«Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 14-18-ը ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էր Պորտոյի համալսարանի պրոֆեսոր, ճարտարագիտական ֆակուլտետի (FEUP) և INESC TEC հետազոտական կենտրոնի հետազոտող Պաուլո Լոպեսը։
Այցի ընթացքում պրոֆեսոր Լոպեսը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ ներկայացուցիչների հետ։ Քննարկումներին մասնակցել են միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, մասնագիտական զարգացման և նորարարության բաժնի պետ Լուսիկ Խուրշուդյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլյանորա Մաթևոսյանը, միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը։
Հանդիպումների առանցքում են եղել երկու համալսարանների համագործակցության ընդլայնման, համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, ինչպես նաև ակադեմիական և գիտական փոխգործակցության նոր հնարավորությունները։
Այցելության շրջանակում պրոֆեսոր Լոպեսը մասնակցություն է ունեցել նաև ՀՊՏՀ-ում իրականացվող «Մասնակցիր և խթանիր ժողովրդավարությունը» միջազգային ծրագրին։
Միջազգային շարժունության ծրագիրն ամփոփվել է ճանաչողական-մշակութային շրջայցով դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ Գառնի, Գեղարդ և Սևան, ինչը հնարավորություն է տվել բացահայտելու մեր երկրի հարուստ պատմությունը, մշակույթն ու չքնաղ բնությունը։



