնավորապես՝ Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումները և նախատեսվող հիդրոլոգիական աշխատանքների տեխնիկական առաջադրանքը։

Տեսչական մարմնի ղեկավար Հ.Մարտիրոսյանն առաջարկել է ձևավորել շահագրգիռ կառույցների մասնակցությամբ աշխատանքային խումբ՝ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով։

Քննարկվել են նաև հաշվառված, սակայն դեռևս անազատության մեջ գտնվող, ինչպես նաև համապատասխան թույլտվությունների բացակայությամբ պահվող վայրի կենդանիների հայտնաբերման, նրանց տեղափոխման, խնամքի և պահման պայմանների բարելավմանն ուղղված հարցերը։

Կողմերը վերահաստատել են, որ նման համագործակցությունը կարևոր է COP17-ին ընդառաջ՝ բնության և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համատեղ ջանքերի համակարգման տեսանկյունից։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top