Տնտեսագետ

Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել ենք, ապոկալիպտիկ բան է ենթադրում. ԿԲ նախագահ

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսում հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել ենք, բայց այս պահի դրությամբ շարժվում են բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով հնարավոր պրոբլեմների առկայությունը։

Հարցին՝ արդյո՞ք գնաճային պրոցեսների համատեքստում քննարկոմ են առաջիկայում գազի գնի հնարավոր թանկացումը, արդո՞ք, ԿԲ նախագահը պատասխանեց. «Արդյո՞ք դիտարկել ենք սցենար Ռուսաստանում արտահանման սահմանափակումներից բացի, ինչ կլինի, եթե գազի ներմուծման հետ կապված էներգակիրների գները մեզ համար թանկանան, դրա մասին խոսվել է, երկակի էֆեկտ կարող է ունենալ. նախ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, որովհետև գազի գինը կարող է մտնել այլ ապրանքների մեջ՝ ջերմոցներ, արտադրանք և այլն։  Բնականաբար, կարող է իր հետ բերել որոշակի  B տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, պահել ենք, մեր տեսանկյունից այն X տիպի սցենար է, ոչ A է, ոչ B, ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն: Դրա համար այս պահի դրությամբ մենք շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով հնարավոր պրոբլեմների առկայությունը»։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top