Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) շարունակական համագործակցության արդյունքում սեպտեմբերի 7-ից 11-ը Երևանում մեկնարկել է «Ռազմավարական առևտրի վերահսկողության իրականացում (STCE) թեմայով դասընթաց, որին մասնակցում են մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները։
Քառօրյա դասընթացի նպատակն է ամրապնդել մաքսային ծառայողների կարողությունները՝ զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց հետ փոխկապակցված ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելման, ինչպես նաև ռազմավարական և երկակի նշանակության ապրանքների նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման ուղղությամբ։
Ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքի շարունակական կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ վերահսկողության ապահովման գործում։



