Շատ երկրների օրենքներում բրենդը սահմանվում է այնպես ինչպես սահմանել է Ամերիկայի մարքեթինգի ասոցիացիան, Հայաստանի օրենքներում օգտագործվում է ապրանքային նշան անվանում: Հաշվի առնելով այն, որ բրենդը «կոմռրցիոն իդենտիֆիկատր է» սահմանման մեջ հղում չի արվում այն անձը՝ ով ստեղծել է կամ համդիսանում է տվյալ բրենդի իրավատերը, քանի որ ենթադրվում է, որ բրենդը ներկայացնում է ձեռնարկատիրության արդյունքում ստացված պրոդուկտը:
Բրենդ բառի տարբեր սահմանումներ
Մարքեթինգում հստակ բրենդ բառի սահմանում չկա, քանի-որ ապրանքային նշանի բրենդ դառնալը հիմնված է սուբյեկտիվիզմի վրա, բայց կան մի քանի հիմնական սահմանումներ:
Բրենդը կազմակերպության ապրանք, ծառայություն կամ արտադրանքը չի: Իրական աշխարհում բրենդը գոյություն չունի, այն մենթալ կոնստրուկցիա է: Բրենդը դա ընկերության ընկերության հետ շփման փորձի, պրոդուկտի կամ ընկերության ընկալման ամբողջականություն է: Բրենդերը գոյություն ունեն գիտակցության, կոնկրետ մարդկանց կամ հասարակության տեսքով:
James R. Gregory, «Leveraging the Corporate Brand» գրքից
Մենք բրենդը սահմանում ենք որպես մի ապրանքային նշան, որը սպառողի աչքում մարմնավորում է արժեքների և հատկանիշների ամբողջություն: Արտադրանքը պատրաստվում է գործարանում: Սակայն այն դառնում է բրենդ միայն այն ժամանակ, երբ ձեռք է բերում բազմաթիվ նյութական, ոչ նյութական և հոգեբանական գործոններ: Կարևոր է հիշել բրենդը չեն ստեղծում արտադրողները, այն գոյություն ունի սպառողների գիտակցության մեջ:
Charles Brymer, general manager «Interbrand Schecter»
Բրենդը ավելին է, քան պարզապես գովազդ կամ մարքեթինգ։ Բրենդը դա այն ամենն է, ինչ մտքիդ է գալիս ապրանքի մասին, երբ տեսնում ես դրա լոգոն կամ լսում անունը։
David F. D’Alessandro, general manager «John Hancock», «Brand Warfare: 10 Rules for Building the Killer Brand» գրքից
Բրենդինգ
Բրենդինգը ապրանքային նշան ստեղծելու և շուկայում զարգացնելու գործընթացն է: Պարզ իմաստով ՝ բրենդինգը գործունեությունների մի ամբողջականություն է, որոնք վիզուալիզացնում են պրոդուկտը նպատակային լսարանի համար: Բրենդինգ ը դա ապրանքային նշանի ստեղծման և կառավարման պրոցեսն է:
Բրենդինգ – նպատակը
Բրենդինգի միջոցով ստեղծվում է ընկերության, արտադրանքի կամ ծառայության վիզուալ պատկերը: Այն շուկայում ապրանքի դիրքավորման, թիրախային լսարանի հետ կապի հաստատման և առաջխաղացման համար է:
Բրենդինգի ուղությունները
Բրենդինգը կատարվում է հետևյալ ուղոություններով
- Ապրանքի բրենդինգ
- Ծառայությունների բրենդինգ
- Անձի բրենդինգ
- Ներքին բրենդինգ
- Քաղաքական բրենդինգ
- Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգ
Ապրանքի բրենդինգի ժամանակ ստեղծվում և խթանվում է մեկ կամ մի քանի ֆիզիկական արտադրանքի անվանման վիզուալ պատկերները: Դրան հիման վրա է կառուցվում կազմակերպության ենթամշակույթը և կառուցվածքը:
Ծառայությունների բրենդինգը ուղված է ծառայություների այդենտիկայի ստեղծմանը և առաջխաղացմանը:
Անձի բրենդը շատ տարածված է վերջին ժամանակներս, դրա վառ օրինակն են բլոգերները: Անձի բրենդինգը, հիմա ամենատարածված և պահաջված տեսակներից է, դրա պատճառով այն պահանջում է ավելի համակարգված մոտեցում:
Ներքին բրենդինգը դա բրենդի նկատմամբ վերաբերմունքի կառավարումն է, կազմակերպության ներսում:
Քաղաքական բրենդինգը ծառայում է քաղաքական գործիչների և կուսակցությունների ճանաչելիության բարձրացմանը:
Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգը ուղված է կոնկրետ տարածքում զբոսաշրջության կամ ներդրումների ավելացմանը:
Բրենդինգ – փուլերը
Բրենդի ստեղծման ալգորիթմը, գրե թե բոլոր ոլորտներում նույն է: Տարբերվում են միայն որոշ դետալները և որոշ իմաստային բաղադրիչներ, իսկ քայլերի հերթականությունը բոլոր դեպքերում, գրե թե նույն են: Բրենդի ճիշտ օգտագործման կանոները արտացոլվում են բրենդբուքում կամ գայդլայնում:



