Տնտեսագետ

«Ամբերդ» մատենաշարի 88-րդ համարն առցանց է։

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

«Ամբերդ» մատենաշարի 88-րդ թողարկումը՝ «Եվրամիության երկրների բուհերի ֆինանսավորման քաղաքականության, գործիքակազմի և կատարողական ցուցիչների հետազոտություն», առցանց է և հասանելի ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Անուշ Շիրինյանը, Սրբուհի Իսրայելյանը, Անի Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Նանե Սաֆարյանը, Աիդա Մարտիրոսյանը (հետազոտական խմբի անդամներ)։

Հետազոտության մեջ ԵՄ երկրներում բուհերի ֆինանսավորման քաղաքականության, գործիքակազմի և կատարողական ցուցիչների ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի համեմատական վերլուծության հիման վրա բացահայտվել են ոլորտում առկա հիմնախնդիրները, գնահատվել են ֆինանսավորման արդի մոդելների և կառուցակարգերի՝ ՀՀ-ում կիրառման հնարավորությունները, ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման քաղաքականության կատարելագործմանը և արդյունքահենք ֆինանսավորման համակարգի ներդրմանը։ Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել բարձրագույն կրթության ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման, բուհերի ֆինանսավորման ու կառավարման համակարգերի կատարելագործման գործընթացներում, ինչպես նաև օգտակար լինել ոլորտի մասնագետներին, հետազոտողներին և ուսանողներին։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top