Պիջակները և 1000 հատ մետաղադրամները, ռեստորանը գովազդող վարսավիրները և այլ մարքեթինգային պատմություններ, որոնք անհավանական են թվում, բայց որոնց արդյունքը ակնհայտ է:
1 Տղամարդկանց պիջակներ և 1000 հատ մետաղադրամ
Տղամարդկանց պիջակների վաճառքով զբաղվող խանութներիի սեփականատերը ցանկանում էր բարձրացնել վաճառքների ծավալը: Նա պատվիրեց հազար հատ մետաղադրամ, որոնք հիշեցնում էին տարատեսակ երկրների մետաղադրամները: Այդ մետաղադրամները ծածկված էին պլատինով, ոսկով և արծաթով և նրանք վերաբաշխվեցին բոլոր խանութներով: Վաճառողները, մինչ փաթեթավորում էին հագուստը, այդ մետաղադրամներից մեկ հատ աննկատ տեղավորում էին այդ պիջակի գրպանը:
Ենթադրվում էր, որ գնոդը հետագայում կգտներ առաջին հայացքից թվացող այդ թանկարժեք մետաղադրամը, ցույց կտար իր բարեկամներին, ծանոթներին, գործընկերներին և իհարկե կհիշատակեր խանութը, որտեղ նա կատարել էր իր գնումը և գտել այդ մետաղադրամը:
Առաջին ամսում վաճառքների ծավալը չփոփխվեց, բայց արդեն հաջորդ ամսին այն ավելացավ 3.5 անգամ:
2. Ռեստորանի գովազդ վարսավիրների միջոցով
ԱՄՆ-ում գտնվող ռեստորանային ցանցի սեփականատերը բավականին քիչ գումար էր ծախսում մարկեթինգի վրա: Չնայաց դրան, իր ռեստորաններում միշտ մարդաշատ էր: Ինչպես էր դա նրան հաջողվում:
Ամեն անգամ, երբ նա բացում էր նոր ռեստորան, նա կազմակերպում էր ճոխ ընդունելություն և հրավիրում էր այդ քաղաքի բոլոր վարսավիրներին: Նրանք զվարճանում և համեղ սնվում էին սեփականատիրոջ հաշվին, իսկ մյուս օրը բարձր տրամադրությամբ նրանք դուրս էին գալիս աշխատանքի:
Իսկ ինչպես են աշխատում վարսավիրները: Այո նրանք յուրաքանչյուր օր շփվում են հաճախորդների հետ: Եվ մի քանի շաբաթվա ընթացքում այն ռեստորանի մասին լուրերը տարածվում էին քաղաքով մեկ, որտեղ կարող էին քաղաքացիները հիասքանչ ժամանակ անցկացնել և համեղ սնվել:
3. Կոնյակ և ուսանողներ
Դեռ 20-րդ դարի սկզբին ռուս գործարար Նիկոլայ Շուստովը աշխատանքի էի ընդունել մեծ քանակով ուսանողների, որոնք պետք է շրջեին մոսկովյան ռեստորաններով և պահանջեին «Շուստովյան» կոնյակը:
Չգտնելով ռեստորաններում «Շուստովյան» կոնյակը, ուսանողները զայրանում և կռիվ էին սարքում: Նման դեպքերի մասին սկսեցին գրել տեղական թերթերը, իսկ Մոսկվան իմացավ նոր կոնյակի մասին:



